Jump to content

Կրիշնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրիշնա (այլ կիրառումներ)
Կրիշնա
Տեսակհինդու աստվածություններ, առասպելական կերպար, character in the Mahabharata? և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է
Դիցաբանությունհինդուիզմ
Սեռարական
Երևի համընկնում էJagannath?
Զբաղմունքփիլիսոփայություն, կրոն և Հին Արևելյան փիլիսոփայություն
Ծնվել էսխալ ամսաթիվ (անհասանելի ճշտություն)[1][2]
ԾննդավայրՄաթհուրա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3]
ՀայրVasudeva?
ՄայրDevakī?
Քույր/ԵղբայրSubhadrā? և Balarama?
ԱմուսինRukmiṇī?, Rohini?, Kalindi?, Mitravinda?, Nagnajiti?, Bhadra?, Lakshmana?, Satyabhāmā?, Jāmbavatī?[4] և Lalita?
ԿողակիցRādhā?
ԶավակներPradyumna? և Samba?[5]
Ասպարեզսեր
 Krishna Վիքիպահեստում

Կրիշնա (թրգմ՝ Թուխ Մանուկ), հինդուիզմիում Վիշնու աստծո ութերորդ Ավատարը։ Հնդկական հայտնի էպոսում՝ Մահաբհարատում, Կրիշնան հիշատակվում է իբրև չարի ու անօրինության դեմ պայքարող քաջա արքա՝ Յադու արքայատոհմից, խորագետ դիվանագետ, իմաստուն խորհրդատու։ Հենց Կրիշնան է վարում գլխավոր հերոսներից մեկի՝ Արջունի սայլակառքը Կուրու արքայատոհմի գահի համար մղվող պայքարում։ Կրիշնան ներկայացվում է որպես ճշմարտության և բարոյականության մեծ գիտակ, խիզախ զինվորական և առաքինի թագավոր։ Այսօր էլ բազմաթիվ են Հնդկաստանում Կրիշնային նվիրված սրբատեղիներն ու տաճարները։ Ծնվելով Յադու արքայատոհմում՝ Կրիշնան ծնված պահից էլ մարտնչում է չարի՝ մասնավորապես մարդկային մարմին ստացած իր քեռի դև Կամսայի դեմ ու սպանում վերջինիս։ Կրիշնան կյանքի ընթացքում էլ սիրվում է թե՛ արքայական իր ազգականների շրջանում, թե Բհարատի (Հնդկաստանի) բնակիչների մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիշնա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 689)։