Տաքսի 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տաքսի 4
Taxi 4
Taxi 4 poster.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԺանրԿատակերգություն
մարտաֆիլմ
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվական2007
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺերար Կրավչիկ
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Դիդյե Հորաու
Ֆրանկ Լեբրետոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն[1]
ԴերակատարներՍամի Նասերի
Ֆրեդերիկ Դիֆենտալ
ՕպերատորՊիեռ Մորել
ԵրաժշտությունHugues Tissandier
Պատմվածքի վայրՄարսել
Նկարահանման վայրՄարսել
ԿինոընկերությունEuropaCorp
Տևողություն91 րոպե
Շահույթ$99.3 մլն[2]
ՆախորդՏաքսի 3
IMDbID 0804540
Պաշտոնական կայքէջ

Տաքսի 4 (ֆր.՝ Taxi 4), 2007 թվականին Լյուկ Բեսոնի սցենարով նկարահանված ֆրանսիական կատակերգություն։ «Տաքսի 4»-ը հանդիսանում է «Տաքսի» (1998), «Տաքսի 2» (2000) և «Տաքսի 3» (2003) ֆիլմերի շարունակությունը։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Սամի Նասերին, Ֆրեդերիկ Դիֆենտալը, Բերնար Ֆարսին, Էմմա Վիկլունդը[3]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բելգիայում ու Ֆրանսիայում 2007 թվականի փետրվարի 14-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսելի ոստիկանության բաժանմունք են բերում աշխարհի ամենավտանգավոր հանցագործին՝ բելգիացի Ալբեր վան դեն Բոշին, որին ոստիկանները պիտի հսկեն ընդամենը 13 ժամ։ Հանրահայտ ահաբեկիչը տեղավորված էր հատուկ վանդակում և կրում էր հատուկ համազգեստ։

Ժիբերի բացակայության ընթացքում բելգիացուն հաջողվում է խաբել Էմիլյենին ու Ալենին. բելգիացին պնդում է, որ ինքը Բելգիայի դեսպանատան աշխատակից է, վան դեն Բոշի հանցակիցներն իրեն բռնել են ու ներկայացրել որպես ահաբեկիչ։ Ոստիկանության տեսուչները ազատում են բելգիացուն, իսկ Դանիիլը նրան տաքսով տեղ է հասցնում։ Էմիլյենին ազատում են աշխատանքից, սակայն նա Դանիիլի հետ շարունակում է հետևել փախած հանցագործին։ Միևնույն ժամանակ Էմիլյենի կինը՝ Պետրան, միանում է վան դեն Բոշի հանցախմբին ու նրանց օգնում բանկի թալանման ժամանակ։ Դանիելը ոստիկաններին հայտնում է բելգիացու գտնվելու վայրը, սակայն Ժիբերի գլխավորությամբ նրանք ձերբակալում են Ալբեր վան դեն Բոշի եղբորը, որն աշխատում էր այդ նույն բանկում։ Պետրան պատրաստվում է ձերբակալել բելգիացուն, սակայն Էմիլյենը խանգարում է նրան։ Սկսված կռվի ընթացքում բելգիացին հայտնվում է Դանիիլի մեքենայի բեռնախցիկում։ Արթնանալուց հետո բելգիացուն, Ժիբերի խոսքերով, ձերբակալում են «շուրջ հինգ հարյուր տարով»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամի Նասերի - Դանիել Մորալես (տաքսում վարորդ)
  • Ֆրեդերիկ Դիֆենտալ - Էմիլյեն Կուտան-Կորբադեկ (ոստիկանության տեսուչ)
  • Բեռնար Ֆարսի - կոմիսար Ժիբեր
  • Էմմա Վիկլունդ - Պետրա (Էմիլյենի կինը, ոստիկանության կոմիսար)
  • Ժան-Քրիստոֆ Բովե - գեներալ Էդմոնդ Բերտինո (հարավային ռազմական շրջանի հրամանատար, Դանիելի աները)
  • Էդուար Մոնտուտ - Ալեն (ոստիկանության տեսուչ, Էմիլյենի ընկերը)
  • Ժան-Լյուկ Կուշար - Ալբեր վան դեն Բոշ, Ֆենիմոր Էժեն Տրեբուլե
  • Ֆրանսուա Դամիեն - Սերժ (Ալբեր վան դեն Բոշի օգնականը)
  • Մորադ Զեգվենդի - Ալբեր վան դեն Բոշի օգնականը
  • Դրիս Սպինոզա - Լեո (Դանիելի ու Լիլիի տղան)
  • Մերմոզ Մելխիոր - Մաքսիմ (Էմիլյենի ու Պետրայի տղան)
  • Ջիբրիլ Սիսե - հանդես է գալիս ինքն իր դերում
  • Պատրիկ Պուավր դ'Արվոր - հանդես է գալիս ինքն իր դերում

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Black Eyed Peas - Pump It
  • Sniper - Quoi Qu’il Arrive
  • Kery James feat. Anissa Stili - Symphonie d’Amour
  • Melissa feat. Akhenaton - Avec Tout Mon Amour
  • J-Mi Sissoko feat. Lino - Ghetto
  • Bakar - Etre un Homme
  • Shym - Victoire (remix)
  • El Matador - Génération Taxi
  • Tunisiano - Rien à Foutre
  • Saïan Supa Crew - Mets les Gaz
  • K-Reen feat. Ol Kainry - Anticonformiste
  • Medine - Les Contraires
  • Mafia K’1 Fry - On Vous Gêne…
  • Melissa et Khaled - Benthi
  • Taïro et Diams - Qui on Appelle??
  • Sir Samuel - Frérot
  • Akil - Nahreg Alik
  • Sinik - Ennemi d'État
  • Nessbeal feat. K-Reen - Légende d’Hiver
  • Rimk feat. Gimenez.E - Hommage
  • L.I.M, Larsen et Boulox - Taximan
  • Grodash - Ennemi public
  • Kalash L’Afro (Berreta) - Retour à La Base

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]