Փրկվածը (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փրկվածը
The Revenant
The Revenant poster.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ժանր վեստեռն[2][3][4][5][6][7][8], ֆիլմ փրկվելու մասին, թրիլեր և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվական դեկտեմբերի 25, 2015[9][7], հունվարի 6, 2016[10][1][5], հունվարի 7, 2016[11], հունվարի 14, 2016[11], հունվարի 27, 2016[11] և մարտի 18, 2016
Լեզու անգլերեն և Arikara
Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու[1][12][4][5][13][6][8][14]
Պրոդյուսեր Արնոն Միլչեն, Սթիվ Գոլին, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու, Ջեյմս Սքոթչդոփոուլ, Մերի Փարենթ և Քեյթ Ռեդմոն
Սցենարի հեղինակ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու[1][5][13][14] և Մարկ Սմիթ[1][5][13][14]
Դերակատարներ Լեոնարդո ԴիԿապրիո[1][4][5][6][9][7][15][16][14], Թոմ Հարդի[1][4][5][9][7][15][16][14], Ուիլ Փոուլթեր[1][4][9][7][15][16][14], Դոնալ Գլիսոն[1][4][5][9][7][15][16][14], Paul Anderson, Կրիստոֆեր Յոներ[14], Brad Carter[14], Ռոբերտ Մոլոնի[14], Լուկաս Հաաս[14], Բրենդան Ֆլեթչեր[14], Vincent Leclerc[14] և Javier Botet[14]
Օպերատոր Էմանուել Լյուբեցկի
Երաժշտություն Ռյուիչի Սակամոտո, Ալվա Նոտո, Բրայս Դեսսներ և Անտոնիո Սանչես
Մոնտաժ Սթիվեն Միրիոուն
Նկարահանման վայր Բրիտանական Կոլումբիա[17], Կալգարի[17], Kananaskis Country[17], White Mountains[17], Sierra Madre Occidental[17], Mammoth Studios[17] և Արգենտինա[17]
Կինոընկերություն Regency Enterprises, New Regency Productions, Anonymous Content, Appian Way Productions, RatPac-Dune Entertainment, 20th Century Fox և RatPac-Dune Entertainment
Տևողություն 156 րոպե
Բյուջե 135 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ 532 950 503 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ

«Փրկվածը» (անգլ.՝ The Revenant), ամերիկյան էպիկական ֆիլմ թրիլեր և վեսթերն ժանրերում, թողարկվել է 2015 թվականին, ռեժիսորը Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն է։ Հիմնված է Մայքլ Պանկեի վեպի վրա, 2002 թվականին գրվել է Ինյարիտուի և Մարկ Սմիթի կողմից, հիմնականում մաունտինմեն Գլաս Հյուի կյանքի մասին է։ Գլխավոր դերերում ԴիԿապիրոն և Թոմ Հարդին են։ Ներկայացվել է «Օսկարի» տասներկու անվանակարգերում՝ այդ թվում նաև տարվա լավագույն ֆիլմ, արժանացել՝ 3 «Օսկար» մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի առաջին երեսնամյակ, Ամերիկայի հյուսիս-արևմուտք։ Որսորդ Հյու Գլասի (Լեոնարդո ԴիԿապրիո) վրա հարձակվում է արջը։ Խումբը բաժանվում է երկու մասի՝ վնասված Գլասի հետ մնում է նրա խորթ որդի Հոուկը և երկու որսորդ՝ Ջոն Ֆիցջերալդը ու Ջիմ Բրիջերը։ Նրանք պետք է սպասեին Գլասի մահանալուն և թաղեին նրան, բայց դրա փոխարեն Ջոն Ֆիցջերալադը սպանում է Հոուկին և Ջիմ Բրիջերին համոզում թողնել մահացածին։ Հանգամանքներին հակառակ Գլասին հաջողվում է գոյատևել և մարտահրավել նետել պարզունակ բնությանը, դաժան ձմռանը և հնդկացիների ցեղերի թշնամական հարձակումներին, միայն նրա համար, որպեսզի գոյատևի և վրեժ լուծի Ֆիցջերալդից։

Ճանապարհին նա հանդիպում է բազմաթիվ դժվարությունների և փորձությունների։ Նա բազմից ստիպված է լինում փախչել հնդկացիների ցեղերից, ովքեր փնտրում էին ցեղապետի կորած աղջկան։ Հնդկացիների կասկածի պատճառով, ընկնում է խումբը, որի մեջ նաև Գլասն էր։ Հետագայում պարզվում է, որ աղջկան առևանգել էին ֆրանսիացիները, ումից հնդկացիները գողացել էին եղնիկի կաշիները։ Աղջիկը պատահաբար փրկվում է Գլասի շնորհիվ, ով թաքուն մտել էր ֆրանսիական ճամբար, որպեսզի ձի գողանար։ Հնդկացիների հետ հերթական փոխհրաձգություններից հետո, որպեսզի գոյատևեր դաժան եղանակին և տաքանար, նա պատռում է մահացած ձիու փորը և մտնում նրա մեջ։

