Բարբարոսական ափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբարոսական ափտ

Բարբարոսական ափ (ֆր.՝ Côte des Barbaresques), Հյուսիսային Աֆրիկայի միջերկրածովյան ափի եվրոպական անվանումը, որը կիրառելի է եղել ուշ միջնադարից (XV դար) մինչ XIX դարը։

Բարբարոսական ափը հասկացության մեջ ներառված էին Մաղրիբի մերձափնյա երկրները՝ Ալժիրը, Թունիսը և Մարոկկոն։ Երբեմն Լիբիայի և Եգիպտոսի ափերը նույնպես ներառվել են բարբարոսական ափի մեջ։ Ափագծով մեկ առկա են եղել մի շարք նավահանգստային բազաներ, որտեղ բնակվում էին բերբերական ծովահենների՝ կորսարները, ովքեր սարսափ էին տարածում Միջերկրական ծովի հյուսիսային ափերի բնակիչների մեջ։ Պատահական չէ, որ խուսափելով ստրկավաճառ- ծովահենների հետապնդումներից, ափաբնակ եվրոպացիների մեծ մասը բարձրանում էին լեռների գագաթը կամ էլ խորանում երկրի ներսում։ Բարբարոսական ափի բնակիչները միջնադարում եղել են մուսուլմաններ՝ արաբներ, բերբերներ, եվրոպական և աֆրիկյան ծագում ունեցող ստրուկներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովահենների դեմ պայքարը ընթացել է պարբերական հաջողություններով։ Այսպես, արաբական արշավանքներից հետո VIII—XI դարերում արաբները և բերբերները կազմում էին Միջերկրական ծովի արևելյան և հարավային ափերի բնակչության մեծամասնությունը։

XII—XV դարերում ֆորտունան թեքվում է եվրոպացիների կողմը։ Ռեկոնկիստան և խաչակրաց արշավանքները եվրոպացիներին հասցրեցին մինչ Մաղրիբի ափերը, որտեղ իսպանացիները և պորտուգալացիները գրավեցին մի շարք բերդեր և մերձափնյա քաղաքներ (Սեուտա, Մելիլյա, Թունիս, Օրան, Աննաբա, Տանժեր և այլն)։

Արաբական արշավանքներից հետո բարբարոսական ափը գրավվեց օսմանյան բանակի կողմից։ Մաղրիբի ողջ տարածքը, բացառությամբ Մարոկկոյի, անցավ Օսմանյան կայսրության կազմը։ Օսմանյան կառավարությունը մեծապես օժանդակել է բարբարոս ծովահեններին՝ օգնելով ոչնչացնել եվրոպական առևտրական նավերը։

Դրան հաջորդում են ԱՄՆ անկախության պատերազմը, 1787- 1791 թվականներին ռուս- թուրքական պատերազմը, եվրոպացիների ներխուժումը Եգիպտոս, որի արդյունքում Մարոկկոն պայմանագիր է կնքում ԱՄՆ-ի հետ և անկախություն հռչակում։ Բարբարոսական ափի ծովահենները պարտության են մատնվում, քանի որ Օսմանյան կայսրությունը՝ Եգիպտոսի անկախության պատճառով, չէր կարող ցամաքային ճանապարհով զորքեր քաշել դեպի Ալժիր և Թունիս։ Ամերիկյան ուժերը պարտության են մատնում բարբարոսներին։ 1805 թվականին տեղի ունեցավ Դարնահի ճակատամարտը, որի ընթացքում ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը ջախջախեց օսմանյան ուժերին և ծովահենների խմբերին ժամանակակից Լիբիայի տարածքում։ 1830 թվականին ֆրանսիական զորքերը ներխուժեցին Ալժիր և գրավեցին երկրի գրեթե ողջ տարածքը։

XX դարի սկզբին տարածաշրջանը ամբողջովին անցնում է եվրոպացիների վերահսկողության ներքո։ Այստեղ ձևավորվում են Ֆրանսիական Ալժիրը, Իսպանական Մարոկկոն, Թունիսը և Ֆրանսիական Մարոկկոն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]