Սիգմատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիգմատներ (հուն.՝ հունարեն՝ στίγματος, «նշաններ, դրոշմ, խոցեր, վերքեր») - ցավոտ արնահոսող վերքեր, բացվող կաթոլիկ նվիրյալների մարմնի այն հատվածում, որտեղ ենթադրաբար եղել են Քրիստոսի վերքերը ստացած՝ խաչելության ժամանակ:

«Սբ. Ֆրանսիսկի ստիգմատիզացիա»: Երկնքի ճառագայթները մարմնավորում են Քրիստոսին

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալաթեացիներին ուղղված ուղերձում Պողոս առաքյալը օգտագործում է հետևյալ արտահայտությունը. «որովհետև ես կրում եմ Հիսուսի խոցերը իմ մարմնի վրա»: Սակայն պարզ չէ, թե արդյոք խոսքը գնում է իրական սիգմատների մասին, թե արտահայտությունն ունի փոխաբերական իմաստ: Մի շարք հետազոտողներ կարծում են, որ խոսելով մարմնի վրա «սիգմատների» մասին, Պողոս առաքյալը ակնարկում է իրեն քարկոծելը՝ նկարագրված Առաքյալների Ակտերում: Ենթադրվում է, որ առաջին սիգմատները հայտնվել են սուրբ Ֆրանսիսկ Ասիզացու մոտ՝ 1224 թվականին: Ըստ սուրբ Ֆրանցիսկի կենսագրության, սիգմանտները նրան շնորհվել են Սուրբ Խաչի Մեծարման օրը, Վերնա սարի վրա աղոթքի ժամանակ: Այդ պահից սկսած Կաթոլիկ եկեղեցին հաշվում է ավելի քան 300 սիգմենտների առաջացման դեպք՝ եկեղեցու կողմից ճանաչված որպես վավերական[1](ռուս.): Երբեմն պնդում են, որ ստիգմատները առաջին անգամ հայտնվել են XI-XII դարերի խաչակրաց արշավանքների տեքստերում[2](ռուս.), չնայած՝ այդ սիգմանտների դեպքերը չեն համարվում հանրաճանաչ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ստիգմատիկների մոտ վերքերը անընդհատ արնահոսում են, մյուսների մոտ՝ պարբերաբար: Ի տարբերություն սովորական վերքերի ստիգմատները չեն բուժվում, բայց և չեն տանում բարդությունների, նրանք կարող են մնալ անփոփոխ շատ տարիների ընթացքում: Մեծամասամբ ստիգմենտները առաջանում են «Քրիստոսի հինգ վերքերի» տեղում՝ ափերին (դաստակներ), ոտնաթաթերին և կողքին, բայց երբեմն դրանք հայտնվել են մարմնի այլ հատվածներում (փշե պսակի հետքեր՝ ճակատին, խաչի հետքը ուսին և այլն):

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ եկեղեցին միանշանակ ընդունում է ստիգմատների հրաշալի բնույթը, բայց խաբեությունից խուսափելու նպատակով ստիգմատների առաջացման բոլոր դեպքերը մանրամասն ուսումնասիրվում են՝ ներգրավելով անկախ բժիշկներին[3](ռուս.): Հետազոտող-մատերիալիստները կամ մեղադրում են ստիգմենտների կրողներին խաբեության մեջ, կամ բացատրում են նրանց առաջացումը ինքնաներշնչմամբ և կրոնական հողի վրա առաջացած նևրոզներով[4](ռուս.):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ж. Ле Гофф, Н. Трюон, История тела в Средние века
  2. Ж. Ле Гофф, Н. Трюон, История тела в Средние века
  3. «Стигматы» //Католическая энциклопедия. Т.4, ст.1113
  4. Отец Пио из Италии "сделал себе стигматы кислотой" - ItalyNews.RU - Новости часа, дня, недели