Արագոնյան թագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արագոնյան թագ
Corona d'Aragónno
Corona d'Aragóno
Corona Aragonumno
Corona de Aragónno
Դրոշ Զինանշան
Siñal d'Aragón.svg
Arms of Aragonese Monarchs (13th-15 centuries).svg
Aragonese Empire 1443.svg
Կարգավիճակ Պատմական երկիր
Ներառում է
Պետական լեզու
Պետական կարգ Composite monarchy
Օրենսդիր մարմին Aragonese Corts
Կրոն Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, սուննի իսլամ, Sephardic law and customs և Հունական ուղղափառ եկեղեցի
Հիմնադրված է հուլիսի 18, 1164 թ.

Արագոնյան թագ (Corona d'Aragónno, Corona d'Aragóno, Corona Aragonumno, Corona de Aragónno), Արագոնի թագավորի իշխանության ներքո գտնվող բազմաթիվ տիտղոսների ու պետությունների շարունակական միություն[1]:

Իր հզորության գագաթնակետին՝ 14-ից 15-րդ դարերում Արագոնյան թագը վերահսկում էր ժամանակակից Իսպանիայի արևելյան, Ֆրանսիայի հարավ-արևելյան հատված մեծ մասը, ինչպես նաև Միջերկրական ծովի հիմնական կղզիներն ու մայրցամաքային նանակալի տարածքները, որոնք տարածվում էին մինչև Հունաստան:

Թագը կազմող թագավորությունները քաղաքականապես միացված չէին, բայց միևնույն ժամանակ ենթարկվում էին թագավորի կամքին: Ժամանակակից քաղաքական տերմինաբանությամբ կարելի է ասել, որ այդ պետական միավորումը գոյություն ուներ ավելի ճիշտ որպես համադաշնություն, քան թե միասնական պետություն: Այս տեսանկյունից Արագոնյան թագը պետք չի շփոթել դրա կազմում եղած որևէ միավորի հետ, ինչպես օրինակ Արագոնի թագավորության հետ, որից էլ առաջացել է «համադաշնության» անվանումը:

1479 թվականին ձևավորվեց դինաստիական միություն Արագոնի թագի և Կաստիլիական թագի միջև, ինչի շնորհիվ ստեղծվեց այն, ինչը պետք է հետագայում կոչվեր Իսպանիայի թագավորություն: Արագոնյան թագի տիտղոսը լրացուցիչ տիտղոսների շարքում իսպանական միապետների կողմից օգտագործվում էր մինչև 1716 թվականը, երբ Նուեվա Պլանտայի դեկրետով դրանք վերացվեցին, որպես իսպանական ժառանգության համար պատերազմում նախկին պետությունների՝ Արագոնի թագը կազմող պետությունների կողմից գահի հավակնորդին սատարելու հետևանք:

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնյան թագի առաջատար տնտեսական կենտրոններն էին հանդիսանում Բարսելոնան և Վալենսիան: Թագի քաղաքական կենտրոնը եղել է Սարագոսան, որտեղ գտնվող Սան Սալվադոր տաճարում («Լա Սեո») թագադրվում էին թագավորները: Մալյորկա կղզում գտնվող Պալմա քաղաքը հանդիսանում էր Արագոնյան թագի ևս մեկ կարևորագույն քաղաք ու ծովային նավահանգիստ:

Ընդհանուր հաշվով Արագոնյան թագը ներառում էր Արագոնի թագավորությունը, Կատալոնիայի իշխանությունը, Վալենսիայի թագավորությունը, Մալյորկայի թագավորությունը, Սիցիլիայի թագավորությունը, Մալթան և Սարդինիան, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում՝ Պրովանսը, Նեապոլի թագավորությունը, Նեոպատրիայի դքսությունը և Աթենքի դքսությունը:

