Ֆրանսիսկո Սուրբարան
Ֆրանսիսկո Սուրբարան իսպ.՝ Francisco de Zurbarán | |
|---|---|
| Ծնվել է | մոտ նոյեմբերի 7, 1598[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ֆուենտե դե Կանտոս, Կաստիլիա և Լեոն[4][5][6] |
| Վախճանվել է | օգոստոսի 27, 1664[7][8][1][…] (65 տարեկան) |
| Մահվան վայր | Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[9][5][6] |
| Ազգություն | Իսպանացի |
| Քաղաքացիություն | Իսպանիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | բարոկկո[10][9] |
| Ժանր | նատյուրմորտ[5], կրոնական նկարչություն[9][5], դիմապատկեր[5], պատմական գեղանկարչություն[5], ժանրային նկարչություն[5] և դիցաբանական գեղանկարչություն[5] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Saint Hugh in the Carthusian Refectory?, Խաչված Քրիստոսը և Immaculate Conception? |
| Աշակերտներ | José de Sarabia? |
| Ամուսին | María Páez?, Beatriz de Morales? և Leonor de Torder? |
| Զավակներ | Խուան դը Սուրբարան[11] |
Ֆրանսիսկո դե Սուրբարան (իսպ.՝ Francisco de Zurbarán, մոտ նոյեմբերի 7, 1598[1][2][3][…], Ֆուենտե դե Կանտոս, Կաստիլիա և Լեոն[4][5][6] - օգոստոսի 27, 1664[7][8][1][…], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[9][5][6]), իսպանացի նկարիչ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրել և ստեղծագործել է Լիերենիայում (Բադախոս, 1617-1628), 1628 թվականից՝ Սևիլյա Սուրբարան «Ս․ Հուգոյի հրաշագործությունը» (1635, Սևիլյայի թանգարան)։ Սուրբարանին հատկապես բնորոշ են սրբերի վարքի թեմաներով կոմպոզիցիաները, որոնք մեկնաբանված են որպես մենաստանային կենցաղի տեսարաններ («Ս․ Բոնավենտուրի աղոթքը Գրիգոր X պապի ընտրության ժամանակ», 1629, Դրեզդենի պատկերասրահ)։ Սուրբարանի վաղ շրջանի գործերում նկատելի է Կարավաջոյի ուժեղ ազդեցությունը։ Ստեղծագործության ծաղկուն շրջանում (1630-1640-ական թվականներ) ստեղծել է դրամատիկորեն լարված, խստաշունչ, մոնումենտալ, լակոնիկ կերպարներ։ 1650-ական թվականներին նրա գործերում պարզորոշ արտահայտվել է նուրբ քնարականությամբ տոգորված հուզական խռովքը («Խաչելություն», 1660-ական թվականների սկիզբ, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Կրոն, կոմպոզիցիաներից բացի ստեղծել է նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, դիցաբանական թեմաներով նկարներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սբ. Ֆրանցիսկոսի էքստազը. XVII դ. կեսեր, հին պինակոտեկ, Մյունխեն
- Խաչելություն. 1627. Չիկագոյի արվեստի ինստիտուտ
- Հովիվների երկրպագությունը. 1639. Գրենոբլի գեղարվեստի թանգարան
- Դեռահաս Աստվածամայրը. 1658—1660. Էրմիտաժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 National Gallery of Art - Collection
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- ↑ https://muscarelle.wm.edu/exhibition_record/spanish-baroque-new-world-sibyls-zurbarans-studio/
- ↑ Union List of Artist Names — 2017.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 204)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Սուրբարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||