Կոնստանտին Խաբենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Խաբենսկի
ռուս.՝ Константин Юрьевич Хабенский
Khabenskii-2012.png
Կոնստանտին Խաբենսկի. ՌԴ ժողովրդական արտիստ
Ծնվել էհունվարի 11, 1972(1972-01-11)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1994–ներկա
Ամուսին(ներ)Անաստասիա Խաբենսկայա (2000-2008, 1 երեխա), Օլգա Լիտվինովա (2013-ներկա)
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Նիկա
khabenskiy.ru

Կոնստանտին Յուրիի Խաբենսկի (ռուս.՝ Константин Хабенский, հունվարի 11, 1972(1972-01-11)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), թատրոնի և կինոյի ռուս դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ (2012)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Խաբենսկին ծնվել է 1972 թվականի հունվարի 11-ին Լենինգրադում։ 1981 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Նիժնեվարտովսկ, որտեղ ապրել է 4 տարի։ 1985 թվականին ընտանիքը վերադարձել է Լենինգրադ։ Ավարտելով 8 դասարան՝ Խաբենսկին ընդունվել է ավտոմատիկայի և ավիացիոն սարքաշինության ուսումնարանը, սակայն 3-րդ կուրսից հետո վերցրել է փաստաթղթերը՝ հասկանալով, որ տեխնիկական մասնագիտացումն իր համար չէ։ Աշխատել է փողոցային երաժիշտ, դռնապան, մոնտաժող։

1990 թվականին Խաբենսկին ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (Վենիամին Ֆիլշտինսկու արվեստանոց)։ Ուսումնառության տարիներին մի շարք խոշոր դերեր է կատարել. Լոմովի դերը Անտոն Չեխովի «Կատակներ» զավեշտախաղում, մի քանի խոշոր դերեր «Վիսոցկու ժամանակը» ներկայացման մեջ, Մատտոյի դերը Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհ»-ում, Չեբուտիկինի դերը «Երեք քույրեր»-ում։ Ավարտական աշխատանքը՝ Էստրագոն (Գոգո) Յու. Բուտուսովի «Գոդոյի սպասման մեջ» ներկայացման մեջ։ 1994 թվականին խաղացել է առաջին ոչ մեծ դերը կինոյում («Ում ուղարկի Աստված»

1995 թվականին ավարտելով Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ Կոնստանտինը ընդունվել է «Խաչմերուկ» Էքպերիմենտալ թատրոնը, որտեղ աշխատել է մեկ տարի։ Միաժամանակ աշխատել է տեղական հեռուստատեսությունում որպես երաժշտական և տեղեկատվական ծրագրերի հաղորդավար։

1996 թվականին Խաբենսկին տեղափոխվել է աշխատելու Ա. Ռայկինի անվան «Սատիրիկոն» մոսկովյան թատրոն։ Այստեղ երիտասարդ դերասանը հիմնականում երկրորդական դերեր էր տանում։ Նրա աշխատանքներից էին «Երեքգրոշանոց օպերա» և «Սիրանո դե Բերժերակ» ներկայացումները։ 1998 թվականին Կոնստանտինը նկարահանվել է միանգամից երեք ֆիլմերում. Թոմաշ Տոտի ռուս-հունգարական «Նատաշա» ֆիլմում, Ալեքսեյ Գերմանի «Խրուստալյով, մեքենա՜ն» սոցիալական դրամայում և Դմիտրի Մեսխիևի «Կնոջ սեփականություն» մելոդրամայում։ Դմիտրի Մեսխիևի ֆիլմի համար Խաբենսկին արժանացել է «Գրականություն և կինո» Գաթչինյան կինոփառատոնի «Տղամարդու լավագույն դեր» մրցանակին։ Շուտով Կոնստանտինը խաղաց Նիկոլայ Լեբեդևի «Երկրպագու» ֆիլմում։ Կինոյում նրա հաջորդ նշանակալի դերը դարձավ Վլադիմիր Ֆոկինի «Տուն հարուստների համար» ֆիլմի գլխավոր դերը։

