Վուսթեր (Մասաչուսեթս)
| Վուստեր | |||
| անգլ.՝ Worcester | |||
| |||
| 42°16′17″N 71°47′56″W / 42.27139°N 71.79889°W | |||
| Երկիր | |||
|---|---|---|---|
| Համայնք | Վուստեր շրջան | ||
| Հիմնադրված է | 1673, 1848[1][2] և 1722[1][2] թ. | ||
| Մակերես | 99,573291 կմ², 99,600307 կմ² | ||
| ԲԾՄ | 146±1 մետր | ||
| Բնակչություն | ▲206 518 մարդ (ապրիլի 1, 2020)[3] | ||
| Ժամային գոտի | EDT? | ||
| Փոստային դասիչ | 01601, 01602, 01603, 01604, 01605, 01606, 01607, 01608, 01609, 01610, 01613, 01614, 01615, 01653 և 01655 | ||
| Պաշտոնական կայք | worcesterma.gov(անգլ.) | ||
|
| |||
Վուսթեր (անգլ.՝ Worcester), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգերի Մասաչուսեթս նահանգում։ Վուսթեր շրջանի վարչական կենտրոնը։ Ըստ 2010 թվականի մարդահամարի քաղաքի բնակչությունը կազմում է 181 045 մարդ։ Վուսթերը բնակչության թվով Մասաչուսեթսի երկրորդ քաղաքն է՝ Բոստոնից հետո։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուսթերը գտնվում է Բոստոնից 50 կիլոմետր արևմուտք՝ Բլեքստոուն գետի վրա[4]։ Ըստ ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի բյուրոյի քաղաքը ունի 99,9 կմ2 տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը կառուցվել է 1673 թվականին՝ Ֆիլիպ թագավորի պատերազմի (1675-76) ընթացքում այն կազմացրվել է։ Մշտական բնակավայրը ստեղծվել է 1713 թվականին։ 1722 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ և անվանվել անգլիական պատվին[4]։
1789 թվականին քաղաքում հիմնվել է տեսքտիլ արտադրություն։ Վաղ տնտեսական զարգացումը արգելակել է հիդրոէլեկտրակայանի բացակայությունը։ Առաջին գոլորշային էլեկտրակայաանի կառուցման և Բլեքսթոն ջրանցքի բացման հետ զուգահեռ սկսվեց քաղաքի ինդուստրացումը։ Անցկացվել է երկաթուղի։ Քաղաքը ստրկատիրության դեմ շարժման առաջին կենտրոններից էր և հարավից գաղթող ստրուկների ճանապարհի կարևոր կետ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մարդահամար | Բնակ. | Note | %± |
|---|---|---|---|
| 1790 | 2095 | — | |
| 1800 | 2411 | 151% | |
| 1810 | 2577 | 69% | |
| 1820 | 2962 | 149% | |
| 1830 | 4173 | 409% | |
| 1840 | 7497 | 797% | |
| 1850 | 17 049 | 1274% | |
| 1860 | 24 960 | 464% | |
| 1870 | 41 105 | 647% | |
| 1880 | 58 291 | 418% | |
| 1890 | 84 655 | 452% | |
| 1900 | 118 421 | 399% | |
| 1910 | 145 986 | 233% | |
| 1920 | 179 754 | 231% | |
| 1930 | 195 311 | 87% | |
| 1940 | 193 694 | 08% | |
| 1950 | 203 486 | 51% | |
| 1960 | 186 587 | −83% | |
| 1970 | 176 572 | −54% | |
| 1980 | 161 799 | −84% | |
| 1990 | 169 759 | 49% | |
| 2000 | 172 648 | 17% | |
| 2010 | 181 045 | 49% | |
| 2016 (est.) | 184 508 | 19% |
Ըստ 2010 թվականի մարդահամարի Վուսթերի բնակչությունը կազմում էր 181 045 մարդ (48,7 %-ը տղամարդիկ են, իսկ 51,3 %-ը՝ կանայք), քաղաքում կար 68 613 տնային տնտեսությունև 39 987 ընտանիք։ Քաղաքի տարածքում կառուցված էր 74 645 շինություն՝ 746,5 շինություն/կմ2 ցամաք միջին խտությամբ։ Ռասայական կազմը․ 69,4 %՝ սպիտակամորթներ, 11,6 %՝ աֆրոամերիկացիներ, 6,1 %՝ ասիացիներ, 0,4 %՝ բնիկ ամերիկացիներ[5]։
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի տարիքային կազմը հետրյալն է․ 22,1 %՝ մինչև 18 տարեկան բնակիչներ, 7,3 %՝ 18-ից 21 տարեկաններ, 58,9 %՝ 21-ից 65 տարեկաններ և 11,7 %՝ 65 և ավելի տարեկաններ։ Բնակչության միջին տարիքը 33,4 տարեկանն է։ Վուսթերում ամեն 100 կնոջ բաժին է ընկնում 94,9 տղամարդ, իսկ 100 չափահաս կնոջ՝ 92,2 նույն տարիքի տղամարդ[5]։
68 613 տնային տնտեսությունների 58,3 %-ը ընտանիքներ էին․ 35,1 %-ը միասին ապրող ամուսիններ են (15,1 %-ը ունեն մինչև 18 տարեկան երեխաներ), 17,6 %-ը առանց ամուսնու ապրող կանայք են, իսկ 5,6 %-ը՝ առանց կնոջ արող տղամարդիկ։ 41,7 %-ը ընտանիք չունեին։ Միջինում տնային տնտեսություն վարող անդամների թիվը 2,46 մարդ է, իսկ ընտանիքի անդամների միջին քանակը՝ 3,14։ Միայնակ ապրում է բնակչության 31,8 %-ը, 10,6 %-ը միայնակ մեծահասակ՝ 65 տարեկաանից բարձր մարդիկ են[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին 16 տարին լրացած 150 503 մարդուց աշխատանք ունեին 84 941-ը։ Տղամարդիկ ունեին 47 583 ԱՄՆ դոլլար միջին եկամուտ՝ կանանց 40 663 դոլլար եկամուտի դիմաց։ 2014 թվականին ընտանիքի միջին եկամուտը գնահատվել է 58 604 դոլլար, իսկ տնային տնտեսությանը՝ 45 599 դոլլար։ Մեկ շնչի եկամուտը՝ տարեկան 25 224 դոլլար[5]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.worcesterma.gov/city-clerk/worcester-history
- ↑ 2,0 2,1 (unspecified title)
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ 4,0 4,1 4,2 «Worcester». Britannica. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «American FactFinder». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների տեղեկատվական համակարգ։ Վուսթեր(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուսթեր (Մասաչուսեթս)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