Արդյունքում Գլասը հասնում է ճամբար, որտեղ գտնում է իր խմբի մնացորդները, այդ թվում՝ նաև Ֆիցջերալդին և Ջիմ Բրիջերին։ Իմանալով Գլասի ողջ լինելու մասին՝ նա թալանում է իր կողմնակիցներին և փախչում։ Կարճատև հետապնդումից հետո Գլասը գտնում է Ֆրիցջերալդին։ Տղամարդկանց միջև ուժեղ պայքար է տեղի ունենում, ինչի արդյունքում Գլասը ծանր վիրավորում է Ֆրիցջերալդին։ Որոշելով Ֆրիցջերալդի հետագա ճակատագիրը վստահել կյանքին՝ նա նրան հանձնում է հնդկացիներին, ովքեր գանգը մաշկահանում են։ Այսպիսով վրեժը լուծվում է։

Ֆիլմի վերջին կադրերում Գլասը թափառում է ձյունապատ անտառում և տեսնում իր մահացած կնոջը։ Վերջին կադրում մոտիկից ցուցադրվում է Գլասի տանջված դեմքը, որը ուղիղ տեսախցիկին է նայում։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լեոնարդո ԴիԿապրիո Հյու Գլաս
Թոմ Հարդի Ջոն Ֆիցջերալդ
Ուիլ Պուոլտեր Ջիմ Բրիջեր
Դոնալ Գլիսոն Էնդրյու Հենրի
Ֆորես Գուդլակ Հոուկ՝ Գլասի որդին
Պոլ Անդերսոն Անդերսոն
Բրեդան Ֆլիտչեր Ֆրայմեն
Կրիստոֆեր Յոներ Մյորֆի
Բրեդ Կարթեր Ջոնի
Լուկաս Հաաս Ջոնս
Գրեյս Դավ Գլասի կին

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստումը և ֆինանսավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի իրականացումը՝ «Փրկվածը» անունով, սկսվել է 2001 թվականի օգոստոսին՝ Ակիվա Գոլդսմենի իրավունքի ձեռքբերումով, որով կարող էին օգտագործել Մայքլ Պանկեի չհրապարակված վեպը[18]: Սցենարը գրվել է Դեյվ Ռաբեի կողմից։ Հետո Փակ Չան Ուկը նախագիծը վերցրեց իր ձեռքը՝ տալով գլխավոր դերը Սեմյուել Լ. Ջեքսոնին, սակայն հետագայում Ուկը լքեց նախագիծը[19]:

Նախագծի զարգացումը դադարեցվեց մինչև 2010 թվականը, երբ Մարկ Լ. Սմիթը գրեց վեպի նոր տարբերակը Սթիվ Գոլինի՝ Anonymous Content ընկերության համար։ 2010 թվականի մայիսին Սմիթը հայտարարեց, որ ռեժիսորը լինելու է Ջոն Հիլլքոուտը, իսկ Քրիստիան Բեյլը բանակցություններ էր վարում գլխավոր դերի համար[20]: Հիլլքոուտը լքեց նախագիծը 2010 թվականի հոկտեմբերին[21]: Ենթադրվում էր, որ նրան կփոխարինի Ժան-Ֆրանսուա Ռիշեն[21], բայց 2011 թվականին պայմանագիր կնքվեց Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի հետ[22]: Այդ ժամանակ Գոլդսմենը բանակցություններ էր վարում Weed Road Pictures ընկերության հետ[22]:

Նոյեմբերին ֆիլմի նկարահանումներին Anonymous Content-ի հետ միացավ Regency Enterprises ընկերությունը, իսկ 20th Century Fox-ը իր վրա վերցրեց ֆիլմի տարածումը[23]: Մի քանի օր անց Գոնսալեսը հայտարարեց, որ գլխավոր դերի համար հավակնում է երկու հոգի՝ ԴիԿապիրոն և Շոն Փենը[24]:

Արտադրությունը դադարեցվեց 2012 թվականին այն բանից հետո, երբ Regency Enterprises ընկերությունը վարձեց Գոնսալենին Ջենիֆեր Վոգելի «Flim-Flam Man» նախագծի համար, որը հայտնի գիտական գիրք է, նրա հանցագործ հոր մասին[25]: Փենը նույնպես գլխավոր դերի թեկնածու էր[26]: Գոնսալեսը հայտարարեց, որ իր հաջորդ ֆիլմը լինելու է «Բըրդմեն»-ը ՝ կատակերգություն դերասանի մասին, ով ավելի վաղ սուպերհերոսի դեր է խաղացել։ Նկարահանումները անցկացվել են 2013 թվականի մարտին՝ երեք օրվա ընթացքում[27]: Նկարահանումից հետո Գոնսալեսը պլանավորեց սկսել «Փրկված»-ի արտադրությունը[28]:

Ֆիլմին տրվել էր 60 միլիոն դոլար, որից 30 միլիոնը հատկացվելու էր Regency Enterprises-ին, իսկ մնացած ֆինանսավորումը իր վրա վերցրեց Բրետ Ռետների RatPac Entertainment ընկերությունը։ Հատուկ ֆիլմի ֆինանսավորման համար ստեղծվել է «Worldview Entertainment» ընկերությունը[28], որը հրաժարվեց դրանից 2014 թվականի հուլիսին՝ գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Վուդրոյի հեռանալուց հետո[29]: Regency Enterprises ընկերությունը առաջարկեց 20th Century Fox-ի ծախսերի մի մասը իր վրա վերցնել, բայց հրաժարվեց՝ համաձայնելով պայմանագիր կնքել ԴիԿապիրոյի և Թոմ Հարդիի հետ ու վճարել դերասաններին, անկախ նրանից՝ ֆիլմը կնկարահանվի թե ոչ[29]: Բյուջետային բանակցությունների մեջ մտավ Մեգան Էլիսոնի Annapurna Pictures ընկերությունը, սակայն անհաջողությունով ավարտվեց[29]: Արդյունքում Մերի Պերենտը դարձավ պրոդյուսեր։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ԴիԿապիրոն պայմանագիր է ստորագրել գլխավոր դերի համար[30]: Թոմ Հարդին բանակցություններ սկսեց 2014 թվականի հունիսի սկզբներին[31][32] և պաշտոնապես միացավ դերասանական անձնակազմին հունիսի 30-ին[31]:

Ուիլ Պոուլտերը բանակցություններ սկսեց հունիսի վերջին[33] և հուլիսին հաստատվեց նրա մասնակցությունը ֆիլմում[34]: Դոնալ Գլիսոնը միացավ նախագծին հուլիսի 30-ին[35], իսկ հոկտեմբերի 24-ին՝ Բրեդ Կարթերը[36], ինչպես և Քրիստոֆեր Յոները, որը հրաժարվել էր «Բժիշկ Պրոկտորի կախարդական փոշին» նախագծում գլխավոր դերից[37]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում որոշվել էր նկարահանումներն անցկացնել 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի մարտը[38]: 2015 թվականի փետրվարին Ինյարիտուն հայտարարեց, որ նկարահանումները կհետաձգվեն մինչև ապրիլ կամ մայիս՝ գործընթացի հետ կապված բարդույթների պատճառով[39]:

Օպերատոր ընտրվեց Լյուբեցկի Էմանուելը[40], այդ ժամանակ Գոնսալեսը ցանկություն հայտնեց ֆիլմը նկարահանել ժամանակագրական կարգով, որը 7 միլիոնով մեծացրեց վերջնական բյուջեն[34]: Թոմ Հարդին ասել է, որ այդ պլանները խափանվել են եղանակի պատճառով[34], սակայն Ինյարիտուն հաստատեց, որ ֆիլմը նկարահանվել է ժամանագրական հերթականությամբ[41]՝ բնության մեջ՝ բնական լուսավորությամբ[42], առանց կանաչ էկրանների օգտագործման։

Արդյունքում 60 միլիոն բյուջեն մեծացավ մինչև 90 միլիոն, ապա մինչև 135 միլիոն դոլար[43]:

Նկարահանումները անցկացվել են Բրիտանական Կոլումբիայում և Ալբերտայում (Կանադա), հիմնականում Վիկտորիա, Բերնաբի և Կալգարի քաղաքներում, «Fortress Mountain Resort» լեռնադահուկային հանգստավայրում, նաև Արգենտինայի հարավում[38][44], որտեղ նկարահանվել է ֆիլմի ավարտը։ Անձնակազմի անդամները բողոքում էին նկարահանումների դժվարություններից և ծխելու արգելքից[45], ինչի արդյունքում անձնակազմից մի քանի հոգի հեռացան։ Նկարահանումները վերջացան 2015 թվականի օգոստոսի վերջին[46]:

Նկարահանումների համար կառուցվել են դեկորացիոն օբյեկտներ՝ բերդ, որսորդների ճամբար, մի քանի գյուղեր և ավերված եկեղեցի։ Օգտագործվել են և տեխնոլոգիաներ, որոնք համապատասխանում են այդ ժամանակահատվածին։ Բիզոնների գանգերի լեռը մոդելավորվել է փայտերի միջոցով, որի ժամանակ օգտագործվել է 150 մուլյաժներ պենոպոլիստրիպոլից։ Դերասանների հագուստները կարվել են պատմական նկարներով մի քանի օրինակներով՝ հաշվի առնելով հնարավոր փոխանակումը ծայրահեղ բեռնվածության դեպքում։ ԴիԿապիրոյի հագուստն ուներ ևս 20 օրինակ։ Արջի հետ պայքարի բեմադրությանը նախորդել են մարդկանց վրա կենդանիների հարձակման մի քանի տասնյակ վավերագրական տեսանյութերի դիտում։ Արդյունքում ընտրվեց կենդանաբանական այգու տեսանյութը։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը գրել է ճապոնացի կոմպոզիտոր Սակամոտո Ռյուիտին, Բրայս Դեսների և The National խմբի հետ համագործակցելով, ինչպես նաև էլեկտրոնային երաժիշտ Ալվա Նոտոյի հետ[47]: Նվագակցումը կատարել է Բեռլինի նվագախմբի դիրիժոր Անդրե Դե Ռիդերը[48][49]: Սաունդթրեքը թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին թվային ներբեռնման համար, իսկ հունվարի 8-ին՝ CD ֆորմատով[48]:

Մարկեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 17-ին թողարկվեց ֆիլմի առաջին թրեյլերը[50][51], իսկ սեպտեմբերի 29-ին՝ երկրորդը[52][53]:

Տարածում և շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը թողարկվեց սահմանափակ վաճառքով[54], այդ ամենից ստանալով 474 560 դոլար շահույթ[55], դրանով իր շահույթի մեծությամբ դառնում երկրորդը 2015 թվականի սահմանափակ վաճառքում «Սթիվ Ջոբս» կինոնկարից հետո[56]: Դրանից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 21-ին, «Փրկվածը» ֆիլմը և մի շարք կինոնկարներ, որոնք մասնակցում էին «Օսկար» մրցանակաբաշխությանը, հեղինակային իրավունքները խախտվել էին. ֆիլմերը տեղադրվել էին «Hive-CM8» կայքում[57], որտեղ գրանցվել էր ավելի քանի 739 580 ներբեռնումներ[58]:

Ֆիլմը Ռուսաստանում էկրաններ բարձրացավ 2016 թվականի հունվարի 7-ին «Выживший» անունով[51][59], վաճառքի շահույթով ռեկորդ սահմանեց, մի օրում հավաքելով 160 միլիոն ռուբլի[60][61]: 2016 թվականի հունվարի 8-ին ֆիլմը լայնատարած վաճառքի հանվեց Միացյալ Նահանգներում[54], նախորդ երկու շաբաթվա ընթացքում աշխատելով 1,6 միլիոն դոլար[62][63]: Այդ օրը ֆիլմի շահույթը եղավ 14,4 միլիոն դոլար՝ սկզբում զբաղեցնելով երկրորդ տեղը ազգային մասշտաբով, ապա «Աստղային պատերազմներ»-ից առաջ անցավ[62][64]:

Պետք է ամբողջությամբ ճշմարիտ և ազնիվ լինել հարաբերությունների մեջ և պատմությանը ու այն իրականությանը, որը դու ստեղծում ես ֆիլմում: Մեր հերոսները ապրում են վայրի անտառներում և ամեն օր նրանց վտանգ է սպասվում՝ վայրի կենդանիներ, տեղի ռազմատենչ ցեղերը և հիվանդությունները: Դրա համար պետք էր այդ ամեն ինչը շատ բնական խաղալ, հարգանքով մոտենալ այն իրադարձություններին, որոնք նկարագրվում են այդ պատմության մեջ: Ես արյան տեսարանների մեծ երկրպագու չեմ, բայց առանձնապես կար մի կարևոր ճշմարտացիություն, թե այն ինչքան կարևոր է սիրո, կրքի, քնքշության և ջերմության մեջ, որոնք դրսևորվում են կերպարների միջև հարաբերություններում:

«
»
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու[65]

Հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 38 միլիոն դոլար՝ 70%-ով մեծացնելով վաճառքի նախնական կանխատեսումները և վաճառքի թվով զբաղեցնելով երկրորդ տեղը «Աստղային պատերազմներ»-ից հետո 41,6 միլիոն դոլարով[62]: Հյուսիսայում Ամերիկայից դուրս ֆիլմի շահույթը կազմել է 20,2 միլիոն դոլար (Ռուսաստան - 7,6 միլիոն, Գերմանիա - 4,3 միլիոն, Ավստրալիա - 2,9 միլիոն, Ավստրիա - 941 հազար, Շվեյցարիա - 837 հազար, Թայվան - 686 հազար), ինչի շնորհիվ դարձավ առաջինը վերջերս թողարկված կինոնկարների մեջ[66]: Հունվարի 15-ին ֆիլմը ցուցադրվեց Մեծ Բրիտանիայում[67]: Փետրվարի 27-ի տվյալներով ֆիլմի շահույթը կազմել է 385 միլիոն դոլար[68]:

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ֆիլմի առաջին ցուցադրումը Սամուել Գոլդվինի հազար տեղանոց թատրոնում կինոարվեստի և գիտության ակադեմիաի կոմետետի անդամների առջև, ովքեր պատասխանատու էին «Օսկար»-ին ներկայացնելու համար[69][70]: Ցուցադրման ժամանակ հնչել են դժգոհության ձայներ, իսկ որոշ քննադատներ հեռացել են սրահից՝ ֆիլմը համարելով շատ արյունոտ և դաժան, երբ նետով ցրում են հերոսի գլուխը, ԴիԿապիրոն պատռում է իր մահացած հղի ձիու փորը հանելով փորոտիքը և պտուղը, որպեսզի մտնի նրա մեջ և տաքանա և երբ արջը իր ձագերի հետ հարձակվում է նրա վրա, ճանկռում մեջքը, պոկում միսը, տապալում գետնին և կանգնում նրա վրա[71][72][73]: Որոշ քննադատներ գնահատել են այդ պահերը, եռբ արջը բռնաբարում է ԴիԿապիրոին, բայց 20th Century Fox-ը հերքել է այդ կարծիքը, ասելով, որ արջը հարձակվել էր Հյու Գլասի վրա՝ իր ձագերին պաշտպանելու համար[74][75][76][77]: Արդյունքում, երբ Ինյարիտուն իմացավ այդ տարաձայնությունների մասին, առաջին միտքը, որ եկավ իր մտքին դա էր. «Օ՜ Աստված իմ, դա շատ հրաշալի միտք է, ինչու չեմ նկարահանել դա: Բռաբարությունը, որը կդառնար ամենահիշարժան տեսարանը: Ես կարծում եմ այն ավելի վառ կդառնար: Ինչու՞ ես չէի մտածել դրա մասին:»[78]

Որոշ դիտողներ նկատել են ֆիլմի մեջբերումների մեծ քանակը Անդրեյ Տարկասովսկու ֆիլմերից։ Մասնավորապես youtube.com կայքում տեղադրել են տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր Տարկասովսկու ֆիլմերի մեջբերումները և համապատասխան հատվածները «Փրկվածը» ֆիլմից[79]: Հենց Ինյարիտուն էլ բազմիցս հայտարարել է, որ հիացած է Տարկասովսկու ֆիլմերից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի կինոնկարների ազգային խորհուրդը, սկզբում արհամարեց ֆիլմը 2015 թվականի մրցանակաբաշխություններին գրանցելու համար[80][81][82]: Միևնույն ժամանակ, ըստ քննադատների ԴիԿապիրոն չորս անգամ գրանցվել է «Օսկար»-ի անվանակարգերում, բայց մրցանակ չի ստացել, բայց կարող էր ստանալ հերթական անգամ գրանցվելով անվանակարգերում ըստ 2016 թվականի հունվարի 14-ի ցուցակի[70][83][84]:

Հունվարի 10-ին «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ՝ որը համարվում է «Օսկար»-ի նախաբանը, «Փրկվածը» ֆիլմը ստացավ «լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակը, Ինյարիտուն՝ «լավագույն ռեժիսորական աշխատանք», իսկ ԴիԿապիրոն՝ «լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում»[85][86]:

Վերջապես հունվարի 14-ին ֆիլմը գրանցվեց «Օսկար»-ի ռեկորդային տասներկու անվակարգերի մրցանակները՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն դերասան» (ԴիԿապիրոի համար դա հինգերորդ անվանակարգումն էր իր կարիերայում), «երկրորդ պլանի լավագույն դերասան», «լավագույն մոնտաժ», «լավագույն օպերատրական աշխատանք», «նկարչի լավագույն աշխատանք», «համազգեստի լավագույն դիզայն», «լավագույն ձայն», «լավագույն ձայնային մոնտաժ», «լավագույն վիզուալ էֆետկտներ», «լավագույն դիմահարդարում»[87][88][89][90]:

2016 թվականի փետրվարի 28-ին «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ֆիլմը արժանացել է երեք մրցանակի։ Մրցանակի հաղթողներն են Էմանուել Լյուբեցկին՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար, Ալեխանդրո Գ. Ինյարիտուն՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար և ԴիԿապիրոն՝ լավագույն դերասան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 film-dienst — 1947. — ISSN 0720-0781
  2. http://fdb.pl/film/300475-zjawa
  3. http://www.nytimes.com/2015/12/25/movies/review-the-revenant-welcome-to-paradise-now-prepare-to-fall.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=182266.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://www.filmering.at/kritik/21966-the-revenant-der-rueckkehrer-2015
  6. 6,0 6,1 6,2 https://www.filmaffinity.com/en/film117532.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.metacritic.com/movie/the-revenant-2015
  8. 8,0 8,1 http://www.filmstarts.de/kritiken/182266.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.fandango.com/therevenant_179969/castandcrew
  10. Filmstarts
  11. 11,0 11,1 11,2 http://www.procinema.ch/de/statistics/filmdb/1010345.html
  12. http://www.tomatazos.com/peliculas/3958/Revenant-El-Renacido
  13. 13,0 13,1 13,2 http://www.cereality.net/kritik/the-revenant-der-rueckkehrer-126226
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 ČSFD — 2001.
  15. 15,0 15,1 15,2 15,3 http://www.imdb.com/title/tt1663202/fullcredits
  16. 16,0 16,1 16,2 16,3 http://www.bbfc.co.uk/releases/revenant-film
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 http://www.imdb.com/title/tt1663202/locations?ref_=tt_dt_dt
  18. «Akiva Goldsman Mauled by Grizzly!»։ IGN։ 9 օգոստոսի 2001։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  19. Han Angie (4 հունիսի 2014)։ «Tom Hardy in Talks for Alejandro González Iñárritu's 'The Revenant'»։ /Film։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  20. Miska Brad (25 մայիսի 2010)։ «'Vacancy' Writer Pens 'Martyrs', Latest John Hillcoat Thriller!»։ Bloody Disgusting։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  21. 21,0 21,1 Franklin Garth (30 հունիսի 2014)։ «"Revenant," "Orphanage" Dropouts»։ Dark Horizons։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  22. 22,0 22,1 Weinstein Joshua L. (17 օգոստոսի 2011)։ «Alejandro Gonzalez Inarritu Attached to Direct Warner's 'The Revenant' (Exclusive)»։ TheWrap։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  23. Abrams Rachel (1 նոյեմբերի 2011)։ «New Regency boarding 'The Revenant'»։ Variety։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  24. Fleming, Jr. Mike (4 նոյեմբերի 2011)։ «Leonardo DiCaprio, Sean Penn Wanted Men For New Regency's 'The Revenant'»։ Deadline.com։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  25. Kroll Justin (8 մարտի 2012)։ «New Regency backing Inarritu pic»։ Variety։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  26. Brodesser-Akner Claude (15 մարտի 2012)։ «How Leonardo DiCaprio Flirted With a Bear But Committed to a Wolf»։ New York Magazine։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  27. Fleming, Jr. Mike (7 դեկտեմբերի 2012)։ «A Departure For Alejandro Gonzalez Inarritu: He’ll Next Direct A Comedy»։ Deadline.com։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  28. 28,0 28,1 Kay Jeremy (15 ապրիլի 2014)։ «Leonardo DiCaprio to star in Alejandro González Iñárritu's The Revenant»։ Screen International։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014։ (subscription required (help)) 
  29. 29,0 29,1 29,2 Masters Kim, Siegel Tatiana (11 հուլիսի 2014)։ «Megan Ellison in Talks to Rescue Leonardo DiCaprio's 'The Revenant' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  30. Kit Borys (15 ապրիլի 2014)։ «Leonardo DiCaprio, Alejandro Gonzalez Inarritu Team Up for 'Revenant'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  31. 31,0 31,1 Kroll Justin (30 հունիսի 2014)։ «Tom Hardy Confirmed to Join Leonardo DiCaprio in 'The Revenant'»։ Variety։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  32. Sneider Jeff (3 հունիսի 2014)։ «Worldview CEO Christopher Woodrow Exits Amid Cloud of Mystery»։ The Wrap։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  33. Kroll Justin (25 հունիսի 2014)։ «'We're the Millers" Will Poulter Joins Leonardo DiCaprio in 'The Revenant' (Exclusive)»։ Variety։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  34. 