Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
Jeux d'enfants և Αγάπα με αν τολμάς
Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Belgium.svg Բելգիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվականօգոստոսի 29, 2003[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՅան Սամյուել
ՊրոդյուսերChristophe Rossignon[1]
Սցենարի հեղինակՅան Սամյուել
ԴերակատարներԳիյոմ Կանե[2], Մարիոն Քոտիար[2], Ժերար Ուոտկինս, Ժիլ Լելուշ[2], Տիբո Վերհակ, Ժոզեֆին Լեբա-Ժոլի, Էլոդի Նավար[2], Ինգրիդ Ջուվենտոն, Ջուլյա Ֆոր[2], Նատալի Նատիեր, Ռոբերտ Վիլար և Christophe Rossignon[2]
ՕպերատորAntoine Roch[1]
ԵրաժշտությունՖիլիպ Ռոմբի
ՄոնտաժAndrea Sedláčková[1]
Նկարահանման վայրԼիեժ
ԿինոընկերությունNord-Ouest Productions, Studio Canal, Artémis Productions, France 2 Cinéma, M6 Films, Media Services, Caneo Films, Canal+, M6 Métropole Télévision, C.R.R.A.V, Région Nord-Pas-de-Calais, Studio Images 9, Cofimage 13, Lazennec Films, Procirep, Centre du Cinéma et de l'Audiovisuel de la Communauté Française de Belgique, Wallimage, Equinoxe, France 2 (FR2)
Տևողություն92 րոպե[3]
Շահույթ$8,561,371[4]

Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես (ֆր.՝ Jeux d'enfants, հայերեն՝ «Մանկական խաղեր», «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» (անգլ.՝ «Love me if you dare») վերնագիրը ֆիլմի անգլերեն թարգմանված տարբերակինն է[5]), գեղարվեստական ֆիլմ, Յան Սամյուելի կողմից նկարահանված ֆրանսիական մելոդրամա, որն էկրան է բարձրացել 2003 թվականին[6]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուլյենի մոր մոտ հայտնաբերվում է քաղցկեղ: Մի անգամ նա որդուն է տալիս գեղեցիկ մի տուփ՝ ասելով, թե դա գանձ է։ Ժուլյենը դպրոցական ավտոբուսի մոտ տեսնում է, թե ինչպես են երեխաները ծաղրում Սոֆի Կովալսկիին՝ նրան անվանելով «կեղտոտ լեհուհի»: Ավտոբուսի վարորդը Սոֆիին օգնում է հավաքել իրերը, որ երեխաները շպրտել էին ջրափոսի մեջ։ Աղջկան սփոփելու համար Ժուլյենը նրան է նվիրում տուփը, բայց խնդրում է, որ նա երբեմն տա իրեն։ Այդ ժամանակ Սոֆին առաջարկում է վաստակել այն։ Այդպես էլ սկիզբ է առնում նրանց խաղը. նա, ում մոտ էր տուփը, կարող է առաջարկել ցանկացած փորձություն, և տուփն ստանալու համար մյուսը պարտավոր էր կատարել դա։

Սոֆիի քրոջ հարսանիքի ժամանակ նա հայտարարում է, թե իր համար բոլորովին էլ դժվար չի լինի իր պսակադրության ժամանակ ասել՝ ոչ։ Այդ օրը նրանք միմյանց պատմում են նաև իրենց երազանքների մասին. Ժուլյենը երազում է դառնալ բռնակալ, իսկ Սոֆին՝ կարկանդակ։

Ժուլյենի մայրը մահանում է նրա աչքերի առաջ։ Թաղման ժամանակ Սոֆին գնում է գերեզմանատուն, կանգնում շիրմաքարերից մեկի վրա և երգում La Vie en rose երգը։ Անցնում է 10 տարի։ Ժուլյենն ու Սոֆին շարունակում են ընկերություն անել և խաղալ իրենց տարօրինակ խաղը, բայց առաջարկվող փորձությունները դառնում են ավելի ու ավելի դժվար։ Սակայն Ժուլյենի հայրը հայտարարում է, որ ժամանակն է վերջ տալ հիմարություններով զբաղվելուն ու մտածել համալսարան ընդունվելու մասին։ Նա ասում է, որ իրեն դուր չի գալիս այն, որ իր որդին շփվում է այդ լեհուհու հետ, ինչպես նա որդուն ասում է, թե նա է մեղավոր մոր մահվան համար։ Ժուլյենը վիճում է հոր հետ ու հեռանում տնից։