Խաբենսկուն հանրահայտ դարձրեց «Մահացու ուժ» սերիալը[4]. հեռուստադիտողները հիշեցին նրան որպես Իգոր Պլախովի։ Բացի այդ՝ նա շարունակում էր աշխատել նաև թատրոնում. սկսած 1996 թվականից՝ Խաբենսկին հանդես է եկել Լենսովետի անվան թատրոնում, որտեղ խաղացել է «Կալիգուլա» ներկայացման երկրորդ գլխավոր դերը։ Դերասանի մյուս աշխատանքների թվին են պատկանում. Հիմարիկ Կառլը Գ. Բյուխների «Վոյցեկում», Էստրագոնը Սեմյուել Բեքեթի «Գոդոյի սպասման մեջ» ներկայացման մեջ, Վալենթայնը Բերնարդ Շոուի «Կապրենք, կտեսնենք» ներկայացման մեջ։

Այժմ Խաբենսկին խաղում է Չեխովի անվան թատրոնում։ Եվս մեկ նշանակալի դեր կինոյում Խաբենսկին խաղացել է Ֆիլիպ Յանկովսկու Շարժման մեջ» ֆիլմում, Սաշա Գուրևի դերը Ֆիլիպ Յանկովսկու հետ համագործակցությունը շարունակվել է «Պետական խորհրդատու» (Գրին) ֆիլմում:

Առավել մեծ ճանաչվածություն Խաբենսկուն բերեցին «Գիշերային պահակախումբ» և «Ցերեկային պահակախումբ» ֆիլմերը: Ֆիլմի կերպար Անտոն Գորոդեցկին դարձավ Խաբենսկու ամենաճանաչված դերերից մեկը: 2006 թվականին դերասանը խաղացել է Եժի Ստավինսկու վեպի հիման վրա նկարահանված «Պիկ ժամ» ֆիլմում: Վերջին տարիներին դերասանը խաղացել է Աեքսանդր Կոլչակի «Ադմիրալ» ֆիլմում և Կոստյա Լուկաշինին է մարմնավորել «Ճակատագրի հեգնանքը: Շարունակություն» ֆիլմում: 2010 թվականին նկարահանվել է ռեժիսոր Լևան Գաբրիաձեի «Երևակայականները» ֆիլմում, 2011 թվականին Ալեքսեյ Տուրբինի դերն է խաղացել «Սպիտակ գվարդիա» հեռուստասերիալում։

Խաբենսկին քաղցկեղով հիվանդ երեխաների բարեգործական ֆոնդի հիմնադիրն է։ «Ռուսաստանի ժողովրդական արտիստ» կոչումը ստանալու արարողությանը Խաբենսկին ժամանել էր Կրեմլ իր կողմից պատրաստած «Երեխաներ՝ քաղաքականությունից դուրս» նշանով։ Դերասանի խոսքերով՝ դրանով նա ուզում էր ուշադրությունը սևեռել որբ երեխաների խնդիրներին՝ կապված «Դիմա Յակովլևի օրենք»-ի հետ[5]։

2010 թվականից սկսած՝ Կոնստանտինը սկսել է ստեղծագործական զարգացման կենտրոններ բացել ողջ Ռուսաստանում։ Կենտրոններ բացվել են Վորոնեժում, Կազանում (երկու կենտրոն)[6], Սանկտ Պետերբուրգում (երկու կենտրոն), Նովոսիբիրսկում, Ուֆայում[7], Ստորին Տագիլում (երկու կենտրոն), Եկատերինբուրգում (երկու կենտրոն)[8], Պերմում (երկու կենտրոն)։ 2012 թվականի ամռանը Եկատերինբուրգում անցկացվել է «Կոնստանտին Խաբենսկու բարեգործական ֆոնդի թատերակնա կենտրոնների» ընդհանուր հավաք՝ «Փետրավորում 2012»։ «Փետրավորում 2013»-ը անցկացվել է Ուֆայում[9]։ «Փետրավորում 2014» փառատոնը անցկացվել է Կազանում[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հունվարի 12-ից[11] ամուսնացած է եղել Սանկտ Պետերբուրգի ռադիոկայաններից մեկի լրագրող Անաստասիա Սմիրնովայի հետ (31 մարտի 1975, Սանկտ Պետերբուրգ - 1 դեկտեմբերի 2008, Լոս Անջելես, ԱՄՆ)[11][12]։ Անաստասիան նկարահանվել է Կյանքի ուղի, 2003 (լրագրող), Մահացու ուժ-5, 2003 (թարգմանչուհի), Sapiens, 2004 (կարճամետրաժ), 9 ամիս, 2006 (մամուլի քարտուղար)[11]։ 2008 թվականի դեկտեմբերի 1-ին Լոս Անջելեսում մեկ տարի բուժվելուց հետո Անաստասիան մահացել է գլխուղեղի քաղցկեղից, թաղվել է 2008 թվականի դեկտեմբերի 12-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[11]։