Պիրենեյան թերակղզու երկրները սկսած 722 թվականից գտնվել են պարբերական պայքարի մեջ, որը ստացել է Ռեկոնկիստա: Այդ գործընթացը հանդիսանում էր հյուսիսային քրիստոնեական թագավորությունների պայքար ընդդեմ Պիրենեյան թերակղզու հարավում գտնվող մահմեդական փոքր տայֆաների, ինչպես նաև միմյան հետ:

Ուշ միջնադարում Արագոնյան թագի հարավային ընդարձակումը հանդիպեց Մուրսիա շրջանում կաստիլյացիների՝ դեպի արևելք առաջխաղացմանը: Այս կապակցությամբ արագոնյան հետագա ընդարձակումը կենտրոնացավ Միջերկրծովյան ավազանում՝ շարժվելով դեպի Հունաստան և Բարբարոսական ափ այն դեպքում, երբ Պորտուգալիան, որը Ռեկոնկիստան ավարտել էր 1272 թվականին, ընդարձակվում էր Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ: Թագի տարածքից վարձկանները, ալմոգավառները մասնակցեցին միջերկրծովյան այդ կայսրության ստեղծման գործի և, հետագայում իրենց տեղը գտան Հարավային Եվրոպայի բոլոր երկրներում:

Կարծիքներ կան (արձանագրված, որպես օրինակ «Llibre del Consolat del Mar»-ում, որը գրվել է կատալոներեն լեզվով, որն իրենից ներկայացնում է աշխարհում ծովային օրենքների ամենահին ձեռագիրը), որ Արագոնի թագը պետք է դիտարկել որպես կայսրություն, որը իշխել է Միջերկրածովյան ավազանում մի քանի դար՝ տարածելոով իր իշխանությունը ծովի ամբողջ տարածքում: Եվ իրականում Արագոնյան թագն իր իշխանության բարձրության գագաթնակետում հանդիսանում էր Եվրոպայի հիմնական ուժերից մեկը:

Ընդ որում, թագին պատկանող տարբեր տարածքներ միմյանց հետ թույլ էին կապված, ինչը հակասության մեջ է մտնում կայսրության մասին ավանդական պատկերացումների հետ: Ժամանակակից հետազոտող մարկիզ դե Լոզոյը Արագոնյան թագը բնութագրում է առաջին հերթին որպես համադաշնություն, քան կենտրոնացված թագավորություն[2]: Պաշտոնական ոչ մի փաստաթղթում հնարավոր չի եղել հանդիպել «կայսրություն» բառին («Imperium» կամ ժառանգական բնութագրիչ): Այն համարվում էր առանձին թագավորությունների դինաստիական միություն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արագոնի թագուհի Պետրոնիլան և Բարսելոնիայի կոմս Ռոման Բերենգեր IV»:
Նկար, 1634 թվական, գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնյան «կայսրությունը» ստեղծվել է 1137 թվականին, երբ Արագոնի թագավորությունն ու Բարսելոնայի կոմսությունը միավորվեցին դինաստիական միությունում[3] Բարսելոնայի կոմս Ռոման Բերենգեր IV-ի և Պետրոլինա Արագոնացու միջև կնքելով ամուսնական պայմանագիր:

Նրանց որդին՝ Ալֆոնսո II-ը, 1162 թվականին բարձրացավ այսուհետ միասնական գահ: Այս միաձուլումից Բարսելոնական դինաստիան ժառանգեց նաև թագավորական թագը[4]: Այսպիսով, այն տարածքները, որտեղ նրանք իշխում էին, աստիճանաբար սկսեցին անվանվել Արագոնի թագ որպես հասարակական բարձր հեղինակություն ունեցող տիտղոս:

Ընդ որում, միասնական դինաստիայի նոր ղեկավար Ռոման Բերենգեր IV-ը շարունակեց իրեն անվանել Բարսելոնայի կոմս և պարզապես Արագոնի «արքայազն»[4]:

Ռոման Բերենգեր IV-ի և Պետրոլինայի որդին՝ Ալֆոնսո II-ը, ժառանգեց երկու՝ Արագոնի թագավորի և Բարսելոնայի կոմսի տիտղոսները, որոնք հետագայում կրում էին իր ժառանգները: Այսպիսով, այս միությունը կայացավ երկու տարածքների խորհրդարանների համաձայնությամբ:

Ընդարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆոնսո II-ը, օգտվելով բարենպաստ իրադրությունից, փորձեց նվաճել Վալենսիան, սակայն հնարավորությունը բաց թողեց, երբ Նավարայի թագավոր Սանչո VI-ը ներխուժեց Արագոն: Արագոնյան սահմանների հետագա պահպանության համար Ալֆոնսո II-ը Կաստիլիայի թագավորի Ալֆոնսո VIII-ի հետ կնքեց «Թագավորական համաձայնությունը»: Այդ պայմանագիրը նաև հստակեցրեց պետությունների հետագա ընդլայնման հնարավորությունները. Վալենսիան անցավ Արագոնի թագավորների, իսկ Մուրսիան՝ Կաստիլիայի թագավորների վերահսկողությանը[5]:

13-րդ դարում թագավոր Ջեյմս I-ը սկսեց էքսպանսիայի ժամանակաշրջանը՝ նվաճելով և Թագին միացնելով Մալյորկան և Վալենսիայի թագավորությունը: 1258 թվականին Կորբեյան պայմանագրով , որը հիմնված էր բնական սահմանների սկզբունքի վրա[6], Կատալոնիայի նկատմամբ ֆրանսիական հավակնությունները հոդս ցնդեցին: Գլխավոր պայմանը Պիրենեյներ լեռներից հյուսիս արագոնյան ազդեցության դադարեցումն էր[6]: Ջեյմս I-ը գիտակցում էր, որ ֆրանսիայում հենակետ պահելուն ուղղված ուժերի ու եռանդի վատնումը կարող է իր համար աղետալի ավարտվել[6]: 1266 թվականի հունվարին նա պաշարեց և գրավեց Մուրսիան՝ այնտեղ բնակեցնելով իր մարդկանց՝ գլխավորապես կատալոնացիների, իսկ այնուհետև համաձայն Կասորլսկյան պայմանագրով Մուրսիան վերադարձրեց Կաստիլիային[7]:

Շնորհիվ Ջեյմս II թագավորի՝ Մալյորկան, Սերդանը, Ռուսիլիոնի կոմսություններն ու Մոնպելե սենյորությունը պահպանեցին իրենց անկախությունը 1276-ից մինչև 1279 թվականները՝ դրանից հետո դառնալով Թագի ենթականեր և 1344 թվականին մտնելով Արագոնի թագի կազմ:

Վալենսիայի թագավորությունը, որը հիմնադրվել էր մավրիտանյան տայֆայի տեղում, դարձավ Արագոնի թագի երրորդ անդամը (Մալյորկայի իրավական կարգավիճակը տարբերվում էր Արագոնի, Կաստիլիայի և Վալենսիայի թագավորությունների կարգավիճակից):

1283 թվականին սիցիլիացիները ապստամբեցին Անժուրա-սիցիլիական տան դեմ, որի շրջանակներում Սիցիլիական երեկոյի ընթացքում ոչնչացրեցին ֆրանսիական ամբողջ կայազորը: Այդ իրադարձություններից հինգ ամիս այնց Պեդրո III Արագոնացին ընդունում է ապստամբների առաջարկը և Սիցիլիան ներառում Արագոնի թագի կազմում: Նա ժամանում է Տրապանի, որտեղ արժանանում է ջերմ ընդունելության: Ֆրանսիամետ տրամադրված Հռոմի պապ Մարտինոս IV Պեդրո III-ին հեռացրեց եկեղեցուց, նրան գահընկեց հայտարարեց և Արագոնի թագավորությունն առաջարկեց Ֆիլիպ IIIորդուն[8][9]:

Երբ Պեդրո III-ը նախընտրեց արագոնյան ֆուերոսները չտարածել Վալենսիայում, քաղաքների ներկայացուցիչներն ու ազնվականները Սարագոսայում հավաքեցին կորտեսը և թագավորից պահանջեցին հաստատել իրենց առավելությունները: 1283 թվականին թագավորը հաստատեց, ինչից հետո Արագոնյան միության ավանդական ազատությունների պաշտպանության համար ձևավորվեց միություն, որը ստեղծեց Խուստիսիայի հաստիքը, որը պետք է կատարեր թագավոր ու արագոնյան ազնվականության միջև միջնորդի դերը: Թագավորը պարտավորվեց հրավիրել կորտեսի ժողով ոչ քիչ քան տարեկան մեկ անգամ և նրանց հետ խորհրդակցել ընթացիկ բոլոր հարցերի շուրջ[8]:

Արագոնյան թագին ենթարկվող պետությունների զինանշանները:
Հոլանդական զինանշանների ժողովածու, 14-րդ դարի վերջ - 15-րդ դարի սկիզբ

Այն բանից հետո, երբ Պեդրո III-ի որդին՝ Ջեյմս II Արագոնացին ավարտեց Վալենսիայի բոլոր հողերի նվաճումը, Արագոնյան թագը դարձավ Եվրոպայի ամենաազդեցիկ ուժերից մեկը: Բոնիփակիոս VIII պապի կողմից Ջեյմս II-ին տրված շնորհի հիման վրա 1297 թվականին Սարդինիայի ու Կորսիկայի թագավորությունները միացվեցին Թագին՝ չնայած վերջիններն արդեն ավելի քան 100 տարի գտնվում էին Արագոնյան թագի վերահսկողության ներքո:

1381 թվականին տեղի ունեցծ Պեդրո IV-ի և ԷԷլիանորա Սիցիլիացու մուսնությունից հետո Արագոնի թագի իշխանությանն անցավ նաև Աթենքի և Նեոպատրիայի դքսությունները: Սակայն հունական տիրույթները շուտով՝ 1388 թվականին անցան Ներիո I Ակիոլիի, իսկ Սիցիլիան 1395 -1409 թվականների ժամանակահատվածում անցավ Մարտին I Կրտսերի վերահսկողությանը: 1442 թվականին Նեապոլի թագավորությունը նվաճվեց Ալֆոնսո V Արագոնացու կողմից:

Արագոնյան թագի՝ Պիրենեյան թերակղզու և Բալեարյան կղզիների տարածքից դուրս գտնվող մնացած տիրույթների կառավարումն իրականացվում էր տեղական ազնվականության ներկայացուցիչ դրածոների, այլ ոչ թե կենտրոնացված կառավարության կողմից: Նրանք ավելի շատ հանդիսանում էին Արագոնի թագի տնտեսական, քան թե քաղաքական բաղադրիչը: Թագավորը հետաքրքրված էր նոր թագավորությունների հետ պայմանավորվել, այլ ոչ թե ընդարձակել արդեն գոյություն ունեցող թագավորությունների տարածքները: Դա իշխանության համար պայքար, երբ թագավորական շահերի դիմաց հակադրության էր դրված տեղական ազնվականության հետաքրքրությունները: Այդ գործընթացը, որը հատկանշական էր նաև եվրոպական այլ պետություններին, միջնադարից հաջողությամբ անցում փոխանցվեց ժամանակակից շրջան: Մավրերից մնացած նոր տարածքները, ինչպիսիք են Վալենսիան ու Մալյորկան, որպես ինքնակառավարման գործիք հանձնվում էին ֆուերոսներին այն նպատակով, որպեսզի նոր ձեռքբերած հողերում սահմանափակվեին ազնվականության իշխանությունը և միևնույն ժամանակ նրանց ուղղորդել միապետների հետ միության: Այդպիսի քաղաքականություն էր վարում նաև հարևան Կաստիլիայի թագավորությունը: Երկու թագավորություններն էլ նպաստեցին Ռեկոնկիստայի իրագործմանը՝ քաղաքներին ու տարածքներին տալով ինքնակառավարում, այլ ոչ թե նոր տարածքները հանձնեին ազնվականությանը:

Ֆերդինանդ II և Իզաբելլա I՝ թագավոր ու թագուհի Կաստիլիա և Լեոնի, Արագոնի, Վալենսիայի, Սիցիլիայի ու Մայորկայի

Կաստիլիայի հետ միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1410 թվականին թագավոր Մարտին I-ը մահացավ՝ չթողնելով ժառանգներ: Այդ իսկ պատճառով «Կասպեյի փոխհամաձայնությամբ» Անտեկերիի Տրանստամարա կաստիլիական դինաստիայի ներկայացուցի Ֆերդինանդը զբաղեցնում էէ Արագոնի թագը որպես Ֆերդինանդ I:

Հետագայում նրա ծոռը՝ թագավոր Ֆերդինանդ II Արագոնացին Թագին է վերադարձնում հյուսիսային կատալոնական Ռուսիլիոն կոմսությունը, որը նախկինում կորսվել էէր ի օգուտ Ֆրանսիայի: Նա նաև վերադարձնում է Նավարայի թագավորությունը, որը նույնպես նախկինում պատկանում էր Արագոնի թագին, սակայն ներքին դինստիական վեճերի պատճառով կորսվել էր:

1469 թվականինՖերդինանդ Фердинанд II-ը ամուսնանում է ինֆանտ Իզաբելլա I Կաստիլիացու հետ, ով հանդիսանում էր Էնրիկե IV քույրը և 1474 թվականին նրա մահից հետո դարձել Կաստիլիա և Լեոնի թագուհի: Սեգովիայի պայմանագրի ստորագրումով այդ դինաստիական միությունը դարձավ Իսպանիայի թագավորության պատմության շրջադարձային դրվագը[10][11][12]: Այնուամենայնիվ, Կաստիլիան ու Արագոնյան թագերը մնում էին իրարից առանձին, որոնցում պահպանվել էին սեփական պետական ինստիտուտները, խորհրդարանն ու օրենքները: Միաձուլման գործընթացն ավարտեց միայն Կառլ I-ը, ով 1516 թվականին Իբերական թերկղզու բոլոր թագավորությունները (բացի Պորտուգալիայից) միացրեց մեկ թագի ներքո՝ այդպիսով խթանելով իսպանական պետության ձևավորմանը (չնայած այդ ժամանակ այն ապակենտրոնացված էր) :

Անկում և գոյության դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագի փառքը առաջին հերթին վերաբերում է 12-ից 13-րդ դարերին, երբ նվաճվեցին Վալենսիան, Մալյորկան և Սիցիլիան, իսկ բնակչության թվաքանակի աճն ուղեկցվում էր սոցիալական հակամարտությունների բացակայությամբ և քաղաքները զարգանում էին: Այդ գործընթացի գագաթնակետը 1345 թվականն էր, ինչը արտացոլված է Թագի կազմակերպչական ու մշակութային նվաճումներում[13]: Դրանից հետո թագը սկսեց թուլանալ. ժողովրդագրական աճը կանգնեցվեց Իսպանիայից հրեաների (1492 թվական), մուդեհարների (1502 թվական), մորիսկների (1609 թվական) արտաքսումով: Արագոնյան թագը 1707-1716 թվականներին չկարողացավ կանխել Ռուսիլիոնի, Մենորկայի և իր իտալական տիրույթների հեռացումը, ինչպես նաև 1700 թվականին Ռուսիլիոնում ֆրանսերեն լեզվի ներդրումը և կանգնեցնել Իսպանիայում Թագի բոլոր հին հողերում կաստիլերենի դոմինացումից (1707-1716)[14]:

Արագոնյան թագն ու վերջինի հաստատությունները լուծարվեցին միայն Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմից (1702-1713 թվականներ) հետո Նուեվա Պլանտա դեկրետով, որը հրապարակվեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ը[14]: Վարչական մարմինները ներառվեցին կաստիլիական կառավարության կազմ, իսկ Թագի հողերը միավորվեցին կաստիլիականին, որպեսզի ձևավորվեր միասնական պետություն (Իսպանիա), ինչը պահանջում էր նոր դինաստիայի (Բուրբոններ) կենտրոնացված ղեկավարությունը[14]:

Ազգայնական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ Ֆիլիպ V-ի դեմ հանդես եկած տարածքներում իրականացված դաժան վերաբերմունքի ու խիստ պատիժների հանգամանքը ժամանակակից Իսպանիայում վալենսիական ու կատալոնական որոշ ազգայնականների ներկայացվում է որպես փաստարկ: Արագոնացիները ներկայացնում են դեռևս միջնադարում գրված հին սահմանադրությունը, իսկ կատալոնացիները հիշեցնում են իրենց արտոնությունների մասին՝ հիշեցնելով կատալոնական ժեներալիտետն ու Կաստիլիայի դիմադրույթյունը[15]:

19-րդ դարի ռոմանտիզմը, որը պարունակում է «Պիրենեյան թագավորության» մասին մտքեր, պայմանավորված է ավելի շուտ 13-րդ դարի տրուբադուրների ներդրմամբ, քան թե Արագոնյան թագի պատմական իրողություններով: Այդ պատկերացումները գոյություն ունեն նաև մեր օրերում որպես «քաղաքականացված մշակույթի նոստալգիկ ծրագիր».[15]:

Արագոնյան ժեներալիտետի հաշվառման գիրքը, 1450 թվական

Դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնի թագավորների խորհրդանիշներ դարձան բարսելոնական դրոշի գծերը[16]: Դրոշն օգտագործվում էր միայն Թագի միապետները և հանդիսանում էր նրանց ինքնիշխանության ու բարձրագույն իշխանության նկատմամբ հավատարմության արտահայտում[17]: Մլայորկայի թագավոր Ջեյմս III-ը, ով հանդիսանում էր Արագոնի թագավորության վասալ, նույնպես օգտագործում էր չորսգծանի զինանշան:

Պետական ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնը, Կաստիլիան ու Վալենսիան ունեին սեփական գործադիր մարմինները, որոնք հայտնի են որպես կորտեսներ: Նաև գոյություն ունեին տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք Արագոնում հայտնի են որպես «Generalidad», իսկ Կաստիլիայում ու Վալենսիայում՝ «Generalitat»:

Մայրաքաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնի թագը չի ունեցել միասնական մայրաքաղաք: Թագավորական տունը մինչև Ֆիլիպ II-ի գահակալությունը փոխանցիկ էր[18]: Իսպանացի պատմաբան Դոմինգո Բուեսան կարծում է, որ Թագի քաղաքական մայրաքաղաք պետք է համարել Սարագոսան (բայց ոչ տնտեսական կամ վարչական), քանի որ թագավորները պետք է թագադրվեին Սարագոսայի Լա Սեո տաճարում[19]: Միևնույն ժամանակ արագոնյան թագավորները բնակվում էին Բարսելոնայում, ինչը այլ պատմաբանների կարծիքով թույլ է տալիս այն ճանաչել մայրաքաղաք:

Թագի հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնյան թագի կազմում գտնվող պետությունների զինանշանները:
Սարագոսայի պատգամավորության շենքի որմնաքանդակ

