Նովալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նովալիս
Novalis
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1772(1772-05-02)[1][2][3][…]
ԾննդավայրՎիդերշտեդտ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էմարտի 25, 1801(1801-03-25)[1][2][3][…] (28 տարեկան)
Մահվան վայրՎայսենֆելս, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
ԳերեզմանAlter Friedhof[5]
Քաղաքացիություն Սաքսոնիայի կյուրֆիուրսություն
Կրոնլյութերականություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան, Ենայի համալսարան (հունիս 1794), Վիտենբերգի համալսարան և Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիա
ԵրկերHeinrich von Ofterdingen? և Hymns to the Night?
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, ճարտարագետ, գրական տեսաբան և գրող
Ծնողներհայր՝ Heinrich Ulrich Erasmus von Hardenberg?
Ստորագրություն
Изображение автографа
 Novalis Վիքիպահեստում

Նովալիս (գերմ.՝ Georg Philipp Friedrich von Hardenberg, մայիսի 2, 1772(1772-05-02)[1][2][3][…], Վիդերշտեդտ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - մարտի 25, 1801(1801-03-25)[1][2][3][…], Վայսենֆելս, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1], բուն անվամբ՝ Գեորգ Ֆրիդրիխ ֆրայհեր ֆոն Հարդենբերգ), գերմանացի բանաստեղծ է, արձակագիր, փիլիսոփա, գիտնական, վաղ ռոմանտիկների կարկառուն ներկայացուցիչներից։ Նովալիսի պոետիկան իր ուրույն դերն է ծաղացել ֆրանսիական սիմվոլիստներից շատերի, գերմանական էքսպրեսիոնիստների և նորռոմանտիկների հայացքների ձևավորման մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգը ծնվել է Կուրզախզենում, Հարցի լանջերին ընկած Օբերվիդերշտեդտ կալվածքում։ Սերում է հին ներքին-գերմանական ազնվականությունից։ Ծնողները աչքի էին ընկնում իրենց բարեպաշտ համբավով։ «Նովալիս» կեղծանունը հավանաբար ընտանեկան մի կալվածքի անունն է։

Նովալիսը տանը որոշ ժամանակ մասնավոր դասեր ստանալուց հետո 1790 թ.-ին հաճախում է Այզլեբենի գիմնազիա, որտեղ ճարտասանության և անտիկ գրականության նախնական գիտելիքներ է ձեռք բերում։ 1794 թ.-ից Ենայում, Լայպցիգում և Վիտտենբերգում իրավագիտություն է ուսանում։ 1791 թ.-ին լսում է պատմության վերաբերյալ Շիլլերի դասախոսությունները և անձնական կապեր է հաստատում նրա հետ։ Այնուհետև հանդիպում է Յոհան Վոլֆգանգ Գյոթեին, Յոհան Գոթֆրիդ Հերդերին և Ժան Պոլին, բարեկամանում է Լուդվիգ Տիկի, Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգի և Շլեգել եղբայրների հետ։

Այս ընթացքում ծանոթանում է դեռատի Սոֆի ֆոն Կյուհնի հետ և 1795 թ.-ի մարտի 15-ին նշանվում է նրա հետ՝ վերջինիս ծննդյան տասներեքամյակի օրը։ 1797 թ.-ի մարտին իր տասնհինգամյա հարսնացուի վաղաժամ և տանջալից մահը ցնցում է նրան։ Սիրո և մահվան հարազատության թեման դառնում է կենտրոնականներից։ Այդուհետ նույն ծիրի մեջ տեսնելով Սերը, Գիշերը, Քրիստոնեությունը, Միստիկան՝ բանաստեղծը Սերը ընկալում և պատկերում է իբրև նախաստեղծ համատիեզերական և միաժամանակ զարմանալիորեն զուտ անհատական զորություն։ Հենց այս ընկալումներով են գրված «Հիմներ գիշերվան»-ը (1800)։

