Էլիոթ Փեյջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիոթ Փեյջ
Ծննդյան թիվ՝փետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր՝Հալիֆաքս, Նոր Շոտլանդիա
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝կինոդերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0680983

Էլիոթ Փեյջ[4] (անգլ.՝ Elliot Page, ծնված որպես Էլեն Գրեյս Ֆիլփոթս-Փեյջ (անգլ.՝ Ellen Grace Philpotts-Page), փետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2][3][…], Հալիֆաքս, Նոր Շոտլանդիա), կանադացի դերասան։ Փեյջի համար բեկումնային է դարձել «Ջունո» (2007) ֆիլմում իր մարմնավորած դերը, որը նրան պարգևատրել է Օսկարի, BAFTA-ի, Ոսկե գլոբուսի և ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակներով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյջը ծնվել և մեծացել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Գալիֆաքս քաղաքում, ուսուցչուհի Մարթա Ֆիլպոտսի և գրաֆիկական դիզայներ Դեննիս Փեյջի ընտանիքում[5]։ Մինչև տասներորդ դասարանը սովորել է հալիֆաքսի դպրոցում (անգլ.՝ Halifax Grammar School), որոշ ժամանակ անց հաճախել է Էլիզաբեթ թագուհու ավագ դպրոց (անգլ.՝ Queen Elizabeth High School), և 2005 թվականին ավարտել է Շամբհալ դպրոցը (անգլ.՝ Shambhala School): Երկու տարի եղել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում, սովորելով Վոգան Ռոուդ ակադեմիայում (անգլ.՝ Vaughan Road Academy), իր ընկեր դերասան Մարկ Ռենդալի հետ[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիոթն իր կարիերան սկսել է 4 տարեկան հասակում բազմաթիվ դպրոցական բեմադրություններում մասնակցելով։ Նա առաջին անգամ նկարահանվել է 1997 թվականին՝ 10 տարեկանում, երբ խաղացել է Մեգի Մաքլինի դերը Սի-Բի-Սի կորպորացիայի «Փիթ Պոնի» հեռուստաֆիլմում, որն ավելի ուշ շարունակություն է ստացել որպես լիարժեք սերիալ։ Փեյջը ստացել է «Երիտասարդ դերասան» և «Ջեմինի» անվանակարգերը։ Այնուհետեւ նա նկարահանվել է Կանադայի հեռուստատեսության բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերում և հեռուստասերիալներում, ընդ որում, նրա դերասանական գործունեության ընթացքում քննադատները հատկապես կարևորում են նրա Տրինա Լեյհիի դերը «Թրեյլերպարկի տղաները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Տասնվեց տարեկանում Փեյջը առաջին անգամ նկարահանվել է եվրոպական արտադրության ֆիլմում «Դեմ առ դեմ» անվանումով։

Փեյջը կատարել է գլխավոր դերը «Սառնաշաքար» թրիլերում, որի պրեմիերան կայացել է 2005 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։ Էլիոթը խաղում է Հեյլի անունով աղջկա դերը, որը գերի է բռնել մի մարդու, որին համարում է մանկապիղծ։ Այդ դերի համար նա արժանացել է Օստինի կինեմատոգրաֆիական ընկերության (Austin Film Critics Association) «Լավագույն դերասանուհի» անվանակարգը և ստացել մի քանի այլ անվանակարգեր[7]։

2006 թվականին նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Մասնավորապես, նա կատարել է Քիթի Փրայդի դերը, մի աղջկա, որը կարող է անցնել պատերի միջով, «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆանտաստիկ ֆիլմում։ Հարկ է ընդգծել, որ ֆրանշիզայի նախորդ մասերում այս կերպարի դերը որպես կամեո հանձնվել է մի քանի դերասանուհիների, բայց երբեք չի տրամադրվել որպես հիմնական։ 2014 թվականին Էլիոթ Փեյջը վերադարձել է Քիթի Փրայդի դերին «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում։ Էլիոթ Փեյջը մեծագույն համբավ է ձեռք բերել «Ջունո» ֆիլմում իր դերի համար։ Մասնավորապես, The New York Times-ի քննադատ Սքոթը նրան նկատել է որպես «վախեցնող տաղանդավոր», իսկ Ռոջեր Էբերթը ասել է. «Կարծում եմ՝ սա եղել է տարվա լավագույն դերակատարումը»[8][9]։ Այդ դերի համար Փեյջը առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն պարտվել է Մարիոն Քոտիարին՝ «Կյանքը վարդագույն գույնով» ֆիլմում Էդիթ Պիաֆի դերը մարմնավորելու համար աշխատանքով»։ Այդ դերը նրան մի քանի այլ պարգևներ է բերել, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս», «Անկախ ոգի» և «Սպուտնիկ» մրցանակները։