Անաստասիայի հետ ամուսնությունից Խաբենսկին մեկ որդի ունի՝ Իվան Խաբենսկին (25 սեպտեմբերի 2007[13]

Կոնստանտինը երկրորդ անգամ ամուսնացել է 2013 թվականի ամռանը դերասանուհի Օլգա Լիտվինովայի հետ։ 2016 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում ծնվել է նրանց դուստրը՝ Ալեքսանդրան[14][15].[16]։

Երկար տարիներ ընկերությունն է անում իր համակուրսեցիներ Միխայիլ Պորեչենկովի[17] և Անդրեյ Զիբրովի հետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Յուրի Անտոնի Խաբենսկի (1946-2004), եղել է ինժեներ-հիդրոլոգ, մահացել է քաղցկեղից, ախտորոշումը տրվել է այն ժամանակ, երբ որդին նկարահանվում էր «Գիշերային պահակախումբ» ֆիլմում[18][19][20]։
  • Մայր՝ Տատյանա Գենադիի Խաբենսկայա (Նիկուլինա), մասնագիտությամբ՝ ինժեներ-հիդրոլոգ, եղել է մաթեմատիկայի ուսուցչուհի, Նիժնեվարտովսկում աշխատել է շինարարական լաբորատորիայում։
  • Ավագ քույր՝ Նատալյա Յուրիի Խաբենսկայա, երգչուհի, Սանկտ Պետերբուրգի Հրեական երաժշտական անսամբլի մեներգչուհի, 2000 թվականին երգել Նադեժդա Չերմանտեևայի հետ[21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1025356756 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. ՌԴ նախագահի որոշմամբ տրվել է ժողովրդական արտիստի կոչում
  4. Александр Машуков (январь, 2007)։ «Неврастеник смутного времени. Портрет Константина Хабенского»։ Искусство кино։ Վերցված է 2013-09-03 
  5. Пришедший на церемонию вручения наград в Кремле актёр Константин Хабенский не остался в стороне от дискуссии вокруг нашумевшего «закона Димы Яковлева».
  6. «Студия творческого развития Константина Хабенского переезжает»։ Аргументы и факты։ 24 сентября 2013։ Վերցված է 2013-11-17 
  7. «Хабенский открыл в Уфе городскую студию»։ Российская газета։ 16 ноября 2013։ Վերցված է 2013-11-17 
  8. «Студия творческого развития детей Константина Хабенского в Екатеринбурге будет развиваться при поддержке регионального минкульта»։ Областная газета։ 3 июля 2013։ Վերցված է 2013-11-17 
  9. «Оперение 2013»։ Վերցված է 2013-11-17 
  10. ««Оперение - 2014» от нас улетает»։ Россия 1 Татарстан։ 30 июня 2014։ Վերցված է 2014-07-13 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Анастасия Хабенская - российские актрисы эпизода - Кино-Театр. РУ
  12. Хабенский отдал дом за долги и теперь снимает с сыном жильё - Светская хроника и культура | KP.UA
  13. День рождения сына Хабенский отметит с женой - Новости Общества. Новости@Mail.ru
  14. Анна Велигжанина. Новорожденную дочь Хабенского будет нянчить его бывшая тёща. Газета «Комсомольская правда» // kp.ru (8 июня 2016 года)
  15. Константин Хабенский раскрыл имя дочери. // starhit.ru (10 июня 2016 года)
  16. У Константина Хабенского родилась дочь. Телекомпания «НТВ» // ntv.ru (5 июня 2016 года)
  17. Пореченков поддерживает больную жену Хабенского
  18. «Колдунья» Маркова попала в больницу, а у Хабенского и Маклакова во время съёмок умерли родные // KP.RU
  19. «Адмирал» жил в Нижневартовске / Местное время
  20. Константин Хабенский | актёр, биография, фото | Кино не для всех и для каждого
  21. Блоги@Mail.Ru: Мои двадцать талантов. Статья 1-я
  22. VHS: Музыка, ушедшая из России

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]