1795-1796 թթ. Նովալիսը ուսումնասիրում է Յոհան Գոթլիբ Ֆիխտեի փիլիսոփայությունը, որը մեծ ազդեցություն է գործում նրա վրա։ 1797 թ.-ից Ֆրայբուրգի լեռնային ակադեմիայում ընդլայնում է իր բնագիտական գիտելիքները։

Նովալիսը 1799 թ.-ին: Ֆրանց Գեռայզի դիմանկարը

1798 թ.-ին Ֆրիդրիխ և Ավգուստ Վիլհելմ Շլեգելների հրատարակած «Աթենեում» հանդեսում լույս են տեսնում նրա առաջին Ֆրագմենտները՝ «Ծաղկափոշի» վերնագրով և «Նովալիս» կեղծանվամբ։

1798 թ.-ին նշանվում է Յուլի ֆոն Խարպենտիերի հետ։

1799 թ.-ին Յենայում հանդիպում է այսպես կոչված «Ենայի ռոմանտիկներ»-ին, որոնցից Լյուդվիգ Տիկի հետ արդեն բարեկամական հարաբերություններ էր հաստատել։

1801 թ.-ի մարտի 25-ին թոքախտի հետևանքով կնքում է իր մահկանացուն։ Մահվանից քիչ առաջ եղբոր ականջին ասում է. «Զատկին ես Դրախտում կլինեմ»։ Թաղվում է Վայսենֆելզի հին գերեզմանոցում։ Կենդանության օրոք հրատարակված տեսնում է «Ծաղկափոշի»-ֆրագմենտները, «Հավատ և սեր կամ Թագավոր և թագուհի» ֆրագմենտների փոքրիկ ժողովածուն (1798) և «Հիմներ գիշերվան» (1800) բանաստեղծական շարքը։ «Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն» անավարտ վեպը, «Աշակերտները Սայիսում»-ը և «Քրիստոնեությունը և Եվրոպան» այսպես կոչված հոդվածը լույս են տեսնում արդեն հետմահու՝ Լուդվիգ Տիկի և Ֆրիդրիխ Շլեգելի ջանքերով։

Նովալիսը գերմանական վաղ ռոմանտիզմի ամենանշանակալի դեմքերից է։ Իբրև իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը՝ նա իր ստեղծագործությունը սնել է բնագիտության, իրավունքի, փիլիսոփայության, գեղագիտության, քաղաքականության, հանքաբանության, գյուղատնտեսական գիտելիքների անսպառ իմացությամբ։ Այս ամենը ի մի են բերված կարծես թե արվեստի և գիտության ընդհանուր մի հանրագիտարան կազմելու գաղափարով։ 1798-1799 թթ. նրա նշագրումները ամփոփված և հրատարակված են իբրև “Ընդհանուր սևագրություն”:

Ֆրիդրիխ Շլեգելի հետ միասին Նովալիսը ֆրագմենտը մշակում և դարձնում է ռոմատիկական յուրահատուկ գրական-գեղարվեստական ձև։

Նրա գրական ստեղծագործության միջուկը “աշխարհի ռոմանտիկականացման” ձգտումն է և գիտության ու բանաստեղծության կապի որոնումը։ Հետևանքը պետք է լիներ “առաջադիմական համապարփակ բանաստեղծությունը”: Նովալիսը համոզված է, որ փիլիսոփայությունն ու նրա հիմքը հանդիսացող բանաստեղծությունը պետք է մշտապես ներհոսեն միմյանց մեջ։

Որ հենց ռոմանտիկական ֆրագմենտն է “առաջադիմական համապարփակ բանաստեղծությանը” հատուկ պատկերման ձևը՝ ցույց է տալիս այդ նոր ժանրի մեծ հաջողությունը ռոմանտիկների շրջանում։