Ստորև ներկայացված է Արագոնյան թագի կազմում եղած տարածքների ցանկը.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карта Арагонской империи «A History of Aragon and Catalonia» by H. J. Chaytor.
  2. Marqués de Lozoya, Tomo Segundo de Historia de España, Salvat, ed. of 1952, page 60: «El Reino de Aragon, el Principado de Cataluña, el Reino de Valencia y el Reino de Mallorca, constituyen una confederación de Estados».
  3. Thomas N. Bisson The Medieval Crown of Aragon: A Short History. — Oxford, England: Oxford University Press, 1986. — С. 31.
  4. 4,0 4,1 Stanley G. Payne (1973)։ «Chapter Five. The Rise of Aragón-Catalonia»։ A History of Spain and Portugal (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-11 
  5. Thomas N. Bisson The Medieval Crown of Aragon: A Short History. — Oxford, England: Oxford University Press, 1986. — С. 36.
  6. 6,0 6,1 6,2 H. J. Chaytor։ «Chapter 6, James the Conqueror»։ A History of Aragon and Catalonia (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-11 
  7. Thomas N. Bisson The Medieval Crown of Aragon: A Short History. — Oxford, England: Oxford University Press, 1986. — С. 67.
  8. 8,0 8,1 Thomas N. Bisson The Medieval Crown of Aragon: A Short History. — Oxford, England: Oxford University Press, 1986. — С. 87-88.
  9. H. J. Chaytor։ «Chapter 7, Pedro III»։ A History of Aragon and Catalonia (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-11 
  10. Stanley G. Payne (1973)։ «Chapter Nine, The United Spanish Monarchy»։ A History of Spain and Portugal (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-11 
  11. H. J. Chaytor։ «Chapter 16, Juan II. Union of Aragon with Castile»։ A History of Aragon and Catalonia (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-11 
  12. Richard Herr։ «Chapter 3, The Making of Spain»։ An historical essay on modern Spain (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-11 
  13. Thomas N. Bisson The Medieval Crown of Aragon: A Short History. — Oxford, England: Oxford University Press, 1986. — С. 188-189.
  14. 14,0 14,1 14,2 Thomas N. Bisson The Medieval Crown of Aragon: A Short History. — Oxford, England: Oxford University Press, 1986. — С. 189.
  15. 15,0 15,1 Thomas N. Bisson The Medieval Crown of Aragon: A Short History. — Oxford, England: Oxford University Press, 1986. — С. 188.
  16. Léon Jéquier Les origines des armoiries: actes du IIe Colloque international d'héraldique. — Bressanone: Léopard d'or, 1981. — 172 с. — ISBN 2-86377-030-6
  17. «La bandera de Aragón» (իսպաներեն)։ Autonomical Government of Aragon։ 1997-03-06։ Արխիվացված օրիգինալից-ից 1997-05-29-ին։ Վերցված է 2009-06-11 
  18. A team of investigators of the University of the Balearic Islands directed by Doctor Josep Juan Vidal։ «Felipe II, the King that defended Majorca but didn't want to recognize all its privileges» (իսպաներեն)։ Servei de Comunicacions de la UIB։ Արխիվացված օրիգինալից-ից 2005-01-27-ին։ Վերցված է 2009-06-11 
  19. Domingo J. Buesa Conde El rey de Aragón. — Zaragoza: Caja de Ahorros de la Inmaculada, 2000. — С. 57-59. — 126 с. — ISBN 84-95306-44-1


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thomas N. Bisson The Medieval Crown of Aragon: A Short History. — Oxford, England: Oxford University Press, 1986. — 264 с. — ISBN 0-19-820236-9
  • Stanley G. Payne A History of Spain and Portugal. — Madison, WI: University of Wisconsin Press, 1973. — 741 с. — ISBN 0-29-906270-8
  • Henry John Chaytor A History of Aragon and Catalonia. — London, UK: Methuen Publishing Ltd, 1933.
  • Корсунский А. Р. История Испании IX — XIII веков (Социально-экономические отношения и политический строй Астуро-Леонского и Леоно-Кастильского королевства). Учебное пособие. — М.: Высшая школа, 1976. — 139 с.
  • Альтамира-и-Кревеа, Рафаэль. История Средневековой Испании / Перевод с испанского Е. А. Вадковской и О. М. Гармсен. — СПб.: «Евразия», 2003. — 608 с. — 1 500 экз. — ISBN 5-8071-0128-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]