34,0 34,1 34,2 Chitwood Adam (18 հուլիսի 2014)։ «THE REVENANT, Starring Leonardo DiCaprio and Tom Hardy, Gets Christmas 2015 Release Date; Iñárritu Hoping to Shoot in Sequence»։ Collider։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  35. Kroll Justin (30 հուլիսի 2014)։ «'Star Wars' Actor Joins Leonardo DiCaprio in ‘The Revenant’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  36. Yamato Jen (24 հոկտեմբերի 2014)։ «Brad Carter Lands ‘The Revenant’»։ Deadline.com։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  37. «DiCaprio gjorde som Joner» (норвежский)։ MSN։ 3 հոկտեմբերի 2014։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  38. 38,0 38,1 Humphreys David (5 օգոստոսի 2014)։ «Leonardo DiCaprio To Film 'The Revenant' In British Columbia»։ Entertainment Tonight Canada։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  39. Chitwood Adam (3 փետրվարի 2015)։ «Alejandro González Iñárritu Explains Why The Revenant Is Taking 9 Months to Shoot»։ Collider.com։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  40. Gettell Oliver (30 հունիսի 2014)։ «Tom Hardy joins Leonardo DiCaprio in revenge western 'The Revenant'»։ Los Angeles Times։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  41. «'Revenant' Producers, Alejandro G. Inarritu Defend Budget, Sequential Shoot: "There Was No Way Around This"»։ 24 հոկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  42. Fleming, Jr. Mike (3 փետրվարի 2015)։ «Alejandro Gonzalez Inarritu On The Universal Themes Of 'Birdman' And His Next High Wire Act, 'The Revenant'»։ Deadline.com։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  43. «‘The Revenant’ Budget Soars to $135 Million As New Regency Foots the Bill»։ The Wrap։ 16 հոկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  44. «Leo DiCaprio “The Revenant” Open Casting Call in Canada»։ Auditions Free։ 9 օգոստոսի 2014։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  45. Masters Kim (22 հուլիսի 2015)։ «How Leonardo DiCaprio's 'The Revenant' Shoot Became "A Living Hell"»։ The Hollywood Reporter։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  46. «Studio behind Leonardo DiCaprio's film The Revenant slams untrue 'fleas in beard' rumors as star finally finishes filming $95 million epic»։ 16 օգոստոսի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  47. Henry Dusty, Geslani Michelle (20 հոկտեմբերի 2015)։ «The National’s Bryce Dessner composing soundtrack for Leonardo DiCaprio’s The Revenant»։ Consequence of Sound։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  48. 48,0 48,1 Minsker Evan (2 դեկտեմբերի 2015)։ «The National's Bryce Dessner Shares "Imagining Buffalo" From The Revenant Soundtrack»։ Pitchfork Media։ Condé Nast։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  49. Gordon Jeremy (21 հոկտեմբերի 2015)։ «The National's Bryce Dessner and Alva Noto Joined Ryuichi Sakamoto on The Revenant Score»։ Pitchfork Media։ Condé Nast։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  50. «Watch: Leonardo DiCaprio in Alejandro G. Inarritu’s ‘The Revenant’ First Trailer»։ Variety։ 17 հուլիսի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  51. 51,0 51,1 «Вышел первый трейлер вестерна с Ди Каприо от режиссера «Бердмэна»»։ Lenta.ru։ 17 հուլիսի 2015։ Վերցված է 17 հուլիսի 2015 
  52. «‘The Revenant’ Trailer: Leonardo DiCaprio, Tom Hardy Face Off in New Footage»։ Variety։ 29 սեպտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  53. «Том Харди закопал Ди Каприо заживо в трейлере «Выжившего»»։ Lenta.ru։ 29 սեպտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  54. 54,0 54,1 McNary Dave (11 հուլիսի 2014)։ «Leonardo DiCaprio’s Survival Drama 'The Revenant' Attracts Megan Ellison's Annapurna»։ Variety։ Վերցված է 27 հոկտեմբերի 2014 
  55. «‘Star Wars’ Flies To $540M In Second Best Box Office Weekend Of All Time»։ Deadline.com։ 28 դեկտեմբերի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  56. «Box Office: 'In The Heart Of The Sea' Is A Whale Of A Fail, 'Big Short' Strikes It Rich»։ Forbes։ 13 դեկտեմբերի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  57. «'The Hateful Eight' & 'The Revenant' Leaked Online Ahead Of Christmas Release»։ Deadline.com։ Վերցված է 11 հունվարի 2016 
  58. Maane Khatchatourian. (2015-12-21)։ «‘Revenant,’ ‘Hateful Eight’ Screeners Leak to Huge Piracy Before Theatrical Release»։ Variety։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  59. «Выживший»։ Двадцатый Век Фокс СНГ — дистрибьютор фильма։ Վերցված է 2015-12-13 