Նովալիսի ստեղծագործության հիմքում ամեն ինչ ներառող մի միտք է ընկած. “Մենք մի առաքելություն ունենք՝ մենք կոչված ենք երկիրը կազմավորելու համար”: Պետք է միջնորդ դառնալ՝ ամեն ինչ մի շարունակական գործընթացի մեջ ներառելու համար, որտեղ Մարդը փորձում է իրեն բերել այն նախասկզբնական վիճակին, որտեղ նրա և բնության ներդաշնակությունն է։

Միստիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովալիսի վրա առանձնապես նշանակալի է մեծ միստիկ Յակոբ Բյոմեի (1575-1624) ազդեցությունը. նրա երկերը բանաստեղծը ուսումնասիրում է 1800 թ.-ին։ Միստիկական աշխարհընկալումը և ամենուր զգացվող պիետիստական զգացողությունները Նովալիսին մղում են ընդլայնելու քրիստոնեության, հավատի և Աստծո մասին պաշտոնական պատկերացումները՝ դրանք կապելով իր անդրանցումային փիլիսոփայության հետ։ Ամենայն փիլիսոփայություն, ըստ բանաստեղծի, Տան կարոտ է, և այն էկզիստենցիալիստական հարցին, թե “ո՞ւր ենք գնում մենք”, ապշեցուցիչ պատասխան է տրվում. “Ամեն մի ճանապարհ տանում է Տուն”:

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովալիսի ժառանգության հարուստ մի էջը, իհարկե, քնարերգությունն է։ Այնպիսի բանաստեղծություններ, ինչպիսին, օրինակ, “Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն” վեպում տեղադրված “Մեռյալների երգն” է, համաշխարհային պոեզիայի գլուխգործոցներ են։ “Հոգևոր երգեր” ընդհանուր խորագիրը կրող շարքը ստեղծվել է 1879-1800 թթ.-ին, դրանց մի մասը ներառված է լութերական երգարաններում և մինչև օրս երգվում է։

Հիմներ Գիշերվան[խմբագրել | խմբագրել կոդը]

1800 թ.-ին “Աթենեում” հանդեսում լույս է տեսնում “Հիմներ գիշերվան” բանաստեղծական շարքը։ Այն Նովալիսի և, միաժամանակ, վաղ ռոմանտիզմի բանաստեղծության բարձրակետերից է։ Յոթ հիմներից բաղկացած այս ստեղծագործությունը կենսագրականի և հորինվածքի գեղեցիկ մի միասնություն է։ Թեման կյանքի և մահվան ռոմատիկական մեկնությունն է, այն սահմանների որոնումը, որտեղ Գիշերվա մեջ կյանքն ու մահը դառնում են համահարաբերականներ, մեկի սահմանները պայմանավորված են նաև մյուսով, քանի որ, ի վերջո, “Մահը կյանքի ռոմանտիկականացված սկզբունքն է”: Այս հիմներով միաժամանակ բացվում է միջնորդական մի կրոն, որի հիմնական գաղափարը մարդու և աստվածայինի միջև մշտական մի առնչակցության առկայությունն է։ Այդ միջնորդը Քրիստոսն է։ Երբեմն-երբեմն, - օրինակ, 3-րդ հիմնում, - առկայծող մեռյալ սիրեցյալը (տվյալ դեպքում Սոփի ֆոն Կուհնը) այդ միջնորդությունը ստանձնում է դարձյալ Նրա ծիրի մեջ։