Փեյջը 2015 թ

Փեյջը նկարահանվել է նաև «Խելացիներ» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2008 թվականին Սանդենս կինոփառատոնում։ Չնայած այն հանգամանքին, որ այս ցուցադրությունը տեղի է ունեցել «Ջունո»-ի ցուցադրությունից հետո, ֆիլմը նկարահանվել է ավելի վաղ[10]։ Դերասանի մասնակցությամբ նախկինում չնշված աշխատանքներից են «Ամերիկյան հանցագործություն» քրեական դրաման, որում նա կատարել է Սիլվիա Լայկենսի դերը (պրեմիերան կայացել է 2007 թվականի հունվարին Սանդենս փառատոնում, DVD-ի թողարկումը՝ 2008 թվականին), և Թրեյսիի դրամատիկ ֆիլմը, որը վարձույթում թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին Կանադայում, իսկ ԱՄՆ-ում՝ 2008 թվականի մայիսին։

2007 թվականին նա հաստատվել է Շարլոթ Բրոնտեի Ջեյն Էյր ստեղծագործության կինոդահլիճում գլխավոր դերի համար[11][12] և ծրագրում էր դեր խաղալ Ջեք և Դիանա ֆիլմում՝ Օլիվիա Տիրլբիի հետ միասին, որի հետ նա աշխատել է «Ջունո» ֆիլմի նկարահանման հարթակում[13], սակայն 2009 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ այդ ֆիլմում իր դերը մարմնավորելու է դերասանուհի Էլիսոն Փիլը[14]։

Էլիոթը մասնակցել է «Saturday Night Live» ծրագրին 2008 թվականի մարտի 1-ին[15], իսկ 2009 թվականի մայիսի 3-ին եղել է հրավիրված աստղ «Waverly Hills 9-0-2-1-D 'oh» «Սիմփսոնները» մուլտսերիալի դրվագում, որում հնչյունավորել է Ալյասկա Նեբրասկա անունով մի կերպարի[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Փեյջը եղել է 30 հայտնիներից մեկը, որոնք մասնակցել են Բիրմայի համար ԱՄՆ-ի արշավին, որը կոչ էր անում վերջ դնել Մյանմայում ռազմական բռնապետությանը[17]։ Նա պրոչոյս ֆեմինիստ է[18], բուսակեր[19] և աթեիստ[20]։

2014 թվականի փետրվարի 14-ին, ելույթ ունենալով «Քարոզարշավ հանուն մարդու իրավունքների» ԼԳԲՏ կազմակերպության համաժողովում, Փեյջը արել է քամինգ աութ որպես լեսբուհի[21][22]։ 2018 թվականի հունվարին Փեյջը ամուսնացել է պարուհի և ուսուցչուհի Էմմա Փորթների հետ[23]։

