Ենթաստամոքսային գեղձի ուռուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ենթաստամոքսային գեղձի ուռուցք
MBq cystic-carcinoma-pancreas.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասendocrine gland cancer[1], pancreas disease[1], pancreatic tumor և gastrointestinal system cancer[2]
Բուն պատճառC3305[3][2] և C3305[1]
Հիվանդության ախտանշաններabdominal pain, Դեղնախտ, acute pancreatitis, անորեքսիա և Trousseau's syndrome
Բուժաքննությունուլտրաձայնային հետազոտություն, Համակարգչային շերտագրություն, արյան բիոքիմիական հետազոտություն, Բիոպսիա և positron emission tomography
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
Հիվանդությունների բազա9510
MedlinePlus000236
eMedicine280605
MeSHIDD010190 և D010190
Disease OntologyDOID:1793
NCI ThesaurusC3305[3][2] և C3305[1]
Pancreatic cancer Վիքիպահեստում

Ենթաստամոքսային գեղձի ուռուցք, չարորակ նորագոյացություն, ծագող ենթաստամոքսային գեղձի հյուսվածքից ծորաններից կամ էպիթելից: Ենթաստամքոսային գեղձի քաղցկեղը տարեց տարի շատանում է: Այս հիվանդությունը գրավում է 6-րդ տեղը ուռուցքային հիվանդությունների շարքում: Ախտահարում է առավելապես տարեցներին, կին և տղամարդ հավասարապես[4]: ԱՄՆ-ում այս շրմջանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը զբաղեցնում է 4-րդ տեղը որպես մահվան պատճառ: Ռիսկը քաղցկեղի առաջացման ամեն անահատի մոտ ԱՄՆ-ում կյանքի ընթացքում կազմում 1,5%[5]:

Ռիսկի գործոն է հանդիսանում՝

Նախաքազցկեղային հիվանդություննին պատկանում են՝

  • Ադենոմա ենթաստամոքսային գեղձի
  • Քրոնիկական պանկրեատիտ
  • Կիստա ենթաստամոքսային գեղձի

Սովորաբար ուռուցքը ախտահարում է գեղձի՝ գլխիկը (50-60% դեպքերում), մարմինը(10 %), պոչը(5-8 %): Ինչպես նաև նկարագրվում է ամբողջական ախտահարում գեղձի՝ 20-35 %: Ուռուցքե իրենից ներկայացնում է կոշտ, բլթավոր հանգույց առանց հստակ եզրերի, կտրվածքի վրա սպիտակավուն կամ բաց դեղնավուն: Վերջերս հայտնաբերվել է գեն, որը ազդում է ենթաստամոքսային գեղձի նորմալ բջիջների վրա, որը կարող է մասնակցել ուռուցքի առաջացման գործում: Հետազոտությունների արդյունքում Nature Communications թերթում հրապարակված է, թիրախային գենի մասին, դա պրոտեինկինազա-P1 (PKD1) է: Ազդելով նրա վրա կարելի է կանխել ուռուցքի աճը: PKD1-հսկում է ինչպես աճը, այնպես էլ ուռուցքի մետաստազները: Այժմ կատարում են հետազուտություն PKD1-ի ինհիբտորի ստեղծման գործում, նրա համար, որ հնարավոր լինի անցկացնել նրա հետագա փորձությունները[6][7]:

Նյու-Յորքի Լանգոն կենտրոնում կատարվող բժշկական հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է որ հավանականությունը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման կազմում է 59%-ից բարձր այն հիվանդների մոտ, որոնց մոտ բերանի խոռոչում կա Porphyromonas gingivalis միկրոօրգանիզմ: Նաև հիվանդության ռիսկը երկու անգամ բարձր է, եթե հիվանդի մոտ հայտնաբերված է Aggregatibacter actinomycetemcomitans: Այժմ անցկացնում են սկրինինգային թեստ, որը թույլ կտա եզրակացնել ենոաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հնարավորությունը[8]:

Հիստոլոգիական ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են ենթաստամոքսային գեղձի հիստոլոգիական ձև՝

  • Ադենոկարցինոմա
  • Հարթբջջային քաղցկեղ
  • Ցիստադենոկարցինոմա
  • Ացինար-բջջային քաղցկեղ
  • Չդիֆերենցվող Ավելի տարածված են ադենոկարցինոմա, ավելին քան 80 % դեպքերում[9]:

Մետաստազներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմֆոգեն մետաստազավորումը ենթաստամոքսային գեղձի ունի 4 աստիճան: 1-ին աստիճանի դեպքում պանկրեատոդուոդենալ լիմֆատիկ հանգույցները (ենոաստամոքսային գեղձի գլխիկի շրջանում), 2-րդ աստիճան՝ ռետրոպիլորիկ և հեպատոդուոդենալ, 3-րդ որովայնի վերին հատվածի լիմֆատիկ հանգույցներ և 4-րդ աստիճան՝ հարորովայնային (ռետրոպերիտոնեալ) լիմֆատիկ հանգույցներ:

Հեմատոգեն մետաստազավորումը հանգեցնում է լյարդում, թոքերում, երիկամներում, ոսկրերում առաձին մետաստազների առաջացման:

Կլինիկական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական TNM- դասակարգումը օգտագործվում է միայն կարցինոմաների էկզոկրին հատվացի ուռուցքի և նեյրոէնդոկրին ուռուցքների դեպքում:

T — առաջնային ուռուցք

Tx — առաջնային ուռուցք չինկարագրվում

T0 — առաջնային ուռուցքի բացակայություն

Tis — կարցինոմա in situ

T1 — ուռուցք մինչև 2 սմ

T2 — ուռուցք 2 սմ-ից ավել

T3 — ուռուցքի տեղակայում ենթաստամոքսային գեղձի սահմաններում, առանց տարածման

T4 —ուռուցքի տեղակայում ենթաստամոքսային գեղձի սահմաններում և դրանից դուրս

Ծանուցում

N — ռեգիոնար լիմֆատիկ հանգույց

Nx — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներ չեն նկարագրվում N0 — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում չկա մետաստազ

N1 — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում առկա է մետաստազ

Ծանուցում Ռեգիոնար լիմֆատիկ հանգույցնեում նկարագրվում է հարենթաստամոքսային հանգույցներ, որոնք կարելի է առանձնացնել հետևյալ ձևով՝

հանգույցների խումբ տեղակայում
Վերին վերևից գլխիկի և մարմնի վրա
Ստորին ներքևից գլխիկի և մարմնի վրա
Առաջային առաջային ենթաստամոքս-տասերկումատնյա, պիլորիկ (միայն գլխիկի մասում)
Հետին հետին ենթաստամոքս-տասերկումատնյա, լեղածորանի լիմֆատիկ հանգույցа
Փայծաղային փայծաղի դրունքի հանգույց և ենթաստամոքսային գեղձի պոչի (միայն մարմնի և պոչի ուռուցք)
Որովայնային մայն գլխիկի ուռուցքի համար

M — հեռադիր մետաստազներ

  • M0 — հեռադիր մետաստազների բացակայություն
  • M1 — հեռադիր մետաստազների առկայություն

Աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

աստիճան չափորոշիչ T չափորոշիչ N չափորոշիչ M
0 Tis N0 М0
IA T1 N0 М0
IB T2 N0 М0
IIA T3 N0 М0
IIB T1, T2, T3 N1 М0
III T4 ցանկացած N М0
IV ցանկացած T ցանկացած N М1

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում ախտանիշները հաճախ չեն արտահայտվում, կապված այն բանի հետ որ ուռուցքը շատ դեպքերում հայտնաբերվում է ուշ ստադիայում: Ախտանիշների մեջ ավելի հաճախ նկարագրվում է մեխանիկական դեղնուկ, լեղածորանների ճնշման հետևանքով: Եթե ուռուցքը ախտահարում է ենթաստամոքսային գեղձի գլխիկը, ապա այն արտահայտվում է Կուրվուազեի սինդորմ՝ որովայնի վերին հատվացի շոշափման դեպքում հայտնաբերվում է լեղապարկը մեխացած, լեղու ճնշման հետևանքով: Ենթաստամոքսային գեղձի մարմնի և պոչի քաղցկեղը ընթանում է նվվացող ցավով էպիգաստրալ շրջանում, որը ճառագայթում է մեջք և կախված է կոնկրոտ տեղակայումից: Ուռուցքի նեաճում դեպի ստամոքս և աղիներ առաճացնում են նրանց ֆունկցիոնալ խանգարում:Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ընթանում է այլ ընդհանուր ախտանիշների հետ զուգակցված որոնք բնորոշ են ուռուցքին՝ թունավորում, ախորշակի իջեցում, մարմնի զանգվածի իջեցում, ընդհանուր թուլություն, մարմնի ջորմության բարձրացում և այլմն...

