Կատալոնիայի ժեներալիտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատալոնիայի ժեներալիտետ
կատ.՝ Generalitat de Catalunya
Seal of the Generalitat of Catalonia.svg
Ժեներալիտետի տարբերանշան
Casa generalitat web.jpg
Տեսակinstitution և autonomous government
ԵրկիրԿատալոնիա
Ստեղծման թվական1192 թվական (առաջին հիշատակում)
1932 թվական (առաջին ինքնավարության կարգավիճակ)
1979 թվական (ժամանակակից Ժեներալիտետ)
Լուծարման թվական

1714 թվականի սեպտեմբերի 11 (Նուվեա Պլանտայի հրամանագիր)

1 April 1939 (end of the Spanish Civil War)
ՇտաբակայանPalau de la Generalitat de Catalunya
Կայքgencat.cat

Կատալոնիայի ժեներալիտետ (կատ.՝ Generalitat de Catalunya), Կատալոնիայի ինքնավար համայնքի ինքնակառավարման բարձրագույն մարմին, որը ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու կառավարությունը (Գործադիր խորհուրդ) և ղեկավարվում Ժեներալիտետի նախագահի կողմից, ով իրականացնում է Կատալոնիայի ղեկավարի գործառույթներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի ամենառաաջին խորհրդարաններից մեկը ստեղծվել է Կատալոնիայում, որը կոչվել է Կորտես կամ Կորտես կատալանաս: Որպես ազնվականության, հոգևորականության և քաղաքացիների ներկայացուցչական մարմին՝ այն առաջին անգամ ձևավորվել է 1289 թվականին և 1359 թվականին ճանաչվել որպես պաշտոնական մարմին: Կատալոնիայի ինքնակառավարման հիմքերը գրավոր տեսքով արձանագրված են «Ինքնավարության վերաբերյալ դրույթներում»: Բարսելոնայում տեղակայված կառավարությունը համարվում է 1359 թվականից գոյություն ունեցող Կորտեսների իրավահաջորդ և կազմված է 135 պատգամավոր ունեցող Խորհրդարանից ու Գործադիր խորհրդից:

Կատալոնիայի մեկ այլ միջնադարյան հաստատություն է համարվում «Diputació del General de Catalunya»-ն, որի «General» բառը նշանակում է կատալոնացիների համայնք: Այստեղից էլ առաջացել է Կատալոնիայի ինքնակառավարման մարմնի անվանումը՝ Ժեներալիտետ:

1931 թվականի օրենսդիրների կարծիքով ժամանակակից կատալոնյան ինքնակառավարման ստեղծման համար հաստատությունն իրենից ներկայացնում է օրինական հիմք: Իսպանիայի երկրորդ հանրապետության ժամանակ՝ 1932 թվականին Կատալոնիայի ժեներալիտետը վերականգնվեց Կատալոնիայի հարավային մասում և ստացավ Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության ժամանակակից քաղաքական ու ներկայացուցչական գործառույթ:

Կատալոնիայի ժեներալիտետի երկու նախագահների՝ Ֆրանցիսկ Մասիաի (1931-1933) և Լուիս Կոմպանիսի (1934-1939) օրոք Կատալոնիայի ինքնակառավարման հանրապետական մարմինները իրականացրեցին նշանակալի բարեփոխումներ՝ չնայած առկա տնտեսական լրջագույն ճգնաժամի, դրա սոցիալական հետևանքների ու այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների:

Այն բանից հետո, երբ 1934 թվականին աջ կոալիցյան հաղթեց խորհրդարանական ընտրություններում, Ժեներալիտետի ձախ հայացքներ կրող առաջնորդները ապստամբեցին իսպանական իշխանությունների դեմ, և Ժեներալիտետի աշխատանքները 1934-ից 1936 թվականներին ժամանակավորաես դադարեցվեցին:

1939 թվականին, երբ քաղաքացիական պատերազմն ավարտվեց հանրապետականների պարտությամբ, Կատալոնիայի ժեներալիտետը լուծարվեց: Կատալոնիայի նախագահ Լուիս Կոմպանիսը ձերբակալվեց, ենթարկվեց կտտանքների ու ծաղրանքի, և «ռազմական ապստամբություն» կազմակերպելու մեղադրանքով 1940 թվականի հոկտեմբերին Բարսելոնայում գնդակահարվեց:

2017 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած Կատալոնիայի անկախության հանրաքվեյից հետո իսպանական կառավարությունը նույն թվականի հոկտեմբերի 27-ին լուծարեց Ժեներալիտետն ու Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն Կատալոնիայի կառավարումը հանձնեց Մադրիդին: Ինքնավար համայնքի անմիջական կառավարումը հանձնվեց Непосредственное управление автономным сообществом было возложено на Սորիա Սաենս դե Սանտամարիային[1]: Ժեներալիտետի նոր նախագահ ընտրվեց միայն 2018 թվականի մայիսի 14-ին անցկացված Կատալոնիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում: Նոր ղեկավար դարձավ իրավաբան, անկախ Կատալոնիայի կողմնակից Կիմ Տորան: Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ուղիղ կառավարումը պահպանվեց մինչև 2018 թվականի հուլիսի 2-ը՝ Տորայի երդմնակալության օրը[2][3]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականից Կատալոնիայի ժեներալիտետը հանդիսանում է ինքնավար համայնքի բարձրագույն կառավարման մարմինը, որը մտնում է սահմանադրական միապետության իսպանական պետական համակարգի մեջ և ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու կառավարությունը (Գործադիր մարմին): Չնայած այն հանգամանքին, որ Ժեներալիտետի կազմի մեջ մտնում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև խորհրդարանն ու Ժեներալիտետի նախագահը՝ այդ տերմինը կիրառվում է հիմնականում Կատալոնիայի գործադիր իշխանությունը մատնանշելու համար[4][5][6][7][8]:

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի ժեներալիտետի նախագահը հանդիսանում է Կատալոնիայի ինքնավար համայնքի ղեկավարը և ընտրվում է խորհրդարանի կողմից չորս տարի ժամկետով: Ստորև ներկայացված են 1931 թվականից մինչև օրս Կատալոնիայի ժեներալիտետի բոլոր նախագահների անունները պարունակող ցուցակ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Желтов М. В. (2018-01-30)։ ««Пучдемониада» или ещё один великий упущенный шанс Каталонии»։ ИнтерИзбирком. Аналитический портал о выборах в мире։ Վերցված է 2018-01-30 
  2. Желтов М. В. (2018-05-30)։ «Каталония: продолжение «внешнего управления» вопреки избранию главы автономии»։ ИнтерИзбирком. Аналитический портал о выборах в мире։ Վերցված է 2018-05-30 
  3. «В Каталонии закончилось прямое управление Мадрида, введенное после объявления о независимости»։ Meduza։ 2018-06-02։ Վերցված է 2018-06-02 
  4. Каталония: референдум, несмотря ни на что | Euronews
  5. В Каталонии митингующие перекрыли дороги | REGNUM
  6. Испанский суд аннулировал резолюцию о независимости Каталонии | НТВ
  7. Слушания об экстрадиции экс-главы Каталонии пройдут в Брюсселе 17 ноября | RT
  8. Железнодорожный вокзал в Барселоне приостановил работу из-за манифестантов | Российская газета
  9. «Quim Torra sworn in as Catalan premier with no mention of king, Constitution»։ El País (անգլերեն)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]