Տաքսի 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաքսի 3
ֆր.՝ Taxi 3
Երկիր Ֆրանսիա
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], բադի մուվի և կինոկատակերգություն
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվական2003
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺերար Կրավչիկ[1][4][3]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
ԴերակատարներՍամի Նասերի[4][5][2][…], Մարիոն Կոտիար[5][2][3][…], Էմմա Վիկլունդ[5][2][3][…], Բայ Լին[5][2][6], Սիլվեստր Ստալոնե[5][6], Ֆրեդերիկ Դիֆենտալ[5][3][6], Բերնար Ֆարսի[4][5][2][…], Ժան-Քրիստոֆ Բովե[5][2][6], Bonnafet Tarbouriech?[5], Ալեն Դավիդ, Էդուար Մոնտուտ[6], Ժերար Կրավչիկ[5][6], Jean-Louis Schlesser?[5][2], Patrice Abbou?[5][6], Վենսան Տուլլի[5], Լիոնել Վիտրան[6] և Էրիկ Նագար[6]
Պատմվածքի վայրՄարսել
Նկարահանման վայրՄարսել և Tignes?
ԿինոընկերությունEuropaCorp
Տևողություն82 րոպե
ՆախորդՏաքսի 2
ՀաջորդՏաքսի 4
Պաշտոնական կայքէջ
 Peugeot 406 in Taxi Վիքիպահեստում

Տաքսի 3 (ֆր.՝ Taxi 3), ֆրանսիական ֆիլմ՝ նկարահանված Լյուկ Բեսոնի սցենարով Ժերար Կրավչիկի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի մարտի 27-ին։ Հանդիսանում է Տաքսի և Տաքսի 2 ֆիլմերի շարունակությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլյենը տարված է Մարսելի բանկերը թալանող Սանտա Կլաուսների ավազակախմբի որոնման աշխատանքներով և նույնիսկ չի նկատում Պետրային, որն ամեն կերպ ձգտում է նրան, ակնարկել, որ երեխայի է սպասում։ Այդ նույն ժամանակ Լիլին հեռանում է Դանիելից՝ վերջինիս մեղադրելով նրանում, որ իր ողջ ժամանակն անց է կացնում մեքենայի մոտ։ Առավոտյան Դանիելն իմանում է, որ Լիլին հղի է։

Էմիլյենը սխալմամբ ձերբակալում է կոմիսար Ժիբերին, որ Սանտա Կլաուսի դիմակ էր հագել ավազակախմբի անդամների հետ մտերմանալու մտադրությամբ։ Որոշ ժամանակ անց Ժիբերի մոտ է գալիս ասիացի լրագրող Քիուն. հետագա մի քանի օրվա ընթացքում վերջինս պատմություն պիտի գրի Մարսելի ոստիկանների մասին։

Օգտվելով Ժիբերի դյուրահավատությունից՝ Քիուն կոմիսարի համակարգչից պատճենում է անհրաժեշտ բոլոր անուններն ու գաղտնաբառերը։ Այդ ժամանակ Էմիլյենը Դանիելի օգնությամբ գտնում է իսկական կողոպտիչներին, բայց գերի է ընկնում։ Նա իմանում է, որ Քիուն է ավազակախմբի գլխավորը։ Քիուն Ժիբերին համոզում է իրեն էլ վերցնել մասնակցելու ավազակախմբի հետապնդման գործողություններին։ Դանիելը փրկում է Էմիլյենին, և նրանք միասին հետապնդում են ավազակախմբի անդամներին և հատուկ զորքերի օգնությամբ ձերբակալում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dadoo - Making Of Generiq
  • Humphrey & Busta flex - Quest Ctu Fou Cette Nuit
  • Eloquence & Kayliah - Match Nul
  • Booba & Ness-beal - Tout Cquon Connait Booba Ness Beal
  • Lara - Plus Vite Que Jamais
  • Pharrell Williams & Rohff - Wheres Yours At?
  • 113 - 10 Minutes Chrono
  • Daddo & Diams - Vivre Sans Вa
  • Lara & Аrsenik - Gotta Drive
  • Oxmo Puccino - Tarif C
  • Willy Denzey - Lallumage
  • Pitt Baccardi - J’accelere
  • Costello - Profites
  • Corneille - Laissez Nous Vivre
  • Leslie & Dadoo - Ptite Soeur
  • Ogb & Intouchable - Trouble
  • n.e.r.o - Find My Way
  • Lynnsha & Kail - Love Sound
  • Doc Gyneco - Du spy dans l’air

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի 21-րդ րոպեին Էմիլյենի թիկունքում երևում է Վասաբի ֆիլմի ազդագիրը. վերջին ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորը Լյուկ Բեսոնն ու Ժերար Կրավչիկն են համապատասխանաբար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքսի 3» հոդվածին։