Նաբուգոդոնոսոր II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաբուգոդոնոսոր II
Nebukadnessar II.jpg
 
Քաղաքացիություն՝ Բաբելոն
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր մ. թ. ա. 630
Վախճանի օր հոկտեմբերի 7, մ. թ. ա. 562
Վախճանի վայր Բաբելոն, Hillah, Babylon Governorate, Իրաք
Հայր Nabopolassar
Ամուսին Amytis of Media
Զավակներ Amel-Marduk

Նաբուգոդոնոսոր II (աքադերեն՝ Նաբու-կուդուրի-ուցուր, «Նաբու - պահպանել առաջնեկին»; արամեերեն՝ ܢܵܒܘܼ ܟܘܼܕܘܼܪܝܼ ܐܘܼܨܘܼܪ ; եբր.՝ נְבוּכַדְנֶצַּר‎, Невухаднэццар; հին հուն․՝ Ναβουχοδονόσωρ, Naboukhodonósôr; արաբ․՝ نِبُوخَذنِصَّر‎‎, nibūḫaḏniṣṣar; Մ.թ.ա. 634—562) - Նոր-Բաբելոնյան թագավորության արքա։ Կառավարել է մ.թ.ա. 605 թ.ի սեպտեմբերի 7-ից մինչև մ.թ.ա. 562 թ-ի հոկտեմբերի 7-ը։ Ներկայացուցիչն էր X Նոր-Բաբելոնյան (քաղդեական) դինաստիայի։

Երկրամասերի նվաճումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ապագա արքայազն՝ Նաբուգոդոնոսորը ղեկավարում էր Բաբելոնական բանակը Կարքեմիշի ճակատամարտում (մ.թ.ա. 605 թ.-ի մայիսի վերջին) և գլխավորել է ներթափանցումը Անդրգետք (հողերը տարածված Եփրատ գետից դեպի Միջերկրական ծով, ասինքն Սիրիա, Փյունիկիա և Հուդայի թագավորություն)։ Մ.թ.ա. 605 թ.-ի օգոստոսին, երբ նա բանակով գտնվում էր Սիրիայում, իմանում է հոր մահվան մասին։ Նա հրամայել է իր զորապետերին վերադառնալ հիմնական բանակով, ավարով և գերիներով հայրենիք։ Իսկ նա իր շքախմբի հետ անապատի կարճ ճանապարհով շտապել է հասնել Բաբելոն։ Սեպտեմբերի 7-ին՝ 23 օր անց հոր մահից հետո, նա զբաղեցրեց գահը։ Մ.թ.ա. 605 թ-ի աշնանը Նաբուգոդոնոսորը վերադառնում է անդրգետք և շարունակեց ընդհատվածը, և մ.թ.ա 604 թ-ի փետրվարին վերադառնում է Բաբելոն ավելի շատ ավարով։

Մ.թ.ա. 604 թ-ի հունիսին բաբելոնցիները նորից վերադարձան անդրգետք։ Նրանց դեմ դուրս եկավ փղշտացիների քաղաքը՝ Աշդոդ, հույս ունենալով օգնություն ստանալ Եգիպտոսից։ Աշդոդի արքա Ադոնը, երբ Բաբելոնի զորքերը ներխուժեցին իր տիրույթները և անգամ հասան մինչև Աֆեկա, նա ուղարկեց իր սուրհանդակներին Նեքո II փարավոնի մոտ օգնություն խնդրելու, բայց եգիպտացիները չեն գալիս։ Մ.թ.ա. 604 թ-ի դեկտեմբերին Նաբուդոնոսորը գրավեց Աշդոդը։ Քաղաքը թալանվեց և ավերվեց, իսկ արքան և ողջ մնացածները գերեվարվեցին։ Մ.թ.ա. 603 թ-ին նա շարժվեց դեպի Հուդայի թագավորություն, բայց հրեաների արքա Իոակինը ընդունել է նրա իշխանությունը՝ չսպասելով Երուսաղեմի կազմակերպած ծուղակին։ Մ.թ.ա. 602 թ-ին Նաբուգոդոնոսորը վերիջնականապես գրավեց Անդրգետքը։

Եգիպտոսի հետ պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 601 թ-ին նաբուգոդոսնոսորը մոտեցավ Եգիպտոսի սահմանին։ Դաժան ճակատամարտերից հետո եգիպտացիներին հաջողվեց կանգնեցնել թշնամուն։ Նաբուգոդոնոսորը ստիպված էր նահանջել և վերադառնալ Բաբելոն։ Բաբաելոնացիների կորուստը այնքան մեծ էր, որ պահանջվեց ավելի քան 20 ամիս վերականգնելու իր բանակի մարտունակությունը։ Բայց եգիպտացիներին էլ հաղթանակը տրվեց նույն կերպ, և դրանից հետո Նեքո II ստիպված էր հրաժարվել Բաբելոնի հետ պատերազմի մասին մտածելուց ասիական նահանգների համար։

