Ռոջեր Լլոյդ-Փաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Լլոյդ-Փաք
Ծննդյան թիվ՝փետրվարի 8, 1944(1944-02-08)[1]
Ծննդավայր՝Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Վախճանի թիվ՝հունվարի 15, 2014(2014-01-15)[1] (69 տարեկան)
Վախճանի վայր՝Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0516181

Ռոջեր Լլոյդ-Փաք (անգլ.՝ Roger Lloyd-Pack, փետրվարի 8, 1944(1944-02-08)[1], Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 15, 2014(2014-01-15)[1], Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում Բարթի Քրաուչի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Լլոյդ-Փաքը ծնվել է 1944 թվականի փետրվարի 8-ին Իսլինգտոնում (Հյուսիսային Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա), դերասան Չարլզ Լլոյդ-Փաքի (1902-1983) և տուրիստական գործակալ Ուլրիկ Էլիզաբեթ Պալեյի (1921-2000) ընտանիքում։ Ռոջերը ունի եղբայր՝ Քրիստոֆեր Լլոյդ-Փաքը, որը թատրոնի մենեջեր է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերը սկսվել է նկարահանվել ֆիլմերում 1965 թվականից։ Առաջին դերը եղել է «Վրիժառուները» սերիալի «Քաղաքը, որտեղից չեն վերադառնում» սերիայում։ 2015 թվականին նկարահանվել է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում, մարմնավորել է Բարթի Քրաուչի կերպարը, որը նրան մեծ հայտնիություն է բերել։ Ընդհանուր նա նկարահանվել է 118 ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1972 թվականներին Ռոջերն ամուսնացել է դերասանուհի Շեյլա Բոլի հետ։ Այս ամուսնության մեջ Լլոյդ-Փաքը ունեցել է իր առաջին դուստրը՝ Էմիլի Լլոյդ-Փաքը (ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 29-ին)։

2000 թվականի ապրիլի 28-ին Ռոջերն ամուսնացել է երկրորդ անգամ՝ բանաստեղծուհի և դրամատուրգ Ջեհան Մարկեմի հետ և նրանից ունեցել է 3 երեխա։

Մահացել է 2014 թվականի հունվարի 15-ին ենթաստամոքսային գեղձի ուռուցքից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]