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնրիխ Ֆոն Օֆտերդինգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն» անավարտ վեպի հիմքում ընկած է 13-րդ դարի միննեզինգեր Հայնրիխ ֆոն Օֆտերդինգենի մասին լեգենդը։ Արտաքին հենքի վրա հավաքվում է երգչի կայացման ներքին բարդ գործընթացը, որի իդեալը երազում հայտնված և ալեգորիկ պատկերված Կապույտ Ծաղիկն է՝ Անարտահայտելու, Բացարձակի տեսլականի ռոմանտիկական կարոտն ու տվայտանքը։ Իմաստային հիմնական ծանրությունը կրում են Հայնրիխի երազները, նրան պատմվող հեքիաթներն ու միֆերը։ Վեպը երկու մաս ունի։ Առաջինը՝ “Սպասումը”, Հայնրիխի թափառումներն են և նրա հոգևոր որոնումները։ Երկրորդ մասը վերնագրված է “Կատարումն”, որը հեղինակը չի հասցրել ավարտել։ Այն նվիրված է բանաստեղծությանը և աշխարհում նրա նշանակությանը։ Ըստ մտահղացման՝ հերոսը պետք է շարունակեր իր թափառումներն ու որոնումները և ի վերջո Կապույտ Ծաղիկը քաղեր իր երազից։ Շատ կարևոր է վեպում և ապա “Մենախոսություն” (1798) պատառիկում իր արտահայտությունն ստացած լեզվի հղացքը, ըստ որի լեզուն ինքը մի դեմիուրգ է, որը օժտված է որոշակի ինքնուրույն կյանքով և գործառույթով։ Վեպը գրվել է իբրև հակադրություն Գյոթեի “Վիլհելմ Մայստերի” գեղագիտական “ոչբանաստեղծական” հղացքին։ “Որքան բանաստեղծական՝ այնքան իրական” սկզբունքը գերմանացի վաղ-ռոմանտիկին խստիվ տարբերում է գյոթեական մոտեցումներից։

Աշակերտները Սայիսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատվածի հիմնական գաղափարը տիպական ռոմանտիկական է. գիտության աշխարհը - արհեստական աշխարհն է, իսկ իրականությունը հասանելի է ոչ թե բանականությամբ, այլ զգացմունքով։ Տեսանելի աշխարհի ողջ տարրա-իրեղեն բազմազանությունը, ողջ բաժան-բաժան եղած հատվածները արտաքուստ տարբեր են, բայց մի միասնական գաղտնիքի համաէակից երևույթներն են, որը թաքցնում է կյանքի-մահվան աստվածուհի Իզիդան. Բացել այդ գաղտնիքը, բարձրացնել Իզիդայի քողը նշանակում է հայել միևնույն՝ քո շուրջը և քո մեջ հանգչող աշխարհի հոգևոր էությունը։

Քրիստոնեությունը և Եվրոպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1799 թ.-ին, սակայն տպագրվել է հեղինակի մահվանից շատ անց՝ 1826 թ.-ին։ Այն Եվրոպայի մի բանաստեղծական, մշակութա-պատմական ծրագիր է, որը միջնադարյան ինչ-որ ուտոպիայի քաղաքական արտացոլմամբ մի նոր Եվրոպա է ենթադրում, ինչի հիմքը այսպես կոչված “բանաստեղծական քրիստոնեությունն” է, որը ազատության և անհատականության համադրման է հասցնում։ Այս տեսական մտորումների հիմքում, իհարկե, Ֆր. Դ. Է. Շլայերմախերի՝ 1799 թ.-ին լույս տեսած “Կրոնի մասին” աշխատության դրույթներն են։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Klagen eines Jnglings(չաշխատող հղում) (1791 in Wielands  Neuem Teutschen Merkur,).
  • Blumen(չաշխատող հղում), 1798;
  • Geistliche Lieder(չաշխատող հղում) (herausgegeben 1802; u. a. „Wenn alle untreu werden“, „Wenn ich ihn nur habe“)
  • Hymnen an die Nacht(չաշխատող հղում) (entstanden 1799/1800, herausgegeben 1800)
  • Wenn nicht mehr Zahlen und Figuren(չաշխատող հղում) (Gedicht aus dem Romanfragment „Heinrich von Ofterdingen“)

Ֆրագմենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Europa(չաշխատող հղում) (entstanden 1799, erschienen 1826 als „Die Christenheit oder Europa“)
  • Dialoge(չաշխատող հղում), 1802;

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Novalis Schriften. Die Werke Friedrich von Hardenbergs; Historisch-kritische Ausgabe (HKA) in vier BՊnden, einem Materialienband und einem ErgՊnzungsband in vier TeilbՊnden mit dem dichterischen Jugendnachlaշ und weiteren neu aufgetauchten Handschriften. BegrՖndet von Paul Kluckhohn und Richard Samuel. Herausgegeben von Richard Samuel in Zusammenarbeit mit Hans-Joachim MՊhl und Gerhard Schulz. Stuttgart [u. a.]: Kohlhammer, 1960ff. Insgesamt 6 BՊnde: 4 BՊnde (Band I bis IV) + 1 ErgՊnzungsband (Band V) + 1 ErgՊnzungsband in vier TeilbՊnden (Band VI. u. a.: Der dichterische Jugendnachlaշ (1788–1791) und Stammbucheintragungen (1791–1793), hg. v. Hans-Joachim MՊhl in Zusammenarbeit mit Martina Eicheldinger. Bearbeitung der StammbՖcher von Ludwig Rommel; Teilband 2: Kommentar (1999); Schriften und Dokumente aus der BerufstՊtigkeit Text, Teilband 3 (2006).

