Թոմ Բերենջեր
![]() անգլ.՝ Tom Berenger | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 31, 1949 (73 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Միսուրիի համալսարան և Rich East High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, ուղեկցորդ, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
tomberengeronline.com | |
Թոմ Բերենջեր (անգլ.՝ Tom Berenger, մայիսի 31, 1949, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, Ոսկե գլոբուս և Էմմի մրցանակների դափնեկիր, ներկայացվել է Օսկարի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Դասակ» ֆիլմի համար։
Նրա մասնակցությամբ մյուս առավել նշանավոր ֆիլմերից են` «Պատերազմի շները», «Հուլիսի 4-ին ծնվածը», «Դիպուկահար», «Մարզումների օր», «Դետօքսիկացիա», «Գեթթիսբերգ», «Սկիզբ» և այլն։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է կաթոլիկ իռլանդացնիների ընտանիքում[1], ծննդյան անուն ազգանունն է Թոմաս Մայքլ Մուր, հետագայում վերցրել է Բերենջեր ազգանունը։ 1967 թվականին ավարտել է դպրոց և սովորել է լրագրողություն Կոլումբիայի «University of Missouri» համալսարանում, ցանկանալով դառնալ սպորտային մեկնաբան։ Սովորելու տարիներին զբաղվել է նաև ֆուտբոլով, սակայան մեկ անգամ ընկերոջ հետ խաղալով ուսանողական թատրոնում շատ դրական արձագանքներ է ստացել և սկսել խաղալ թատրոնում։
Մինչ դերասանական կարիերային անցնելը աշխատել է որպես ստյուարդ ավիաընկերությունում, ապա հյուրանոցում և աշխատանքին զուգահեռ Նյու Յորքում ստացել վարպետության դասեր։
Նրան սկզբնական շրջանում չեն ցանկացել դերեր տալ իր վատ տեսքի համար, առաջին քիչ թե շատ նշանավոր դերը ստացել է 1977 թ., խաղալով մոլագար մարդասպանի դեր։ Կինոյում ավելի շատ կերտել է բացասակական հերոսներ։
Թոմ Բերենջերը ամուսնացել է չորս անգամ և ունի վեց երեխա։
1995 թվականին պրոդյուսեր Ուիլյամ Մակդոնալդի հետ հիմնել է «First Corps Endeavors» կինոընկերությունը, որը գործունեություն է ծավալել մինչև 1997 թ.:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թոմ Բերենջեր կատեգորիայում։ |
- Մայիսի 31 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Միսսուրիի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