Լորա Քարմայքլ
Լորա Քարմայքլ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1986[1] (38 տարեկան) կամ հուլիսի 16, 1986[2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց, Peter Symonds College? և The Mountbatten School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Լորա Էլիզաբեթ Քարմայքլ (անգլ.՝ Laura Elizabeth Carmichael, հուլիսի 18, 1986[1] կամ հուլիսի 16, 1986[2], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարմայքլը ծնվել է Սաութհեմփթոնում՝ ճառագայթաբան Սառայի և ծրագրային ապահովման խորհրդատու Էնդի Քարմայքլների ընտանիքում։ Նա երեք դուստրերից միջնեկն է։ Նրա քույրը՝ Էմին, աշխատում է ծրագրային ապահովման սկսնակ ընկերությունում, իսկ մյուս քույրը՝ Օլիվիան, բարեգործական դրամահավաքիչ է NHS-ի հետ[3]։
Տարրական կրթությունը Լորան ստացել է Շիրլիի մանկա-պատանեկան դպրոցում, միջնակարգը՝ Մաունբաթեն դպրոցում, իսկ ավելի ուշ ավարտել է Փիթեր Սիմոնդսի քոլեջը։ 2007 թվականին Լորա Քարմայքլը ավարտել է Բրիստոլի Օլդ Վիկ (անգլ.՝ Bristol Old Vic) թատերկան դպրոցը, երբ ավարտելուց առաջ երկու տարի տարբեր տեղերում էր աշխատում (ուսուցչի օգնական, ընդունարանի աշխատող և դայակ) մինչդեռ նաև գնում էր լսումների ծայրամասային թատրոններում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհու առաջին ելույթը հեռուստատեսությունում Էդիթ Քրոուլի դերն էր «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում[4]։ Մեկնաբանելով Լեդի Էդիթի դեր ստանալը՝ Քարմայքլը ասում է. «Ես չգիտեմ, թե ինչպես դա տեղի ունեցավ Դաունթոնի հետ, դա իսկապես հրաշք էր։ Կարծում եմ՝ դա այն պատճառով էր, որ իմ CV-ում ունեի լավ թատերական դպրոց, և նրանք շատ էին փորձում գտնել մեկին Էդիթի համար, քանի որ նա պետք է բավականին տարբերվեր երկու այլ քույրերից` [Լեդի Մերիից և Լեդի Սիբիլից]»։ Դերասանուհին հաճույք է ստացել այդ դերից. «Երբ թատերական դպրոցում էի, ունեի բավականին շատ թաց, հնարամիտ դերեր, այնպես որ ես հիացած եմ, քանի որ նրան խաղալը շատ զվարճալի է։ Հետաքրքիր է, թե ինչպես մեկ դերը կարող է ստիպել մարդկանց տեսնել քեզ այլ կերպ»[5]։
2011 թվականին Լորան ստացել է ոչ հիմնական դեր «Լրտես, դուրս եկ» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դարձել է Բենեդիկտ Քամբերբեչը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարմայքլը ապրում է Լոնդոնում, Քեմդենում։
2016 թվականից Քարմայքլը հարաբերությունների մեջ է Դաունթոնի աբբայության համաստղ Մայքլ Ս. Ֆոքսի հետ[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010-2015 «Դաունթոնի աբբայություն / Abbey Downtown» - Լեդի Էդիթ Քրոուլին
- 2011 «Լրտես, դուրս եկ / Tinker Tailor Soldier Spy» - Սալ
- 2014 «Մադամ Բովարի / Madame Bovary» - Հենրիետտա
- 2015 «Այրել Այրել Այրել / Burn Burn Burn» - Սեֆ
- 2016 «Մարչելլա / Marcella» - Մեդդի Ստիվենսոն
- 2016 «Միացյալ Թագավորություն / A United Kingdom» - Մուրիել Վիլիամս
- 2017 «Մարդ նարնջագույն վերնաշապիկով / Man in an Orange Shirt» - Դաֆնի Թալբոտ
- 2019-2020 «Իսպանացի արքայադուստր / The Spanish Princess» - Մարգարեթ Փոլ՝ Սոլսբերիի կոմսուհի
- 2019 «Դաունթոնի աբբայություն / Abbey Downtown» (ֆիլմ) - Լեդի Էդիթ Փելեմ՝ Հեքսամի մարկիզուհի
- 2020 «Գաղտնիքները, որոնք նա պահում է / The Secrets She Keeps» - Ագաթա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1043079041 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.telegraph.co.uk/culture/tvandradio/downton-abbey/12050130/Laura-Carmichael-on-Downton-Abbeys-Christmas-Special-and-Lady-Ediths.html
- ↑ http://www.radiotimes.com/news/2011-10-29/downton-abbey-laura-carmichael-on-lady-edith
- ↑ https://www.independent.co.uk/arts-entertainment/tv/features/laura-carmichael-i-felt-i-was-never-going-get-audition-room-downton-was-miracle-a6711216.html
- ↑ https://www.hellomagazine.com/film/20210702116654/downton-abbey-laura-carmichael-and-michael-c-fox-relationship-details/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Քարմայքլ» հոդվածին։ |
|