Հարի Շենդլինգ
Հարի Շենդլինգ անգլ.՝ Garry Emmanuel Shandling | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1949[1][2][3] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 24, 2016[1][2][3] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Արիզոնայի համալսարան և Palo Verde High School? |
Ազդվել է | Վուդի Ալլեն և Ջոնի Քարսոն |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կատակերգու, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր և հնչյունավորող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | garryshandling.com |
![]() |
Հարի Էմանուել Շենդլինգ (անգլ.՝ Garry Emmanuel Shandling, նոյեմբերի 29, 1949[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 24, 2016[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կոմիկ, ռեժիսոր, պրոդյուսեր և գրող, նա առավել հայտնի է դարձել «Հարի Շանդլինգի շոուն» և «Լարի Սանդերսի շոուն» սիթքոմների իր դերերով։
Իր 40֊ամյա կարիերայի ընթացքում Շենդլինգն առաջադրվել է 19 Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի մրցանակի, երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների և անվանակարգերի։ Նա չորս անգամ եղել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղորդավար և երեք անգամ՝ «Էմմի» մրցանակաբաշխության հաղորդավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարի Էմանուել Շանդլինգը ծնվել է Չիկագոյում, ռուսական ծագմամբ հրեական ընտանիքում, 1949 թվականի նոյեմբերի 29-ին[4] [5]։ Մայրը՝ Մյուրիել Էստել Սինգերը (1922-2011), եղել է կենդանիների խանութի սեփականատեր, հայրը՝ Իրվինգ Շենդլինգը (1919-1985)՝ տպարանի սեփականատեր[6][7]։
Հարին ունեցել է մեծ եղբայր՝ Բարրի Ֆիլիպը (1947-1960), որ մահացել է ցիստիկ ֆիբրոզից, երբ Հարին եղել է 10 տարեկան։
Սովորել է Պալո Վերդեի ավագ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Արիզոնայի համալսարան, սկզբում մասնագիտացել էլեկտրատեխնիկայի ոլորտում, հետագայում՝ մարքեթինգի[8]։
1973 թվականին Շենդլինգը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ժամանակավորապես աշխատանքի է գովազդային գործակալությունում, այնուհետև վաճառքի հանել «Սանֆորդ և որդին» հեռուստասերիալի մի քանի դրվագների սցենարներ։ Բացի այդ, նա գրել է նաև «Welcome Back Cotter» և «Three is Company» սիթքոմների սցենարները[9][10]։
1978 թվականին Շենդլինգն իր առաջին բեմադրությունն է կատարել Լոս Անջելեսի «Comedy Store» կատակերգական ակումբում։
1984 թվականին նա հանդես է եկել «Հարրի Շենդլինգ. միայնակ Վեգասում» առաջին հատուկ ելույթով, որը հեռարձակվել է «Showtime» մալուխային հեռուստաալիքով[11]։ 1986 թվականին նույն հեռուստաալիքով ցուցադրվել է նրա երկրորդ բեմադրությունը՝ «Հարի Շենդլինգի շոու. 25-րդ հատուկ տարեդարձ»»[12]։ Երրորդ հատուկ բեմադրությունը թողարկվել է 1991 թվականին և եղել Է «HBO Comedy Hour» կատակերգական շոուի մի մասը[13]։
Սենատոր Սթերնի դերը մարմնավորել է «Marvel Studios» ընկերության երկու կինոնկարներում՝ «Երկաթե մարդը 2» և «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը»[14]։
Հարի Շենդլինգը մահացել է հիվանդանոցում, 2016 թվականի մարտի 24-ին։ Մահվան պատճառը չի նշվում, հայտնի է, որ դերասանը չի տառապել խրոնիկական հիվանդություններով։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարին զբաղվել է բասկետբոլով և բռնցքամարտով։ Նա ամուսնացած չի եղել և հազվադեպ է խոսել իր անձնական կյանքի մասին։ 1987-1994 թվականներին նա հանդիպել է դերասանուհի և նախկին մոդել Լինդա Դուկետի հետ։ Վերջինս Հարիի հետ նկարանահանվել է «Լարի Սանդերսի շոուն» սիթքոմում[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ Allis Tim, LaBrecque Ron (July 21, 1986)։ «Johnny Carson and Joan Rivers Can Agree on One Thing: Garry Shandling Is Perfect for Her Old Tonight Show Job»։ People 26 (3)։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2013-ին։ Վերցված է January 18, 2013
- ↑ Schudel Matt, Bernstein Adam (2016-03-24)։ «Garry Shandling, who parodied TV's conventions in two hit comedy shows, dies at 66»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է 2016-03-25
- ↑ Garry Shandling Biography (1949—2016)
- ↑ Steinberg Jacques (January 28, 2007)։ «Hey Now: It's Garry Shandling's Obsession»։ The New York Times։ Վերցված է April 2, 2010
- ↑ Garry Shandling Dies at 66
- ↑ Garry Shandling Dies: ‘Larry Sanders’ Creator-Star Was 66
- ↑ Cathy's World: Garry Shandling's 'Larry'
- ↑ Erickson Hal։ «Garry Shandling: Alone in Las Vegas (1984)»։ All Movie Guide։ Վերցված է June 23, 2009
- ↑ «The Garry Shandling Show: 25th Anniversary Special (1986)»։ IMDB.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է June 23, 2009
- ↑ «Garry Shandling: Stand-Up»։ The New York Times։ Վերցված է June 23, 2009
- ↑ Гарри Шендлинг
- ↑ A Studio Boss and a Private Eye Star in a Bitter Hollywood Tale, The New York Times (March 13, 2006).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հարի Շենդլինգ Վիքիպահեստում |
---|
- Հարի Շենդլինգ Թվիթթերում
- Հարի Շենդլինգ Internet Movie Database կայքում
- Garry Shandling on Charlie Rose via Google Video (2006)
- Museum of Broadcasting: It's Garry Shandling's Show / The Larry Sanders Show
- Filmbug.com: Garry Shandling
- Garry Shandling
|