Լրտես, դուրս եկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Լրտես, դուրս եկ
անգլ.՝ Tinker Tailor Soldier Spy
Լրտես, դուրս եկ.png
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրլրտեսական ֆիլմ, միստիկ ֆիլմ[1][2], թրիլեր[1][3][2][…], դրամա[2] և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքԼրտես, դուրս կորիր
Թվականսեպտեմբերի 5, 2011, սեպտեմբերի 16, 2011, սեպտեմբերի 5, 2011 և փետրվարի 2, 2012[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորTomas Alfredson?[1][2][5][…]
ՊրոդյուսերԹիմ Բևան, Էրիկ Ֆելներ, Robyn Slovo? և Peter Morgan?
Սցենարի հեղինակBridget O'Connor? և Peter Straughan?
ԴերակատարներԳարի Օլդմեն[6][1][7], Քոլին Ֆերթ[6][1], Թոմ Հարդի[6][1], Մարկ Ստրոնգ[6][1][7], Կրիրիան Հայնդս[6][1], Բենեդիկտ Քամբերբեչ[6][1], Թոբի Ջոնս[6][1][7], Ջոն Հըրթ[6][1][7], Դևիդ Դեսիք[6][1], Սթիվեն Գրեմ[6][1], Սայմոն ՄաքԲյորնի[6][1], Kathy Burke?[6][1], Կոնստանտին Խաբենսկի, Սվետլանա Խոդչենկովա[6][1], Արթուր Նայթինգեյլ[6][1], Ամանդա Ֆեյրբանկ Հայնս[6], Peter O'Connor?[6], Ռոջեր Լլոյդ Փաք[6][1], Մատյելոկ Գիբս[6], Phillip Hill-Pearson?[6], Ջեյմի Քինգ[6], Stuart Graham?[6][1], Sarah Jane Wright?[6], Կատրինա Վասիլևա[6], Linda Marlowe?[6], William Haddock?[6], Erksine Wylie?[6], Philip Martin Brown?[6][1], Tomasz Kowalski?[6], Alexandra Salafranca?[6], Դենիս Խորոշկո[6], Oleg Dzhabrailov?[6], Gillian Steventon?[6], Nick Hopper?[6], Լորա Կարմայքլ[6][1], Rupert Procter?[6], Ջոն Լե Կարրե[6], Mike Sarne?[6], Քրիստիան ՄաքՔեյ[6][1], Jean-Claude Jay?[6], Tom Stuart?[6], Sarah Linda?[6] և Nick Shaw?[6]
ՕպերատորՀոյտե վան Հոյտեմա
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
Պատմվածքի վայրԼոնդոն, Փարիզ և Ստամբուլ
Նկարահանման վայրԲուդապեշտ, Լոնդոն, Ստամբուլ, Blythe House?, Budapest-Keleti railway station?, Párizsi udvar?, Վիկտորիայի և Ալբերտի թանգարան, Fisherman's Bastion?, Inglis Barracks?, Budapest-Nyugati railway station?, Կլերկենուել և Թուրքիա
ԿինոընկերությունStudioCanal, Working Title Films և Canal+
Տևողություն127 ± 1 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ77 800 000 $
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Tinker Tailor Soldier Spy (film) Վիքիպահեստում

«Լրտես, դուրս եկ» (անգլ.՝ Tinker Tailor Soldier Spy, բառացի՝ «Թիթեղագործ, դերձակ, զինվոր, լրտես», մանկական ասացվածք), Թոմաս Ալֆրեդսոնի ֆիլմը նկարահանված Ջոն Լե Կարրեի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը հիմնված է ԲիԲիՍի֊ի կողմից նկարահանված մինիսերիալի վրա[8]։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունեում 1970- ական թվականներին՝ Սառը պատերազմի տարիներին։ Գերի Օլդմենը խաղում է լրտես Ջորջ Սմայլիի դերում, ով փորձում է բացահայտել սովետական լրտեսին, ով աշխատում է ՄԻ 6֊ի ղեկավար կազմում[9]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում 2011 թվականի սեպտեմբերի 16֊ին[10]։ Ֆիլմը նվիրված է սցենարիստ Բրիջիթ Օ’Քոննորի հիշատակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ՄԻ 6֊ի («Կրկես») ղեկավարը, ով պայմանականորեն կոչվում է «Տեր», ուղարկում է գործակալ Ջիմ Պրիդոյին Հունգարիայի ժողովրդական հանրապետություն, որպեսզի հանդիպի հունգարացի գեներալի հետ։ Վերջինս ցանկանում է կարևոր տեղեկություն հաղորդել բրիտանական հատուկ ծառայություններին։ Հանդիպումը խափանում են սովետական հետախուզության լրտեսները, իսկ Պրիդոն վիրավորվում է մեջքից։ Պատահարը հանգեցնում է միջազգային սկանդալի, որի արդյունքում «Տերը» և նրա աջ ձեռքը՝ Ջորջ Սմայլին ստիպված են լինում պաշտոնաթող լինել, իսկ դեպքից մի քանի օր անց մահանում է «Տերը»։

«Կրկեսի» նոր տնօրենը դառնում է Պերսի Ալլելայնը, Բիլ Հեյդոնը նշանակվում է ղեկավարի տեղակալ, իսկ Ռոյ Բլենդը և Թոբի Էթերհազը դառնում են նրա մտերիմ գործընկերները։ Դեռևս «Տիրոջ» ղեկավարման օրոք Ալլելայնը հայտնել էր, որ սովետական հետախուզությունը ունի հետախույզ, ով աշխատում է ՄԻ 6֊ի վերին հարթակներում։ «Տերը» և Սմայլին սա համարեցին կասկածելի։ Ալլելայնը փոխանցում էր անհրաժեշտ տեղեկատվությունը ամերիկյան հատուկ ծառայություններին՝ փոխարենը ստանալով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան։

Փոխնախարար, հետախուզության ղեկավար Օլիվեր Լեյքոնը դիմում է պաշտոնաթող Սմայլիին՝ խնդրելով բացահայտել «խլուրդին», ով երկար ժամանակ աշխատում է ՄԻ 6-ում։ Սմայլին խորհրդակցում է ՄԻ 6-ի պաշտոնաթող աշխատակիցների հետ։ Նրանցից մեկը Քոննի Սաքսը, հեռացվել էր Ալլելայնի կողմից Սմայլիի հեռանալուց հետո՝ սովետական դիվանագետ Պոլյակովի հետ գաղտնի սիրային կապերի համար։ Մյուսը, Ջերրի Ուեսթերբին, աշխատել է հերթապահ սպա՝ Պրիդոյի վրա հարձակման օրը։ Նա պատմում է, որ արարողակարգի համաձայն զանգահարել է Սմայլիի այդ գիշեր, որպեսզի տեղեկացնի պատահարի մասին, սակայն նրա կինը ասել է, որ ամուսինը տանը չէ։ Դրանից հետո ՄԻ 6 է եկել Հեյդոնը, ով իմացել էր պատահարի մասին իբր թե ակումբում, սակայն Սմայլին վստահ էր, որ նա իմացել է իր կնոջից, քանի որ նրանց միջև եղել է սեքսուալ կապ, երբ Սմայլին գտնվել է արտասահմանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]