Die kommentierte, sogenannte historisch-kritische Ausgabe ist die vollstՊndige Werkausgabe auf Grundlage der erhaltenen Handschriften beziehungsweise der Erstdrucke und Standardedition der Novalis-Forschung. Band 5 enthՊlt ein umfassendes Personen-, Sach- und Ortsregister.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Literatur von und Ֆber Novalis Արխիվացված 2016-03-05 Wayback Machine im Katalog der Deutschen Nationalbibliothek Արխիվացված 2011-09-18 Wayback Machine
  • G. Baur:  Hardenberg, Friedrich Leopold v., genannt Novalis(չաշխատող հղում). In: Allgemeine Deutsche Biographie Արխիվացված 2011-12-17 Wayback Machine (ADB). Band 10, Duncker & Humblot, Leipzig 1879, S. 562–570.
  • Hans Joachim MՊhl:  Novalis(չաշխատող հղում). In: Neue Deutsche Biographie Արխիվացված 2011-12-25 Wayback Machine (NDB). Band 7, Duncker & Humblot, Berlin 1966, S. 652–658.
  • Sophie von Hardenberg: Friedrich von Hardenberg, genannt Novalis, Leipzig: Avox Verlag, 2010, Suche/3936979022(չաշխատող հղում) ISBN 3-936979-02-2 (authentischste Friedrich-von-Hardenberg-Biographie, verfasst von seiner Nichte Sophie von Hardenberg), 326 Seiten, mit 32 zeitgenՓssischen Abbildungen, einem vollstՊndigem Personenregister, umfangreichen Biogrammen und ausfՖhrlichem Vorwort.
  • Ruth Christmann: Zwischen IdentitՊtsgewinn und Bewusstseinsverlust: Das philosophisch-literarische Werk der Karoline von GՖnderrode (1780–1806); Trierer Studien zur Literatur, 44; Frankfurt / Main u. a. 2005; Zugl. Trier, Univ., Diss., 2003; Suche/363153292X(չաշխատող հղում) ISBN 3-631-53292-X
  • Manfred Engel: Der Roman der Goethezeit, Band 1: AnfՊnge in Klassik und FrՖhromantik: Transzendentale Geschichten; Stuttgart, Weimar: Metzler, 1993; S. 444-496.
  • Winfried Freund: Novalis; MՖnchen: Dtv, 2001; Suche/342331043X(չաշխատող հղում) ISBN 3-423-31043-X
  • Karl von Hardenberg: Novalis vu par ses contemporains'. Trad. de l'allemand par Vincent Choisnel. Prռf. de Paul-Henri Bideau. Postface de Heinz Ritter, Ed. Novalis, Montesson 1994, 'Suche/291011208X ISBN 2-910112-08-X(չաշխատող հղում)
  • Hermann Hesse, Karl Isenberg (Hg.)։ Novalis. Dokumente seines Lebens und Sterbens, Insel, Frankfurt/M. 1976. (EnthՊlt unter anderem Ludwig Tiecks(չաշխատող հղում) Das Leben des Novalis und die Novalis-Biographie des Tennstedter Kreisamtmanns August Coelestin Just.)
  • Internationale Novalisgesellschaft Schloss Oberwiederstedt, ForschungsstՊtte fՖr FrՖhromantik und Novalismuseum (Hrsg.)։ InformationsbroschՖre, Oberwiederstedt/Halle, 2003
  • Hermann Kurzke(չաշխատող հղում): Novalis; MՖnchen: C. H. Beck, 20012; Suche/3406459684(չաշխատող հղում) ISBN 3-406-45968-4
  • Michael Neumann: Unterwegs zu den Inseln des Scheins. Kunstbegriff und literarische Form in der Romantik von Novalis bis Nietzsche, Frankfurt am Main 1991; Suche/9783465025146(չաշխատող հղում) ISBN 978-3-465-02514-6
  • Lothar Pikulik: FrՖhromantik: Epoche – Werke – Wirkung; ArbeitsbՖcher Literaturgeschichte; MՖnchen: Beck 1992; Suche/3406367879(չաշխատող հղում) ISBN 3-406-36787-9
  • Nichoas Saul in Walther Killy (Hg.)։ Literaturlexikon. Autoren und Werke deutscher Sprache, Band 8; GՖtersloh, MՖnchen: Bertelsmann-Lexikon-Verlag, 1988–1991; CD-ROM: Berlin 1998; Suche/3932544137(չաշխատող հղում) ISBN 3-932544-13-7; S. 471–476
  • Heinz Ritter-Schaumburg(չաշխատող հղում): Die Datierung der <Hymnen an die Nacht>, In: Euphorion(չաշխատող հղում) 52, C. Winter, Heidelberg 1958, S. 114-141 ISSN, 0012-0936
  • Heinz Ritter-Schaumburg: Die Geistlichen Lieder des Novalis. Ihre Datierung und Entstehung. In: Jahrbuch der Deutschen Schiller-Gesellschaft 4, Wallstein, GՓttingen 1960, S. 308-342, ISSN 0070-4318