2020 թվականի դեկտեմբերի 1-ին Փեյջը քամինգ աութ է արել որպես տրանսգենդեր և հայտնել է իր նոր անունը՝ Էլիոթ[24][25]։ GLAAD-ի ներկայացուցիչ Նիք Ադամսը ասել է, որ «Փեյջը այժմ ոգեշնչելու է տրանս և ոչ-բինար մարդկանց»[26]։ Էլիոթի կինը՝ Էմմա Փորթները, իր ինստագրամյան էջում հայտնել է, որ «շատ հպարտ է Փեյջով»[27]։ Նեթֆլիքսը թվիթթերում հարապարակել է «Հպարտանում ենք մեր սուհերհերոսով։ Մենք սիրում ենք քեզ, Էլիոթ» ("So proud of our superhero! We love you Elliot!)[28]: Էլեն Դեջեներեսը, Ջասթին Թրյուդոն, Ջեյմս Գանը և Կումաիլ Նանջիանին, այս հայտարարությունից հետո իրենց աջակցությունն են հայտնել սոցիալական կայքերում[29][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «Canadian actor Elliot Page shares he is transgender | CBC News»։ CBC։ Արխիվացված է օրիգինալից December 1, 2020-ին։ Վերցված է 2020-12-01 
  5. Maher Kevin (2007-10-27)։ «Ellen Page isn’t fazed by her scripts»։ The Times (UK)։ Վերցված է 2009-06-21 
  6. «Profile: Ellen Page - Entertainment Celebrity Gossip»։ MSN Entertainment UK։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-04-21 
  7. Puig, Claudia Ellen: Manipulates Hard Candy to great effect(անգլ.) // USA Today : newspaper. — 2006. — С. E2.
  8. Էնթոնի Սքոթ. «Seeking Mr. and Mrs. Right for a Baby on the Way», The New York Times, December 5, 2007.
  9. Ռոջեր Էբերթ. Juno review, Chicago Sun-Times, December 14, 2007.
  10. Noam Muro (2008)։ smart people (dvd)։ Mirmax 
  11. «Ellen Page takes on Jane Eyre - Entertainment News, Book Adaptations, Media - Variety»։ 2008-05-06։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-10-ին։ Վերցված է 2012-04-27 
  12. «Fukunaga Boards Jane Eyre Remake»։ ComingSoon.net։ 2009-10-20։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2010-11-30 
  13. Lim Dennis (2009-04-15)։ «Independently Intimate Directors»։ New York Times։ Վերցված է 2009-06-21 
  14. Cazzulino Michelle (2008-03-29)։ «Heath Ledger's gambit to be a director | The Daily Telegraph»։ News.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-01-ին։ Վերցված է 2009-04-19 
  15. Collins Leah (2008-02-12)։ «Ellen Page tapped for SNL, Walters special»։ canada.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-02-ին։ Վերցված է 2008-02-15 
  16. Keveney Bill (2008-09-25)։ «The Simpsons hits a landmark»։ USA Today։ Վերցված է 2008-09-25 
  17. Williams Alex (2008-05-04)։ «Trying to Put a Name to the Face of Evil»։ The New York Times։ Վերցված է 2010-05-01 
  18. «People always see a movie and project how you're going to be.»։ The Washington Post։ 2008-02-17։ Վերցված է 2010-05-01 
  19. «These Are The "Sexiest Vegetarian Celebrities" of 2014» (անգլերեն)։ Time։ Վերցված է 2018-01-31 
  20. «Ellen Page on 'Freeheld' and Coming Out» (անգլերեն)։ Time։ Վերցված է 2018-01-31 
  21. «Ellen Page Comes Out As Gay: 'I Am Tired of Lying by Omission'»։ The Hollywood Reporter։ 2014-02-14 
  22. «Canadian actress Ellen Page comes out as gay: 'I'm tired of hiding'»։ Canadian Broadcasting Corporation։ 2014-02-14 
  23. «Surprise! Ellen Page Is Married to Emma Portner»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-31 
  24. theelliotpage (1 December 2020)։ «Hi friends...» (Թվիթ)։ Վերցված է December 1, 2020 
  25. Donnelly Matt (December 1, 2020)։ «Oscar-Nominated Umbrella Academy Star Elliot Page Announces He Is Transgender»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից December 1, 2020-ին։ Վերցված է December 1, 2020 
  26. «Elliot Page, Oscar-nominated star of Umbrella Academy, speaks out about being transgender»։ GLAAD։ December 1, 2020։ Արխիվացված է օրիգինալից December 1, 2020-ին։ Վերցված է December 1, 2020 
  27. «Elliot Page's Wife Says She's 'So Proud' of Him for Coming Out as Transgender: 'Love You So Much'»։ People։ December 1, 2020։ Արխիվացված է օրիգինալից December 1, 2020-ին։ Վերցված է December 1, 2020 
  28. «'Juno' Star Elliot Page, Formerly Known As Ellen Page, Comes Out As Transgender»։ NDTV.com։ Վերցված է 2020-12-02 
  29. Silva Cynthia (December 1, 2020)։ «'Brave,' 'beautiful': Celebs support 'Juno' star Elliot Page after he announces he's trans»։ NBC։ Արխիվացված է օրիգինալից December 2, 2020-ին։ Վերցված է December 2, 2020 
  30. «Elliot Page: Canadian actor announces he’s transgender»։ Global News։ December 1, 2020։ Արխիվացված է օրիգինալից December 1, 2020-ին։ Վերցված է December 2, 2020