Թալուլա Ռայլի
Թալուլա Ռայլի անգլ.՝ Talulah Riley | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1985[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բաց համալսարան, Չելտնռմ Լեդիզ քոլեջ, Բերքհամստեդի դպրոց և Haberdashers' Aske's School for Girls? |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ամուսին | Իլոն Մասկ և Իլոն Մասկ |
![]() |
Թալուլա Ռայլի (անգլ.՝ Talulah Riley, սեպտեմբերի 26, 1985[1][2], Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թալուլա Ռայլին ծնվել է Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Հարթֆորդշիր կոմսությունում 1985 թվականի սեպտեմբերի 26-ին։ Մայրը՝ Ունա Ռայլին, անվտանգության ապահովման համակարգերի ընկերության ղեկավար է, հայրը՝ Դագ Միլբորնը, հանցագործությունների հետաքննության բաժնի ղեկավար է։ Թալուլան ավարտել է Չելթնեմի աղջիկների համար նախատեսված քոլեջը, Բերքհամսթեդ դպրոցը, «Հեյբերդաշիրս Էսք» մասնավոր պանսիոնը, ինչպես նաև ավարտել է Բրիտանիայի Բաց համալսարանը։
Թալուլային կինոարդյունաբերության հետ ծանոթացրել է հայրը։ Նրա առաջնելույթը կայացել է 2003 թվականին «Ագաթա Քրիստիի Պուարո» սերիալի փոքրիկ դերով։ Թալուլան նկարահանվել է «Հպարտություն և նախապաշարմունք», «Համադասարանցիները», «Ռոք ալիք», «Համադասարանցիներ-2», «Սկիզբ» և մի շարք այլ ֆիլմերում[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2010—2012 թվականներին և 2013—2016 թվականներին Թալուլան ամուսնացած է եղել գործարար Իլոն Մասկի հետ[5][6][7]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | Phoenix Film Critics Society Award | Լավագույն դերասանական անսամբլ | Սկիզբ | Առաջադրված |
Washington DC Area Film Critics Association Award | Լավագույն դերասանական անսամբլ | Առաջադրված | ||
2011 | Central Ohio Film Critics Association Award | Լավագույն դերասանական անսամբլ | Առաջադրված | |
2015 | Էդինբուրգի կինոփառատոն | Audience Award | Շոտլանդական խեցեմորթներ | Առաջադրված |
2017 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում | Վայրի արևմուտքի աշխարհ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ Companies House — 1988.
- ↑ Talulah Riley: the world’s sexiest quantum physicist?
- ↑ «St Trinians star Talulah Riley marries internet millionaire in fairytale Highland wedding»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2013-05-15
- ↑ Elon Musk — Billionaire Files for Divorce … Wife Gets MILLIONS!!
- ↑ Elon Musk and Talulah Riley to Divorce Again, Four Years After Ending First Marriage
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թալուլա Ռայլի (անգլ.) Internet Movie Database կայքում
|