Մարիոն Կոտիարը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզում։ Նրա մայրը թատերական դերասանուհի է, հայրը՝ Ժան-Կլոդը՝ թատերական դերասան, ռեժիսոր, թատերական «Կոտիար» խմբի ստեղծողը և դերասանական վարպետության դպրոցիուսուցիչ։ Մարիոնը ունի կրտսեր զույգ եղբայրներ՝ Կվենտինը և Գիյոմը։ Կվենտինը նկարիչ-քանդակագործ է, իսկ Գիյոմը գրող է։ Մարիոնի մանկությունը անցել է Լուար դեպարտամենտի Օռլեանքաղաքում, այնտեղ նա սովորել է դրամատիկական մշակույթի Կոնսերվատորիայում և հաճախել է երգի դասերի։ Այնունհանդերձ ծնողների մասնագիտությունը իր դերը խաղաց։ Արդեն 6 տարեկան հասակում նա հայտնվեց բեմում, փայլում էր հոր կողմից հատուկ իր համար բեմադրած մանկական պիեսներում։
1994 թվականին նա նկարահանվել է ամերիկյան «Լեռնաբնակը» ֆիլմի մի էպիզոդում («Տեղ չկա փախչելու»)։ Այդ դեբյուտից հետո Կոտիարն սկսեց նկարահանվել հեռուստատեսային կինոնկարներում։ Նրա առաջին դերը մեծ էկրանին Ֆիլիպ Արելի սիրո ու առաջին համբույրի մասին երազող միայնակ ուսանող Ռաուլի մասին պատմող «Պատմություն տղայի մասին, ով ուզում էր, որ իրեն համբուրեն» ֆիլմում Մաթիլդայի դերն է։ Նույն թվականին նա ֆրանսիական սպորտդպրոցի աշակերտների մասին պատմող «Ծայրահեղ սահման» երիտասարդական ֆիլմում ստացավ գլխավոր դերերից մեկը։ 1996 թվականին նա երկրորդական դեր է խաղում Առնո Դեպլեշենի «Ինչպես էի ես քննարկում… (իմ սեռական կյանքը)» ֆիլմում և Քոլին Սերոյի գիտաֆանտաստիկ «Կանաչ գեղեցկուհի» ֆիլմում։ Չնայած ֆրանսիական կինոյում իր դերն ունենալու դերասանուհու փորձերից, նրա կարիերան անկում է ապրում"
«Մարիոն Կոտիար»։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 4(ռուս.) / Joan Juliet Buck. (հուլիսի 1, 2010)։ «Portrait of the Artist» (անգլերեն)։ marion-cotillard.org։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 19