Այզեկ Զինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այզեկ Զինգեր
Edward Harrison May - Isaac Merrit Singer - Google Art Project.jpg
Ծնվել է հոկտեմբերի 27, 1811({{padleft:1811|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2]
Ծննդավայր Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է հուլիսի 23, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2] (63 տարեկանում)
Մահվան վայր Փեյնթոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ստեղծագործություն(ներ) Oldway Mansion
Մասնագիտություն դերասան, գյուտարար և թատրոնի դերասան
Ամուսին Իսաբելլա Յուջին Բոեր
Երեխաներ Մորտիմեր Զինգեր, Վինարետտա Զինգեր, Ուոշինգտոն Զինգեր, Փարիս Զինգեր և Իսալել Զինգեր
Isaac Singer Վիքիպահեստում
Զինգեր գործարանի կարի մեքենա
Զինգեր կարի մեքենայի լոգոտիպ

Այզեկ կամ Իսահակ Մերիտ Զինգեր (անգլ.՝ Isaac Merritt Singer, հոկտեմբերի 27, 1811({{padleft:1811|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2], Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 23, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2], Փեյնթոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ամերիկացի գյուտարար և ձեռնարկատեր։ Մեծ ներդրում ունի կարի մեքենաների կառուցվածքի կատարելագործման մեջ։ Հիմնադրել է «Զինգեր» ընկերությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Զինգերը ծնվել է Նյու-Յորք նահանգի Փիթսթաուն քաղաքում 1811 թվականի հոկտեմբերի 27-ին։ Հայրը՝ Ադամ Զինգերը, Գերմանիայից ներգաղթած հրեա էր։ Իսահակի առաջին եկամուտը թատրոնում խաղն էր։

1839 թվականին Զինգերն ստանում է առաջին պատենտը հորատման մեքենայի համար, վաճառում է այն «Ջրանցքաշինական ընկերություն Այ և Էմ» ընկերությանը 2000 դոլարով։ Դա նախկինում երբևէ նրա ստացած ամենամեծ գումարն էր և ֆինանսական հաջողության պայմաններում որոշում է վերադառնալ դերասանի իր կարիերային։ Ձևավորելով «Մերիտի խաղացողները» անունով հայտնի խումբը, մեկնում է հյուրախաղերի և բեմին հայտնվում Իսահակ Մերիտ անունով։

Կարի մեքենայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինգերը չի արել կարի մեքենայի գյուտը և երբեք չի հաստատել այդ մասին։ 1850 թվականին, երբ ի հայտ եկավ նրա առաջին կարի մեքենան, արդեն գոյություն ունեին մի շարք մոդելներ։ Զինգերը այդ մոդելների ունեցած կառուցվածքային թերությունների վերացման վրա ծախսեց 10 օր, որոնք «ցնցեցին աշխարհը» և գյուտարարին հարստացրեցին։ Զինգերը տեղադրեց մաքոքը հորիզոնական դիրքով (դրա շնորհիվ թելն այլևս չէր խճճվում), առաջարկեց սեղան-տախտակ կտորի համար և ասեղը պահող ոտիկ, մեքենային ավելացրեց ոտնակ (ինչը հնարավորություն է տալիս աշխատել կտորի հետ երկու ձեռքով)։ Այս երեք նորամուծությունները կարի մեքենաների սխեմայում երկար տարիներ մնացին հիմնական։ Դրանք պաշտպանված են մի քանի հազար անվտանգության փաստատթղթերից կազմված պատենտների հսկայական փաթեթով։ «Զինգերի» առաջին օրինակը վաճառվել է 100 դոլարով։ Դա գրեթե առաջին դեպքն էր պատմության մեջ, երբ արտադրանքի առաջին օրինակը ոչ միայն նախնական մշակումների վրա վրա ծախսված գումարը վերադարձրեց, այլև եկամուտ բերեց։

Ի.Մ.Զինգեր և ընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1851 թվականին Իսահակ Մերիտ Զինգերի իր գործընկեր Ուիլյամ Կլարկի կողմից անգլ.՝ I.M. Singer & Co: 1865 թվականին վերանվանվել է «Զինգեր ձեռնարկատիրական ընկերություն» անգլ.՝ Singer Manufacturing Company, իսկ 1963-ին՝ «Զինգեր ընկերություն» անգլ.՝ The Singer Company:

«Ի.Մ.Զինգեր և ընկերներ» սկսեց ապահովել կարի մեքենաներով ոչ միայն տնային տնտեսուհիներին, այլև կարի ֆաբրիկաներին։ Մեքենաներն սկսեցին վաճառել ապառիկով։ Մինչ 1863 թվականը վաճառքն աճեց մինչև տարեկան 20 հազար մեքենա։ Արտադրությունն ընթանում էր հատուկ այդ նպատակով կառուցված գործարաններում։ Կազմակերպվել էր հոսքային արտադրություն, ինչը նշանակալի իջեցնում էր արտադրանքի արժեքը։ 1858 թվականին մեքենայի համար գնորդը վճարում էր 10 դոլար։

Ընկերությունը սկիզբ է դնում ձեռնարկատիրական գործունեության թույլտվությանը՝ ֆրանչայզինգին անգլ.՝ franchise, «արտոնություն»[3]: Իսահակ Զինգերը նշանակում է առաջին վարձու նախագահին՝ Ինսլի Հոպերին։ 1867 թվականին բացում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս իր առաջին գործարանը շոտլանդական Գլազգոյում:

1902 թվականին Պոդոլսկում գործարկվեց գործարան, որը թողարկում էր ռուսատառ լոգոտիպ մեքենաներ ռուս.՝ «Зингеръ» («Поставщик Двора Его Императорского Величества» գրությամբ): Այդ մեքենաները լայն տարածում գտան Ռուսաստանում և սկսեցին արտահանվել Թուրքիա, Բալկաններ, Պարսկաստան, Ճապոնիա և Չինաստան:

Վերջին տարիները Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականին «Ի.Մ.Զինգեր և ընկերներ» ընկերությունը փոխադարձ համաձայնությամբ փակվում է, իսկ բիզնեսը շարունակվում է որպես «Զինգեր ձեռնարկատիրական ընկերություն», թույլատրելով վերակազմավորել ֆինանսական և ղեկավարման գործառույթները։ Այդ ժամանակ Զինգերն ակտիվ մասնակցություն չուներ ֆիրմայի ղեկավարմանը, բայց հանդիսանում էր Հոգաբարձուների խորհրդի անդամ (չնայած արդեն ապրում էր Եվրոպայում) և հանդիսանում էր հիմնական ակցիոներներից մեկը։ Զինգերը իր ընտանիքի անդամներին ժառանգություն է թողել 22 մլն դոլար և երկու առանձնատուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]