Սոկրատ Սքոլաստիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոկրատես Սքոլաստիկոսից)
Սոկրատ Սքոլաստիկոս
հուն․՝ Σωκράτης ὁ Σχολαστικός
Ծնվել էմոտ 380[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էմոտ 440[1][2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԵրկերEcclesiastical history?
Մասնագիտությունաստվածաբան, եկեղեցական պատմաբան, գրող և պատմաբան
 Socrates Scholasticus Վիքիպահեստում

Սոկրատ Սքոլաստիկոս (կամ Սոկրատես Սքոլաստիկոս (հուն․՝ Σωκράτης ο Ιστορικός կամ Σχολαστικός, լատին․՝ Socrates Scholasticus, մոտ 380[1][2], Կոստանդնուպոլիս - մոտ 440[1][2], Կոստանդնուպոլիս), բյուզանդացի եկեղեցական պատմիչ՝ ծագումով հույն։ Հեղինակ է 7 գրքից բաղկացած «Եկեղեցական պատմության» («Historia Ecclesiastica»), որով Սոկրատը շարունակում է Եվսեբիոս Կեսարացու նույնանուն երկը՝ հասցնելով շարադրանքը 305 թվականից մինչև 439 թվականը։ Սոկրատի «Եկեղեցական պատմությունը» արժեքավոր աղբյուր է IV-V դդ. Արևելյան Հռոմեական կայսրության պատմության ուսումնասիրության համար։ Այն դեռևս վաղ միջնադարում՝ 696/7 թթ[3], թարգմանվել է հայերեն Փիլոն Տիրակացի վարդապետի կողմից՝ նախարար Ներսեհ Կամսարականի մեկենասությամբ[4]։ Ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով Սոկրատի աշխատության հայերեն թարգմանությունը եղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աղբյուրներից մեկը[5]։ Այս հանգամանքը հիմք է տալիս որոշ ուսումնասիրողներին վիճարկել Մովսես Խորենցաու 5-րդ դարի պատմիչ լինելը։ Հայ ուսումնասիրողները, սակայն գտնում են, որ Պատմահայրը օգտվել է անմիջականորեն հունարեն բնագրից, և Սոկրատեսի հայ թարգմանությունը ինքը կրել է Խորենացու ազդեցությունը[6]։

Հայկական միջավայրում Սոկրատի երկին է կցվել «Սեղբեստրոսի վարք» աշխատությունը, որը թարգմանվել էր 678 թ.։ Դրա հետևանքով վարքի հեղինակ լինելը սխալմամբ վերագրվել է հույն պատմիչին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Documenta Catholica Omnia
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  3. History of the Armenians, Moses Khorenats'i, Commentary on the Literary Sources by R. Thomson
  4. «7-րդ դարը Հայոց Եկեղեցու պատմության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 Thomson
  6. The problem of the Greek sources of Movsēs Xorenacʻi's History of Armenia By Aram Tʻopʻchʻyan
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկրատ Սքոլաստիկոս» հոդվածին։