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ախտորոշիչ մեթոդը հանդիսանում է ուլտրաձայնային հետազոտությունը և կոմպյուտերային տոմոգրաֆիան կոնտրաստի ուժեղացմամբ: Ախտորոշիչ մեթոդներից է հանդիսանում ուլտրաձայնային հետազոտոիթյունը ևկոմպյուտերային տոմոգրաֆիան կոնտրաստային ուժեղացմամբ: Այս մեթոդները հնարավուրություն են տալիս տեսանել ոչ միայն առաջնային ուռուցքի տեղակայումը այլ նաև տալ գնահտական մետաստազների մասին: Ըստ պահանջի կատարվում է նաև ստամոքսի և տասերկումատնյա աղու բարիումի սուլֆատով ռենտգեն հետազոտություն, էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա: Անհաժեշտության դեպքում կատարում են նաև լապարատոմիա և բիոպսիա: Բացի այս մեթոդներից կա նաև հավելյալ անատոմիական ախտանիշներ որոնք բնորոշ են ենթաստամոքսային գեղձի գոյացությունների դեպքում՝ արյան մեջ մատրիցային մեթալոպրոտեինազա[10][11][12][13]:

Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ ստադիայում ախտորոշման մեթոդ է հանդիսանում էնդոսոնոգրաֆիան (Էնդոսկոպիկ ուլտրաձյնային հետազոտություն)[14]:

Ի տարբերություն սովորական ուլտրաձայնային հետազոտության, այս էնդոսոնոգրաֆիայի դեպքում օգտագործվում է ճկուն էնդոսկոպ տեսախցիկով և ուլրտաձայնային դատչիկով: Այս մեթոդով պատկերը շատ հստակ է երևում: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում հնարավություն է տալիս ախտորոշել 90-95% դեպքերում վաղ ստադիաներում[15]:

Ջեկ Անդրակի չափորոշիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012թ. 15տ. Ջեկ Անդրեկը (Jack Andraka) North County High School-ից, ստեղծեց քաղցկեղի հայնաբերման մի չափորոշիչ[16], որը թույլ է տալիս հայնտաբերել ենփաստամոքսային գեղձի, թոոքերի և ձվարանների քաղցկեղը արյան անալիզի միջոցով: Ըստ հեղինակի հիմնվելով մի քանի գնահատականներից[17], այս մեթոդը 100 անգամ ավելի արագ է, ավելի էժան: Հետազոտության արդյունքներն էլ 90% և ավել ճիշտ են:

Իր հետազոտության համար Ջեկը 2012թ. ստացավ մրցանակ 75.000$:2014թ հունվարին Ֆորբս ամսագրում հրապարակվեց հոդված, որում գրված էր որ նրա թեստավորումը կասկածելի է[18]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատական մեթոդները ավելի հաճախ օգտագործվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում պանկրեատոդուոդենալ ռեզեկցիա՝ Ուիպլիի վիրահատություն, որը իր մեջ ներառում է գեղձի գլխիկի հեռացում ուռուցքի հետ միասին, տասերկումատնյա աղու մի հատված, հեռակա մետաստազնեի հետ[19]:

Հետվիրահատակն բուժումը ադյուվանտ թերապիան է, որը կատարվում է հիվանդներին, որոնք հիվանդության մնացորդային նշաններ չունեն, սակայն ունեն հավանականություն որ օրգանիզմում մնացել են միկրոսկոպիկ ուռուցքային հատվածներ, որը կարող է հանգոցնել հիվանդության կրկնման՝ ռեցիդիվի և մահվան [20]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանականորեն անբարենպաստ է: Ժամանակակից վիրաբուժական մեթոդները հետվիրահատական մահերի տոկոսայնությունը իջեցրել են հասցրել մինչ 5%: Միջինում ապրելիունակությունը վիրահատությունից հետո կազմում է 15-19 ամիս, 5տ՝ մինչև 20%[21]: Եթե ամբողջական հնարավոր չէ հեռացացնել ուռուցքը ապա ռոցիդիվով հիվանդի կյանքի տևողությունը 3-4 անգամ ավելին է քան չվիրահատելու դեպքում[22]: Ժամանակակից բժշկության մեջ դրական արդյունք տալիս է ինտերֆենոմով թերապիան:

Ենթաստամոքսային գեղձի այլ ուռուցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարցինոիդներ
  • Նեյրոէնդոկրին ուռուցքներ և կղզյակային բջջիջներ ուռուցք՝ ինսուլոմա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ганцев Ш. Х. Онкология: Учебник для студентов медицинских вузов. — М.: ООО «Медицинское информационное агентство», 2006. — 488 с. — 5 000 экз. — ISBN 5-89481-418-9
  • TNM: Классификация злокачественных опухолей. / Под ред. Л.Х. Собинина и др.; пер. с англ. и науч. ред. А.И. Щёголева, Е.А. Дубовой, К.А. Павлова. — М.: Логосфера, 2011. — 276 с. — Перевод изд. TNM Classification of Malignant Tumours, 7th ed. — ISBN 978-5-98657-025-9.
  • Кубышкин В. А. Рак поджелудочной железы. // Consilium medicum. Том 5, № 8 (2003).
  • Местно-распространенный рак. Пер. с англ. Н. Д. Фирсова (2017).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  4. Ганцев Ш. Х. Онкология: Учебник для студентов медицинских вузов. — М.: ООО «Медицинское информационное агентство», 2006. — 488 с. — 5 000 экз. — ISBN 5-89481-418-9.
  5. 89481-418-9. ГЕН, ОТВЕТСТВЕННЫЙ ЗА РАК ПОДЖЕЛУДОЧНОЙ ЖЕЛЕЗЫ (рус.). Проверено 23 марта 2015.
  6. ГЕН, ОТВЕТСТВЕННЫЙ ЗА РАК ПОДЖЕЛУДОЧНОЙ ЖЕЛЕЗЫ (рус.). Проверено 23 марта 2015.
  7. 23 марта 2015. Gene identified that lays foundation for pancreatic cancer. Medical News Today (23 February 2015). Проверено 23 марта 2015.
  8. "Signs Of Pancreatic Cancer Include These Bacteria Living In The Mouth", Medical Daily (19.04.2016). Проверено 20 апреля 2015.
  9. Ганцев Ш. Х. Онкология: Учебник для студентов медицинских вузов. — М.: ООО «Медицинское информационное агентство», 2006. — 488 с. — 5 000 экз. — ISBN 5-89481-418-9.
  10. Daily (19.04.2016). Проверено 20 апреля 2015. Isabelle M., Sloane B.F. Cysteine proteases and tumor progression // Perspectives in Drug Discovery and Design. 1995. V. 2. № 3. P. 16—19.
  11. Коровин М. С., Новицкий В. В., Васильева О. С. Роль лизосомальных цистеиновых протеиназ в опухолевой прогрессии //Бюл. сибирской медицины. – 2009. – Т. 8. – №. 2. – С. 85-90.
  12. Joyce J.A., Baruch A., Chehade K. et al. Cathepsin cysteine proteases are effectors of invasive growth and angiogenesis during multistage tumorigenesis (англ.) // Cancer Cell.. — 2004. — Iss. 5. 5.. — No. 453. — P. 443.
  13. Lah T.T., Durán Alonso M.B., van Noorden C.J. Antiprotease therapy in cancer: hot or not? (англ.) // Expert Opin. Biol. Ther.. — 2006. — Vol. 6.3. — P. 257-279.
  14. Старков Ю. Г. и др. Эндосонография в диагностике заболеваний органов гепатобилиарной зоны // Хирургия. — 2009. — Т. 6. — С. 10-16.
  15. Эндосонография (рус.). Европейская Клиника.. Проверено 7 сентября 2015.
  16. A Novel Paper Sensor for the Detection of Pancreatic Cancer (англ.). Intel ISEF 2012 Finalist Profile. Student science. Проверено 16 июля 2015.
  17. Мэтью Херпер. Джек Андрака: юный гений биотехнологий или медиазвезда?, forbes (16.01.2014).
  18. Мэтью Херпер. Джек Андрака: юный гений биотехнологий или медиазвезда?, forbes (16.01.2014).
  19. Методы лечения различных типов рака 4-й стадии — euroonco.ru
  20. A. К. Локхарт, М. Л. Ротенберг и др. Адъювантная терапия рака. Пер. с англ. Н. Д. Фирсова (2017)
  21. Д. Фирсова (2017) Базин И.С. Основные принципы ведения больных раком поджелудочной железы // Эффективная фармакотерапия. — 2014. — № 47. — С. 10-17. — ISSN 2307-3586.
  22. Рак поджелудочной железы: лечение