Էմմա Վիկլունդ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1968[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկհոլմ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավարուհի |
Ամուսին(ներ) | Hans Wiklund? |
emmas.com | |
Էմմա Վիկլունդ (շվեդերեն՝ Emma Wiklund), անունը ծնված ժամանակ՝ Էմմա Շյոբերգ (շվեդերեն՝ Emma Sjöberg, սեպտեմբերի 13, 1968[1], Ստոկհոլմ), շվեդական ֆոտոմոդել և կինոդերասանուհի[2]՝ առավել հայտնի ոստիկանության կոմիսար Պետրայի գլխավոր դերով՝ «Տաքսի» ֆիլմում և նրա շարունակություններում
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 13-ին Ստոկհոլմում (Շվեդիա)
Հայրը շվեդ է, մայրը՝ Կոնգոյի փախստական։ Էմման, որպես ֆոտոմոդել, նկարահանվել է կոսմետիկա արտադրող տարբեր կազմակերպությունների գովազդներում։
Դերասանական կարիերան սկսվել է 1995 թվականին, այդ ոլորտում համեմատաբար հայտնի դարձավ՝ նկարահանվելով «Տաքսի»-ի ֆիլմերում (1998-2007)՝ կին-ոստիկան Պետրայի դերում։ Առաջին ֆիլմի ռուսական տարբերակում հնչունավորել է Իրինա Մալիկովան, մնացյալ երեքում՝ Մարինա Տարասովան։
Շվեդիայի հեռուստաընկերությունում նա ունի իր սեփական հեռուստահաղորդումը։
2003 թվականին ամուսնացել է Հանս Վիկլունդի հետ, նրանք երկու երեխա ունեն. դուստրը՝ Թիրան, և որդին՝ Էլիսը։ 2016 թվականի սկզբին նրանք ամուսնալուծվեցին[3]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ֆ | Ինֆերնո | Inferno | մոդել |
1994 | ֆ | Բարձր նորաձևություն | Prêt-à-Porter | մոդել |
1995 | ֆ | Ինֆերնո 2 | Inferno 2 | մոդել |
1998 | ֆ | Տաքսի | Taxi | Պետրա |
1999 | ֆ | Սուպերլրտես Սայմոն | Simon Sez | պարուհի/գաղտնի լրտես |
2000 | ֆ | Տաքսի 2 | Taxi 2 | Պետրա |
2000 | ֆ | Լավագույն ընկերուհի | Petite copine | մոդել |
2003 | ֆ | Տաքսի 3 | Taxi 3 | Պետրա |
2004 | ֆ | Մեծ համբույր | Big Kiss | Սոնյա |
2007 | ֆ | Տաքսի 4 | Taxi 4 | Պետրա |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Emma Wiklund berättar nu: " Läskigt"
- ↑ «Emma och Hans Wiklunds överraskande separation»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-01-ին։ Վերցված է 2018-09-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|