Խոսե դե Ռիբերա
Խոսե դե Ռիբերա իսպ.՝ José de Ribera | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 12, 1591[1][2][3][…] |
| Ծննդավայր | Խատիվա, Վալենսիա, Իսպանիա[4][5][6][…] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1652[7][3] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն[8][9] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծանկարիչ, գծագրող և վիզուալ արտիստ |
| Ոճ | բարոկկո[8] |
| Ժանր | հոգևոր արվեստ[8] և դիցաբանական գեղանկարչություն[8] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Բարդուղիմեոս, Հայելիով փիլիսոփան, Communion of the Apostle?, Prophets and Patriarchs?, Saint Andrew? և Saint Francis receives the Seven Privileges from the Angel? |
| Ուսուցիչ | Ֆրանցիսկո Ռիբալտա |
| Աշակերտներ | Լուկա Ջորդանո |
| Պաշտոն | պալատական նկարիչ |
| Ամուսին | Caterina Azzolino? |
Խոսե դե Ռիբերա (իսպ.՝ José de Ribera, մականունը՝ իտալ.՝ Spagnoletto - փոքրիկ իսպանացի, հունվարի 12, 1591[1][2][3][…], Խատիվա, Վալենսիա, Իսպանիա[4][5][6][…] - սեպտեմբերի 3, 1652[7][3], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[8][9]), իսպանացի գեղանկարիչ, փորագրիչ։ Բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Վալենսիայում։ 1613 թվականին մեկնել է Իտալիա, 1616-1618 թվականներին ստեղծագործել Նեապոլում, դարձել Իսպանիայի փոխարքաների պալատական նկարիչը։ Հարել է կարավաջիզմին։
Սկզբնական շրջանի գործերում (այդ թվում՝ 1620-ական թվականներին օֆորտներում) գերիշխում են լուսաստվերային սուր հակադրությունները` 1620-30-ական թվականներին։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիբերայի աշխատանքներին բնորոշ են նահատակության դրամատիկական տեսարանները, որոնցում ընդգծված է կամքի հաղթանակը ֆիզիկական տանջանքների նկատմամբ, հին փիլիսոփաների և սրբերի պատկերները՝ մեկնաբանված որպես ժողովրդական կերպարներ («Դեմոկրիտ», 1630, Պրադո, Մադրիդ)։
1630-ական թվականների կեսերից Ռիբերան պահպանելով կերպարների պատկերման խստաշունչ ռեալիզմը, հաճախ է դիմել ավելի հավասարակշռված լուծումների։ Նրա նկարներում լուսաստվերային անցումները դարձել են ավելի նուրբ, գունաշարը հագեցվել է ոսկեգույն կամ արծաթավուն նրբերանգներով մարդկային վեհությամբ առլեցուն ավետարանական և աստվածաշնչային կոմպոզիցիաներ («Հովիվների երկրպագությունը», 1638, Գեղեցիկ արվեստների թանգարան, Գրենոբլ), կանանց հուզիչ քնարական կերպարներ («Սուրբ Ինեսա», 1641, Դրեգդենի պատկերասրահ), դիցաբանական և ժանրային գործեր («Կաղլիկը», 1642, Լուվր, Փարիզ)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոմեթևս. մոտ. 1630
- «Մագդալենա Վենտուրան ամուսնու և որդու հետ, 1631
- Սբ. Ինեսան, 1641
- Սբ. Ֆիլիպի չարչարանքները. 1639
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 3 4 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- 1 2 http://explore.rkd.nl/explore/artists/66553 — RKD - Nederlands Instituut voor Kunstgeschiedenis.
- 1 2 Waterhouse E. Italian Baroque Painting — London: Phaidon Press, 1962. — P. 174.
- 1 2 Artnet — 1998.
- 1 2 Sánchez A. E. P. Ribera, Jusepe [José de] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T071858
- 1 2 3 4 5 Encyclopædia Britannica
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- ↑ «Ixión - Colección - Museo Nacional del Prado». www.museodelprado.es. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- 1 2 Fernando, Real Academia de BBAA de San. «Ribera, José - Ecce Homo». Academia Colecciones (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «The penitent Saint Jerome - The Collection - Museo Nacional del Prado». www.museodelprado.es. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «The Pietà». Museo Nacional Thyssen-Bornemisza (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Jonathan. (1973). Jusepe de Ribera: prints and drawings; [catalogue of an exhibition] The Art Museum, Princeton University, October–November 1973. Princeton, N.J.: Princeton University. the standard work on his prints and drawings.
- Sánchez, Alfonso E. Pérez (1992). Jusepe de Ribera, 1591–1652. The Metropolitan Museum of Art. ISBN 9780870996474. [full text resource]
- Williamson, Mark A. "The Martyrdom Paintings of Jusepe de Ribera: Catharsis and Transformation"; PhD Dissertation, Binghamton University, Binghamton, New York 2000 (available online at myspace.com/markwilliamson13732) (link broken)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Scholarly articles in English about Jusepe de Ribera, lo Spagnoletto both in web and PDF @ the Spanish Old Masters Gallery
- The bearded woman, Work of the month – Ducal House of Medinaceli Foundation
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե դե Ռիբերա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 657)։ |