Շուտով Սոֆին որոշում է հանդիպել Ժուլյենի հետ և խոստովանել, որ սիրում է նրան։ Նա գնում է Ժուլյենի տուն. Ժուլյենի հայրը Սոֆիին փող է առաջարկում, որպեսզի նա հանգիստ թողնի իր որդուն, իսկ երբ Սոֆին շպրտում է փողը, Ժուլյենի հայրը նրան դուրս է անում տնից։ Սոֆին Ժուլյենին գտնում է գրադարանում, որտեղ տղան պատրաստվում է քննությունների հանձնմանը։ Նա հրաժարվում է լսել Սոֆիին՝ պատճառաբանելով, թե շատ է զբաղված, և առաջարկում է այդ խոսակցությանը վերադառնալ մեկ տարի անց։ Նրանք նորից վիճում են և Սոֆին հեռանում է։ Վերջինս նստում է ավտոբուս, Ժուլյենը վազում է ավտոբուսի հետևից և գոռում, որ սիրում է նրան, սակայն Սոֆին չի լսում։

Նրանցից յուրաքանչյուր սկսում է ապրել իր կյանքով. Ժուլյենը սովորում է համալսարանում, Սոֆին աշխատում է սրճարանում և հաճախում երգի դասերի։ Մի քանի տարի անց Ժուլյենը Սոֆիին հրավիրում է ռեստորան։ Այդտեղ նա աղջկան հրավիրում է իր հարսանիքին՝ ձևացնելով, թե ամուսնության առաջարկություն է անում աղջկան։ Սոֆին տալիս է իր համաձայնությունը, և այդ ժամանակ Ժուլյենը ծանոթացնում է Սոֆիին իր հարսնացուի հետ։ Ժուլյենն ասում է. «Հիշու՞մ ես, դու ասում էիր, թե ինձ համար դժվար է քեզ ցավ պատճառել: Դժվար չէ...»:

Սոֆին հարսանիքի ժամանակ տանում է տուփն ու Ժուլյենին հիշեցնում, որ նա երդվել է եկեղեցում «ոչ» ասել։ Ժուլյենն անդրդվելի է մնում, և այդ ժամանակ Սոֆին հայտարարում է, թե պսակադրությունը չի կարող իրականանալ, որովհետև Ժուլյենը երդվել է հավատարիմ մնալ իրեն։ Ժուլյենի հայրը զայրացած հեռանում է։

Ժուլյենը Սոֆիի նոր փորձություն է առաջարկել. Սոֆին կապած աչքերով կանգնել է երկաթուղագծի վրա և սպասում է գնացքին։ Գնացքը մոտենում է, սակայն Ժուլյենը չի զգուշացնում աղջկան։ Վերջին պահին հեռանալով գծից՝ Սոֆին, ով ցնցված էր այն բանից, որ Ժուլյենն իրեն կթողներ մեռնելու գնացքի անիվների տակ, Ժուլյենին տալիս է հերթական առաջադրանքը՝ չտեսնվել 10 տարի։ Այդ երեկո Սոֆին գնում է իր ընկերոջ՝ Սերգեյ Նիմով Նիմովիչի մոտ ու մնում նրա հետ։