  • Heinz Ritter-Schaumburg: Das Azzo-Fragment. Eine unbekannte Novalis-Handschrift. In: Deutsche Vierteljahrsschrift fՖr Literaturwissenschaft und Geistesgeschichte 34, Metzler, Stuttgart 1960, S. 378-383, ISSN 0012-0936
  • Heinz Ritter-Schaumburg: Die Entstehung des Heinrich von Ofterdingen. In: Euphorion 55, C. Winter, Heidelberg 1961, S. 163-195, ISSN 0014-2328
  • Heinz Ritter-Schaumburg: Der unbekannte Novalis. Friedrich von Hardenberg im Spiegel seiner Dichtung, Sachse & Pohl, GՓttingen 1967
  • Heinz Ritter-Schaumburg: Novalis' Hymnen an die Nacht - Ihre Deutung nach Inhalt und Aufbau auf textkritischer Grundlage, 2. wesentlich erweiterte Auflage mit dem Faksimilռ der Hymnen-Handschrift, C. Winter, Heidelberg 1974, Suche/3533023486(չաշխատող հղում) ISBN 3-533-02348-6 und Suche/3533023494(չաշխատող հղում) ISBN 3-533-02349-4
  • Heinz Ritter-Schaumburg und Gerhard Schulz (Hrsg.)։ Novalis: Schriften. Die Werke Friedrich von Hardenbergs. 3. ergՊnzte und erweiterte Auflage, Kohlhammer, Stuttgart 1977, Suche/9783170012998(չաշխատող հղում) ISBN 978-3-17-001299-8
  • Heinz Ritter-Schaumburg: Novalis und seine erste Braut, Urachhaus, Stuttgart 1986, Suche/3878384807(չաշխատող հղում) ISBN 3-87838-480-7
  • Florian Roder: Menschwerdung des Menschen; Stuttgart: Mayer 1997; Suche/3932386019(չաշխատող հղում) ISBN 3-932386-01-9
  • Gabriele Rommel(չաշխատող հղում), Ludwig Stockinger (Hg.)։ Novalis und die AufklՊrung: „Nur Geduld, sie wird, sie muշ kommen die heilige Zeit des ewigen Friedens“. Katalog zur Ausstellung im Novalis-Schloշ Oberwiederstedt und im Romantikerhaus Jena; Wiederstedt, 2004; Suche/3980859428(չաշխատող հղում) ISBN 3-9808594-2-8
  • Gerhard Schulz: Novalis; Reinbek: Rowohlt Tb. 200516; Suche/3499501546(չաշխատող հղում) ISBN 3-499-50154-6
  • Gerhard Schulz: Romantik; MՖnchen: C. H. Beck, 19962; 'Suche/3406410537 ISBN 3-406-41053-7(չաշխատող հղում)
  • Eckhard Siepmann: navigating Novalis; Frankfurt am Main: Anabas 2001. Suche/3870383321(չաշխատող հղում) ISBN 3-87038-332-1
  • Rudolf Steiner: Das Weihnachtsmysterium / Novalis, der Seher und ChristuskՖnder. Vier VortrՊge; Berlin 1908/1909, KՓln 1912 1995; Suche/3727451157(չաշխատող հղում) ISBN 3-7274-5115-7
  • Martina Steinig: „Wo man singt, da lass’ dich ruhig nieder …“ Lied- und Gedichteinlagen im Roman der Romantik. Eine exemplarische Analyse von Novalis’ Heinrich von Ofterdingen und Joseph von Eichendorffs 'Ahnung und Gegenwart(չաշխատող հղում). Mit Anmerkungen zu Achim von Arnims 'Armut, Reichtum, Schuld und Buշe der GrՊfin Dolores(չաշխատող հղում); Berlin: Frank und Timme, 2006; Suche/3865960804(չաշխատող հղում) ISBN 3-86596-080-4
  • Herbert Uerlings: BlՖthenstaub. Rezeption und Wirkung des Werkes von Novalis; TՖbingen: Niemeyer 2005; Suche/3484108274(չաշխատող հղում) ISBN 3-484-10827-4
  • Herbert Uerlings: Novalis – Poesie und Poetik; TՖbingen: Niemeyer, 2004; Suche/3484108584(չաշխատող հղում) ISBN 3-484-10858-4
  • Herbert Uerlings: Novalis und die Wissenschaften; TՖbingen: Niemeyer, 1997; Suche/3484107413(չաշխատող հղում) ISBN 3-484-10741-3
  • Herbert Uerlings: Novalis (Friedrich von Hardenberg); Universal-Bibliothek, 17612: Literaturstudium; Stuttgart: Reclam 1998; Suche/3150176123(չաշխատող հղում) ISBN 3-15-017612-3
  • Herbert Uerlings: Friedrich von Hardenberg, genannt Novalis: Werk und Forschung; Stuttgart: Metzler, 1991; Suche/3476007790(չաշխատող հղում) ISBN 3-476-00779-0
  • Berbeli Wanning: Novalis zur EinfՖhrung; Junius Verlag 1996; Suche/3885069245(չաշխատող հղում) ISBN 3-88506-924-5

Վիքիդարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովալիս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովալիս» հոդվածին։