Տաքսի (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաքսի (այլ կիրառումներ)
Տաքսի ֆր.՝ Taxi | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կատակերգություն, մարտաֆիլմ |
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
Թվական | 1998 |
Պրեմիերա | 8 ապրիլի, 1998 թ. |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժերար Պիրես |
Պրոդյուսեր | Միշել Պետեն |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն |
Դերակատարներ | Սամի Նասերի, Ֆրեդերիկ Դիֆենտալ, Մարիոն Քոտիար, Էմմա Սոբերգ |
Օպերատոր | Ժան-Պիեռ Սովար |
Երաժշտություն | IAM |
Մոնտաժ | Véronique Lange? |
Պատմվածքի վայր | Մարսել |
Նկարահանման վայր | Մարսել |
Կինոընկերություն | Canal+ |
Տևողություն | 86 րոպե |
Հաջորդ | Տաքսի 2 |
![]() |
Տաքսի (ֆր.՝ Taxi), ֆրանսիական ֆիլմ, որն իր մեջ միավորում է կինոկատակերգության, մարտաֆիլմի, արկածային ու դետեկտիվ ֆիլմի տարրեր։ Դարձել է Ֆրանսիայում արտադրված ամենահաջողակ ֆիլմը՝ համաշխարհային վարձույթում հավաքելով շուրջ 200 միլիոն դոլար[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մարսելում։ Դանիելը, թողնելով պիցցայի ցրիչի իր աշխատանքը, դառնում է տաքսու վարորդ։ Նա կատարելագործում է իր «Պեժո 406» մեքենան այնպես, որ այն վարում է բոլորից արագ։ Այդ պատճառով էլ նա հակակրանքով է վերաբերվում ճանապարհային ոստիկաններին, ովքեր հետևում են մեքենաների արագությանը։ Ճակատագրի բերմամբ նա ծանոթանում է Էմիլյենի հետ, ով ութերորդ անգամ ձախողում է վարորդական իրավունք ստանալու քննությունը։ Դանիելն իր մեքենայով տեղ է հասցնում Էմիլյենին (ով քաղաքացիական հագուստով է)` ճանապարհին գերազանցելով արագությունն ու խախտելով ճանապարհային երթևեկության այլ կանոններ։ Դրանից հետո Դանիելի առաջ դրվում է հետևյալ ընտրությունը. կամ նա պիտի մեկ ամիս աշխատի ոստիկանության համար, կամ էլ նրան կարգելեն մեքենա վարել։ Դանիելն ընտրում է առաջինը։
Դանիելն ու Էմիլյենը փորձում են բռնել գերմանացիների ավազակախումբը, որոնք «Մերսեդես» մեքենաներով հաջողությամբ թալանում են բանկեր։ Ի վերջո Էմիլյենն ու Դանիելը հաջողության են հասնում վերջինիս հնարամտության շնորհիվ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամի Նասերի - Դանիել Մորալես, տաքսու վարորդ
- Ֆրեդերիկ Դիֆենտալ - Էմիլյեն Կուտան-Կորբադեկ, ոստիկանության տեսուչ
- Մարիոն Քոտիար - Լիլի, Դանիելի ընկերուհին
- Մանուելա Գուրարի - Կամիլ Կուտան-Կորբադեկ, Էմիլյենի մայրը
- Բեռնար Ֆարսի - կոմիսար Ժիբեր
- Էմմա Սոբերգ - Պետրա, Էմիլյենի գործընկերը
- Էդուար Մոնտուտ - Ալեն, Էմիլյենի գործընկերը
Ֆիլմի պրեմիերան ըստ երկրների
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա - 8 ապրիլի (6 516 614 մարդ)
Բելգիա - 27 մայիսի (235 045 մարդ)
Թայվան - 27 հունիսի
Շվեյցարիա - 14 օգոստոսի (գերմանալեզու շրջաններ)
Ճապոնիա - 15 օգոստոսի
Գերմանիա - 20 օգոստոսի (146 327 մարդ)
Հարավային Կորեա - 29 օգոստոսի
Իտալիա - սեպտեմբեր (Միջազգային կինոփառատոն Վենետիկում)
Ավստրիա - 18 սեպտեմբերի
Արգենտինա - 1 հոկտեմբերի
Նիդերլանդներ - 1 հոկտեմբերի (8 033 մարդ)
Ռուսաստան - 26 հոկտեմբերի
Սինգապուր - 29 հոկտեմբերի
Շվեդիա - 13 նոյեմբերի (7 070 մարդ)
ԱՄՆ - 20 նոյեմբերի
Իսլանդիա - 27 նոյեմբերի (5 747 մարդ)
Դանիա - 25 դեկտեմբերի (36 807 մարդ)
1999 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիա - 1 հունվարի
Իսպանիա - 15 հունվարի (130 686 մարդ)
Ֆինլանդիա - 2 ապրիլի (4 135 մարդ)
Չեխիա - 8 ապրիլի (8 174 մարդ)
Նորվեգիա - 9 ապրիլի (9 642 մարդ)
Հունգարիա - 23 ապրիլի (Ֆրանսիական կինոփառատոն)
Իտալիա - 30 ապրիլի (148 785 մարդ)
Սլովենիա - 6 մայիսի (12 176 մարդ)
Սլովակիա - 17 հունիսի (7 584 մարդ)
Հունգարիա - 8 հուլիսի (258 480 մարդ)
Լեհաստան - 26 օգոստոսի (42 433 մարդ)
Միացյալ Թագավորություն - 26 նոյեմբերի (30 000 մարդ)
2000 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիա - 11 օգոստոսի (1 191 մարդ)
Էստոնիա - 27 հոկտեմբերի
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chiens de Paille - Maudits Soient Les Yeux Fermés
- Akhenaton - Scooter
- Assia - Dini
- Fonky Family - L'Amour Du Risque
- Akhenaton - La Charge
- Deni Hines - Give Me Your Love
- 3ieme Oeil - La vie de rêve
- Akhenaton - Première Attaque
- Freeman and K Rhyme Le Roi - Le Dernier Coup
- Karl - Ne Rien Faire
- Akhenaton - 2eme Attaque
- IAM - Marseille La Nuit
- Mafia Underground - Taxi
- Akhenaton - Dernière Banque
- Carre Rouge - Vie Infecté
- K Reen and Def Bond - Tu me plais
- Akhenaton - Thème de lily III
- Akhenaton - Lyrix Files
- Deni Hines - What Makes You A Man
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեզար լավագույն ֆիլմի համար
- Լավագույն սաունդթրեք
- Սեզար ռեժիսորական լավագույն աշխատանքի համար - Ժերար Պիրես
- Սեզար ամենախոստումնալից դերասանուհու համար- Մարիոն Քոտիար
- Սեզար ամենախոստումնալից դերասանի համար- Սամի Նասերի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alison James (2006 թ․ մայիսի 14). «Gauls hail a cab with fourth 'Taxi'». Variety.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տաքսի» ֆիլմի էջը ARMFilm կայքում
- Ֆիլմը Internet Movie Database կայքում
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքսի (ֆիլմ)» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքսի (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1998 ֆիլմեր
- EuropaCorp ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր
- Բադի մուվի
- Իտալական կինոկատակերգություններ
- Լյուկ Բեսոնի ֆիլմեր
- Ֆիլմեր ոստիկանների մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- 1990-ականների ֆրանսերեն ֆիլմեր