Ջրհեղեղ (ֆիլմ, 2007)
Երկիր | ![]() ![]() |
---|---|
Ժանր | աղետ-ֆիլմ և դրամա |
Թվական | 2007 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոնի Միտչել[1][2][3] |
Դերակատարներ | Ռոբերտ Կարլայլ[2][3][4], Ջեսսալին Գիլսիգ[2][3][4], Դևիդ Սուշե[2][3][4], Դեյվիդ Հեյմեն[3][4], Ջոան Ուոլլի[3][4], Նայջել Փլեյներ[3][4], Թոմ Քորթնի[2][3][4], Թոմ Հարդի[3][4], Նաթալի Բոլտ[5], Giorgio Lupano?[5], Գոտֆրիդ Յոն[5], Ռալֆ Բրաուն[5], Պիթեր Ուայթ[5], Չեչիլիա Դացցի[5], Forbes KB?[5], Ջո Վաս[5] և Փոփի Միլեր[5] |
Երաժշտություն | Դեբի Ուայզման |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Տևողություն | 183 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ջրհեղեղ. տարերքի ցասումը» (անգլ.՝ Flood), ռեժիսոր Թոնի Միտչելի աղետ-ֆիլմը բնական տարերքներից մեկի մասին է:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գաղափարը վերցվել է Ռիչարդ Դոյլի կողմից 2003 թվականին գրված համանուն վեպի սյուժեից, որտեղ հեղինակը վեց ամիս բնական աղետի ուսումնասրությունից հետո փորձում է կանխատեսել ջրհեղեղի դեպքերի հետագա զարգացումները, երբ Թեմզայի արգելափակոցը չի դիմակայի ջրի ճնշմանը և Անգլիայի մայրաքաղաքը կհեղեղվի:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայում, ինչպես միշտ կյանքն անցնում է անձրևի տակ, բայց հանկարծակի փոթորիկը և 15 մետրանոց ալիքը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել: Երկրի իշխանություններն իմանում են, որ փոթորկի ալիքը մոտենում է Մեծ Բրիտանիայի արևելյան ափին, դեպի Թեմզայի ավազանը: Անկախ նրանից, թե ինչպես են իշխանությունները պայքարում հսկա ալիքի դեմ, դրան դիմակայել հնարավոր չէ, այն քանդում է պատնեշները, անջրպետները, ողողում և ոչնչացնում է երկնաքերերը: Տեղացի ճարտարագետները մի քանի ժամ ունեն, որպեսզի պաշտպանեն քաղաքն ու բնակիչներին, բայց այս հանկարծահաս աղետը անհարմար վիճակի մեջ է դրել քաղաքային իշխանություններին և Լոնդոնի բնակչությանը, ովքեր չեն հասցրել տարհանվել քաղաքից: Հզոր ալիքը դեպի սառը Ատլանտյան օվկիանոս է տանում միլիոնավոր մարդկանց, ավերելով Անգլիայի արևելյան ծովափի քաղաքները, ներառյալ մայրաքաղաքը[6]:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբերտ Կարլայլ՝ Ռոբ Մորիսոն
- Ջեսսալին Գիլսիգ՝ Սեմ Մորիսոն
- Թոմ Քորթնի՝ պրոֆեսոր Լեոնարդ Մորիսոն
- Ջոան Ուոլլի՝ հանձնակատար Պատրիսիա Նաշ
- Դևիդ Սուշե՝ փոխվարչապետ Քեմփբել
- Նայջել Փլեյներ՝ Քեյթ Հոփկինս
- Փոփի Միլեր՝Նիկի Ֆուլեր
- Ռալֆ Բրաուն՝ Նեյլ Սթաֆորդ
- Ջեյդ Դեյվիդսոն՝ Մել Սթաֆորդ
- Փիփ Տոռենս՝ բանակային սպա Ռիչարդսոն
- Դեյվիդ Հեյմեն՝ գեներալ-մայոր Էշքրոփթ
- Գոտֆրիդ Յոն՝ Արթուր Մոյես
- Նատալի Բոլթ՝ Քեյթ Մորիսոն
- Ջորջիո Լուպանո՝ Թոնի Լոմբարդի
- Էնգուս Բարնեթ՝ Բիլ
- Թոմ Հարդի՝ Զակ
- Սյուզան Վուոլդրիջ՝ Փեննի
- Ջոն Բենֆիլդ՝ Ֆրանկ
- Մարտին Բոլ՝ Յաթ
- Չեչիլիա Դացցի՝ Աննա
- Սառա Լանգրիջ՝ Քլեր
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որոշ դրվագներում նկատելի են շինությունում ֆիլմի նկարահանումների փաստեր, որը համարվում է անթույլատրելի սխալ ռեժիսորի և օպերատորների կողմից:
- Այս ֆիլմը բրիտանացի դերասանուհի Մոյրա Լիստերի վերջին աշխատանքն էր կինոյում: Նա մահացավ ֆիլմը մեծ էկրան բարձրանալուց երկու օր հետո:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0790665/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.bbfc.co.uk/releases/flood-film
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.ofdb.de/film/117511,Die-Flut---Wenn-das-Meer-die-St%C3%A4dte-verschlingt
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.imdb.com/title/tt0790665/fullcredits
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 ČSFD — 2001.
- ↑ «BBC - Movies - review - Flood»։ www.bbc.co.uk։ Վերցված է 2018-10-22