Էլիաս Հոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիաս Հոու
անգլ.՝ Elias Howe
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1819(1819-07-09)[1][2][3]
ԾննդավայրSpencer, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 3, 1866(1866-01-03) (46 տարեկան) կամ հոկտեմբերի 3, 1867(1867-10-03)[4] (48 տարեկան)
Մահվան վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1865–1867).svg ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար, ճարտարագետ և խառատ
Ծնողներհայր՝ Elias Howe?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Elias Howe Վիքիպահեստում

Էլիաս Հոու (անգլ.՝ Elias Howe, անվան գրության այլ տարբերակներ՝ Էլիաս Հով, Էլիաս Հոուվ, Իլայես Հաու, հուլիսի 9, 1819(1819-07-09)[1][2][3], Spencer, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 3, 1866(1866-01-03) կամ հոկտեմբերի 3, 1867(1867-10-03)[4], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մեխանիկ և ձեռնարկատեր, կարի մեքենայի գյուտարարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիաս Հոուն ծնվել է Սպենսեր քաղաքում, Մասաչուսեթս նահանգ, Վուսթեր քաղաքից 15 կմ հեռավորության վրա։

Հովն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Մասաչուսեթս քաղաքում, կրթություն է ստացել հյուսելու գործարանում, որտեղ այնուհետև աշխատել է որպես մեխանիկ վարպետ[6]։

1845-ի ապրիլին Էլիաս Հոուն ստեղծել է իր կարի մեքենայի առաջին աշխատանքային տարբերակը։ 1846 թվականի սեպտեմբերի 10-ին նա ստացել է ԱՄՆ-ի #4750 արտոնագիրը՝ մեքենա մշակելու համար, օգտագործել է «լոքստիչ» տեսակի կար (փակ, մաքոքային կարիչ)։ Էլիաս Հոուն առաջինը չէր, որ հնարել և ստեղծել է կարի մեքենա, նրանից առաջ այս ոլորտում աշխատել են այնպիսի ճարտարագետներ, ինչպիսիք էին Բարթելեմ Թիմոնյեն և Ուոլթեր Հանթը, բայց հենց Հոուն էր, որն ստացել է առանցքային տեխնոլոգիաների արտոնագիրը։ Հոուի կարի մեքենան կարող էր մեկ րոպեի ընթացքում մինչև 300 կարի արագությամբ ուղիղ կարել, «Scientific American» ամսագիրը գյուտն անվանել է «արտասովոր»[7]։

Հոուն չի կարողացել իր հայրենիքում կազմակերպել մեքենաների արտադրությունն ու վաճառքը և 1846 թվականին մեկնել է Անգլիա, որտեղ վաճառել է իր մեքենան օգտագործելու իրավունքները Ուիլյամ Թոմասին, որը կորսետներ, կոշիկներ և հովանոցներ արտադրող էր։ ԱՄՆ վերադառնալուց հետո Հոուն հայտնաբերել է, որ նման դիզայնի կարի մեքենաներ արդեն վաճառվում են, մասնավորապես, Այզեկ Զինգերի մեքենան կարծես Հոուի մեքենայի բարելավված տարբերակը լիներ։ Էլիասը դատի է տվել և 5 տարվա դատավարությունից հետո՝ 1854 թվականին, դատարանը ճանաչել է Հոուի գերակայությունը, մնացած արտադրողները ստիպված են եղել վճարել նրա հոնորարները։ Հոուն և Զինգերը ժամանակավորապես համատեղել են իրենց ակտիվները և ստացել են $ 5 յուրաքանչյուրը վաճառված կարի մեքենայի համար, բայց նրանց համագործակցությունը երկար չի տևել[8]։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1862 թվականի օգոստոսի 14-ից մինչև 1865 թվականի հուլիսի 19-ը, Էլիաս Հոուն որպես շարքային ծառայել է Միացյալ Նահանգների բանակում[9]։

1865 թվականին Բրիջփորթ քաղաքում հիմնել է «Howe Machine Company» ընկերությունը, այս ապրանքանիշի կարի մեքենաներին 1867 թվականին շնորհվել է Փարիզի ցուցահանդեսի ոսկե մեդալ[6]։

Էլիաս Հոուն մահացել է 1867 թվականին, 48 տարեկան հասակում։ Նրան թաղել են Նյու Յորքի Գրին Վուդ գերեզմանատանը։ Հոուն, ինչպես և նրա մրցակից Զինգերը, կյանքի վերջում դարձել են մուլտիմիլիոնատերներ[10]։ 2004 թվականին Հոուին ներկայացրել են Ազգային գյուտարարների փառքի սրահում[6]։

Հիշատակում զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բիթլզ» խմբի «Help!» ֆիլմն ավարտվում է «Հարգանքով նվիրվում է Էլիաս Հոուին, որը 1846 թվականին հայտնագործեց կարի մեքենան» տողով[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  6. 6,0 6,1 6,2 Elias Howe, National Inventors Hall of Fame Archived 2009-09-23 at the Wayback Machine.
  7. Александр Бородецкий. История швейных машин: от Адама до Зингера
  8. «История создания корпорации «Зингер». Биография Исаака Меррита Зингера»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-22-ին։ Վերցված է 2008-09-08 
  9. Pro Patria: Civil War monument of Connecticut Archived 2007-10-16 at the Wayback Machine.
  10. Elias Howe, 19th Century Scientific American Online Archived 2007-03-20 at the Wayback Machine.
  11. «Respectfully dedicated to Elias Howe who, in 1846, invented the sewing machine».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]