Անցնում է 10 տարի։ Սոֆին ամուսնացել է Սերգեյի հետ, ով խաղում է ֆուտբոլի ազգային հավաքականում և ազգի հպարտությունն է։ Ժուլյենն ապրում է կնոջ ու երկու երեխաների հետ, բայց միանգամայն դժբախտ է։ Տասը տարի է, ինչ նա չի շփվում հոր հետ։ Ժուլյենը հանգում է այն եզրակացության, որ ինքը դարձել է բռնակալ, ինչպես երազում էր մանկության տարիներին։ Այժմ նրան մի հարց է տանջում. կհայտնվի՞ արդյոք Սոֆին։ Ընտանեկան խնջույքի ժամանակ Ժուլյենն ստանում է այն տուփը և գնում Սոֆիի մոտ։ Վերջինս Ժուլյենին առաջարկում է նոր փորձություն՝ փախչել ոստիկանության հետապնդումից։ Ժուլյենն ավտովթարի է ենթարկվում։ Սոֆին գնում է հիվանդանոց, բայց հիվանդասենյակում տեսնում է ամբողջովին այրված մի մարդու, իսկ նրա կողքին այն տուփն է։ Արցունքն աչքերին Սոֆին վերադառնում է տուն։

Իրականում Ժուլյենը թեթև վնասվածքներ է ստացել։ Շուտով նա զղջում է Սոֆիի հետ այդպես դաժան վարվելու համար։ Աղջիկը նույնպես հասկանում է, որ, հնարավոր է, Ժուլյենը կատակել է։ Նա ամուսնուն խնդրում է իրեն տանել հիվանդանոց։ Ժուլյենն ու Սոֆին հանդիպում են հիվանդանոցի մոտ։ Ժուլյենը երգում է La Vie en rose երգը։ Սերգեյը խփում է Ժուլյենին, ու վերջինս կորցնում է գիտակցությունը։

Ժուլյենն ու Սոֆին որոշում են կենդանի թաղվել բետոնի մեջ՝ հավերժացնելով իրենց սերը։

Ֆիլմի վերջին րոպեներին սև-սպիտակ երանգներով ցուցադրվում են ծերանոցում գտնվող ծեր ամուսիններ։ Սոֆիի ու Ժուլյենի մանկական անմեղ խաղը, նրանց երգը կարծես ակնարկում են, թե կարող էր լինել այլ՝ երջանիկ վերջաբան կամ փոխաբերաբար հաստատում են, որ սերը հավերժ է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Գիյոմ Կանե Ժուլյեն Ժանվե Ժուլյեն Ժանվե
Մարիոն Քոտիար Սոֆի Կովալսկի Սոֆի Կովալսկի
Ժերար Ուոտկինս Ժուլյենի հայրը
Ժիլ Լելուշ Սերգեյ Նիմով Սերգեյ Նիմով
Տիբո Վերհակ Ժուլյեն Ժուլյեն 8 տարեկանում
Ժոզեֆին Լեբա-Ժոլի Սոֆի Սոֆի 8 տարեկան
Էմանուել Գրյոնվոլդ Ժուլյենի մայրը
Ջուլյա Ֆոր Սոֆիի քույրը
Լետիցիա Վենեցիա Տարնովսկա Քրիստել Քրիստել

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյուփորտ բիչի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ դրամատիկական ֆիլմի լավագույն դերասանուհու համար - Մարիոն Քոտիար
  • Նյուփորտ բիչի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ լավագույն դրամատիկական ֆիլմի համար - Յան Սամյուել
  • Ջոն Շլեզինգերի մրցանակ Պալմ Սթրինգսի կինոփառատոնում - Յան Սամյուել

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս խաղի համար պետք է գեղեցիկ տուփ, գեղեցիկ ընկերուհի, իսկ մնացածը կարևոր չէ։
  • Ու՞ր է տանում իսկական սերը։ Ամեն ինչ պարզ է։ Բետոնե աղյուսի խորքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Freebase Data DumpsGoogle.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD — 2001.
  3. «LOVE ME IF YOU DARE»։ British Board of Film Classification։ Վերցված է հունիսի 15, 2015 
  4. «Love Me If You Dare (2004)»։ Boxofficemojo.com։ Վերցված է 2015-05-04 
  5. «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  6. «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» ֆիլմը rottentomatoes.com կայքում (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են