  60. «Премьера «Выжившего» побила рекорд новогоднего проката в России»։ Lenta.ru։ 9 հունվարի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  61. «Фильм «Выживший» с Ди Каприо побил рекорд новогоднего проката в России»։ Gazeta.ru։ 9 հունվարի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  62. 62,0 62,1 62,2 «‘Force Awakens’ Crosses $800M & Holds No. 1, ‘Revenant’ Takes No. 2 With $38M – Final Sunday»։ Deadline.com։ 10 հունվարի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  63. «‘The Revenant’ Will Bear Through Box Office Weekend Dominated By ‘Force Awakens’ – Preview»։ Deadline.com։ 5 հունվարի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  64. «Box Office: 'Star Wars: The Force Awakens' Falls To 2nd Place On Friday, Still Topping $800M»։ Forbes։ Վերցված է 11 հունվարի 2016 
  65. ««Ди Каприо и Харди были абсолютно бесстрашны». Режиссер «Выжившего» Алехандро Иньярриту о смелости актеров и кровавой правде»։ Lenta.ru։ 7 հունվարի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  66. «‘The Revenant’ Rides To $20M+ In Offshore Debut; ‘Star Wars’ Cumes $921.4M – International Box Office»։ Deadline.com։ 10 հունվարի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  67. Michael Rosser (17 նոյեմբերի 2015)։ «'The Revenant' sets UK release date»։ Screen International։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  68. «The Revenant (2015)»։ Box Office Mojo։ Վերցված է 11 հունվարի 2015 
  69. «‘The Revenant’ Wins Raves at First Screenings, As Leonardo DiCaprio Calls It ‘a Beautiful Blur’»։ The Wrap։ 24 նոյեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  70. 70,0 70,1 «Leonardo DiCaprio's 'The Revenant' Debuts: Brutal, Gory, Oscar-Bound?»։ The Hollywood Reporter։ 24 նոյեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  71. «Leonardo DiCaprio Will Finally Win That Oscar, if Voters Can Handle The Revenant»։ Vanity Fair։ 24 նոյեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  72. «Gold Standard: 'The Revenant' draws blood in Oscar race»։ The Los Angeles Times։ 25 նոյեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  73. ««Выживший» и «Омерзительная восьмерка»: Сколько крови и жестокости вынесут члены Американской киноакадемии?»։ The Hollywood Reporter։ 4 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  74. «Where Did This Insane Leonardo DiCaprio Bear-Rape Rumor Come From?»։ Vanity Fair։ 1 դեկտեմբերի 2013։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  75. «Leonardo DiCaprio Does Not Get Raped by a Bear in His New Movie»։ Entertainment Tonight։ 1 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  76. «Киностудия опровергла слухи об изнасиловании Ди Каприо медведем»։ Lenta.ru։ 2 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  77. «20th Century Fox: Герой Леонардо Ди Каприо не был изнасилован медведем»։ Российская газета։ 4 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  78. «‘The Revenant’ Director on Leonardo DiCaprio’s ‘Bear Rape’ Scene: ‘Why Didn’t I Think of That?’»։ The Wrap։ 18 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  79. Misha Petrick (2016-02-03)։ «The Revenant by Tarkovsky. Выживший Тарковского»։ Վերցված է 2016-02-29 
  80. «With ‘Mad Max,’ National Board of Review Develops a Taste for Muscular Filmmaking»։ The Wrap։ 1 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  81. «National Board of Review Names Award-Winners, 10 Best of 2015»։ Indiewire։ 1 դեկտեմբերի։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  82. «Утка об изнасиловании Ди Каприо медведем добавит популярности фильму «Выживший»»։ Газета.Ru։ 2 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  83. «5 Times Leonardo DiCaprio Should Have Won the Oscar»։ Collider։ 25 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  84. «Suffering for Art (and Oscars)»։ The Atlantic։ 1 դեկտեմբերի 2015։ Վերցված է 21 դեկտեմբերի 2015 
  85. «‘The Revenant,’ Leonardo DiCaprio Win Big at the Golden Globes»։ Variety։ 11 հունվարի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  86. «"Золотой глобус": награды и наряды»։ BBC Russian։ 11 հունվարի 2015։ Վերցված է 11 հունվարի 2016 
  87. «Oscars 2016 Complete list nominees»։ ABC News։ 14 հունվարի 2015։ Վերցված է 15 հունվարի 2016 
  88. «Oscar nominations 2016: 'Revenant' leads with 12»։ CNN։ 14 հունվարի 2015։ Վերցված է 15 հունվարի 2016 
  89. «Фильм "Выживший" с Ди Каприо лидирует по числу номинаций на "Оскар"»։ BBC Russian։ 15 հունվարի 2016։ Վերցված է 15 հունվարի 2016 
  90. «Мерещится медведица. Главные интриги списка номинантов на премию «Оскар»»։ Lenta.ru։ 15 հունվարի 2016։ Վերցված է 15 հունվարի 2016 
  91. Evangelista Chris (2016-01-08)։ «Fire from Ice: How 'The Edge' Survives While 'The Revenant' Perishes»։ CutPrintFilm։ Վերցված է 2016-01-27 
  92. Virtue Graeme (2016-01-09)։ «The Revenant: what to do when animals attack»։ The Guardian։ Վերցված է 2016-01-27 
  93. Kubas-Meyer Alec (2016-01-08)։ «Review: The Revenant»։ Flixist։ Վերցված է 2016-02-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]