Հրեաների հպատակեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրգետքում կրած անհաջողությունները հիմք հանդիսացան հակաբաբելոնյան շարժման։ Հրեացիները դադարեցին տուրք վճարել Բաբելոնին։ Մ.թ.ա. 599 թ-ին առաջնորդները բաբելոնյան զորախմբերի նորից հայտնվեցին Անդրգետքում։ Մի ամբողջ տարի բաբելոնացիները և նրանց համախոհները ամայացրին հրեական հողերը։ Վերջապես մ.թ.ա. 598 թ-ի դեկտեմբերի վերջերին Նաբուգոդոնոսորը հիմնական ուժերով Բաբելոնից դուրս եկավ և մեկ ամիս անց՝ մ.թ.ա. 597 թ-ի հունվարի վերջին, հասավ Երուսաղեմ։ Հովակիմը չհամարձակվեց ընդդիմանալ։ Երբ նա ընծաներով ժամանեց Նաբուգոդոնոսորի մոտ, նա կարգադրեց բռնել նրան և սպանել։ Նաբուգոդոնոսորը հրեական գահին նստեցրեց նրա որդուն՝ Հովաքիմին: 3023 հայտնի հրեաներ գերեվարվեցին։

Հովաքիմը նույնպես վարում էր հակաբաբելոնական քաղաքականությունը, ինչը առիթ հանդիսացավ բաբելոնական բանակի նոր ներխուժմանը։ Մ.թ.ա. 597 թ-ի մարտին Նաբուգոդոնոսորը նորից մոտեցավ Երուսաղեմին: Հովաքիմը տեսնելով, որ դիմադրությունը անիմաստ է, անմիջապես հանձնում է քաղաքը առանց կռվի։ Դրանից հետո Հովաքիմն ու նրա ընտանիքը գերեվարվում և ուղարկվում են Բաբելոն։ Ուղարկվում են նաև 10000 հրեաներ։ Բաբելոնացիները զավթում են արքայական պալատի գանձերը և Երուսաղեմի տաճարի ժամերգության իրերը։ Հովաքիմի փոխարեն նա նշանակեց իր հորեղբորը՝ Սեդեկիային:Նաբուգոդոնոսորը երդում էր վերցրել Սեդեկիայից հավատարիմ մնալ Բաբելոնին և շփում չունենալ Եգիպտոսի հետ։ Նրանք նաև պետք է վճարեին տուրք Բաբելոնին։

Տարաձայնությունները Եգիպտոսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Բաբելոնյան թագավորություն

Նեքո II փարավոնը մահացավ մ.թ.ա. 594 թ-ին։ Գահ բարձրանալուց հետո, նրա որդին՝ Փսամետիքս II , անմիջապես սկսեց պատրաստվել մեծ պատերազմի Բաբելոնի դեմ։ Մ.թ.ա. 591 թ-ին նա, որպես նավատորմի հրամանատար, մի խումբ մոգերով ժամանեց փյունիկիական քաղաք Բիբլոս՝ իբր հոգևոր նպատակներով։ Դա բացահայտ դիտավորություն էր Բաբելոնի դեմ, որտեղ իշխանությունը պատկանում էր Փյունիկիային։ Փարավոնի ցուցադրեց Եգիպտոսի ռազմածովային ուժը Անդրգետքի բնակչությանը՝ դրանով իսկ հրահրելով ապստամբության։

Մ.թ.ա. 589 թ-ի աշնանը Եգիպտոսի հրահանգով դուրս եկան հրեաները։ Նաբուգեդոնոսորը իր բանակի գլխավորությամբ հայտնվեց Հուդայի թագավորության սահմանին։ Անդրգետքի փոքրիկ պետությունները չհամարձակվեցին միանալ ապստամբությանը, այլ Նաբուգոդոնսորի պահանջին համաձայն տրամադրեցին օժանդակ օգնական ջոկատներ։ Հրեաները մնացին միայնակ։ Բաբելոնացիները թալանեցին նրա տարածքները և մ.թ.ա. 588 թ-ի հունվարի 15-ին պաշարեցին Երուսաղեմը:

Իր հոր խոստումը կատարելով՝ Ապրիս փարավոնը իր բանակը և նավատորմը ուղղեց դեպի Ասիա։ Իմանալով եգիպտացիների հարձակման մասին՝ նահաջեց Երուսաղեմից, և ուղղեց իր բանակը թշնամու դեմ։ Հաջորդ ճակատամարտում եգիպտացիները պարտություն կրեցին ցամաքում, բայց հաղթեցին ծովային ճակատամարտում՝ Նաբուգոդոնոսորի կողմից ուղարկված Տյուրոսի և Կիպրոս մաիցյալ նավատորմին։ Հետո Ապրիին իջեցրեց իր զորքին Սայդանը վերցնելու համար, որից հետո հանձնվեցին փյունիկյան մյուս քաղաքները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вавилонская хроника
  • Амусин И. Д. Кумранский фрагмент молитвы вавилонского царя Набонида, ВДИ, № 4, стр. 104—117.
  • Ладынин И. А., Немировский А. А. Навуходоносор II в Египте: 568/567 г. и ветхозаветная традиция // Древний Египет и христианство. М., 2001. С. 83-85.