Վանդա Սայքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Վանդա Սայքս
Wanda Sykes 2010 GLAAD Media Awards.jpg
Ծնվել էմարտի 7, 1964(1964-03-07) (58 տարեկան)
ԾննդավայրPortsmouth, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունHampton University?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, գրող, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
wandasykes.com

Վանդա Սայքս (անգլ.՝ Wanda Sykes, մարտի 7, 1964(1964-03-07), Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ։

«Քրիս Ռոքի շոու»-ի սցենարի համար «Էմմի» մրցանակի դափնեկիր։ 2004 թվականին «Entertainment Weekly» ամսագիրը նրան անվանել է Ամերիկայի 25 ծիծաղելի մարդկանցից մեկը[1]։

Հայտնի է «Հին Քրիսթինի նոր արկածները» սերիալում Բարբի դերով և «Ձեր մահացած խանդավառությունը» շոուով։ 2009 թվականին Fox ալիքով թողարկվել է սեփական «Վանդա Սայքսի շոու»-ն[2][3]։

Կինոյում Սայքսը հայտնի է «Եթե սկեսուրը հրեշ է», «Իմ սուպեր նախկինը», «Ամենակարող Էվանը» ֆիլմերում խաղացած դերերով և «Անտառային եղբայրություն», «Կոտոշներ և սմբակներ», «Եղբայր արջ 2», «Ռիո», «Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ» մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայքսը ծնվել է Վիրջինիայի Պորտսմութ քաղաքում՝ ԱՄՆ-ի բանակի գնդապետ Հարի Սայքսի և բանկիր Մարիոն Լուիզի ընտանիքում[4]։ Մեծացել է Վաշինգտոնում։

Ավարտել է Արունդելի միջնակարգ դպրոցը (Մերիլենդ, Գամբրիլս)[5] և Հեպթոնի համալսարանը[5], որտեղ ստացել է մարքեթինգի բակալավրի աստիճան։ Քոլեջն ավարտելուց հետո որպես գնումների աշխատակից աշխատանքի է անցել Ազգային անվտանգության գործակալությունում[5][6], որտեղ աշխատել է հինգ տարի[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան Վանդան սկսել է 1987 թվականին՝ Վաշինգտոնի «Coors Light Super Talent Showcase»-ում լսարանի դիմաց ելույթ ունենալով[7][8]։ 1992 թվականին տեղափոխվել է Նյու Յորք[7]։ Նրա առաջին մեծ աշխատանքը եղել է «Caroline's Comedy Club»-ում Քրիս Ռոքի հետ միասին[7]։ 1997 թվականին միացել է «Քրիս Ռոքի շոու»-ի հեղինակների խմբին, նաև ինքն է բազմիցս ելույթ ունեցել շոուի ժամանակ[8]։ Հեղինակային խումբը չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

2003 թվականին Սայքսը ոչ մեծ դերով նկարահանվել է «Առանձնահատուկ Վանդա» սիթքոմում։ 2006 թվականին դեր է ստացել «Հին Քրիսթինի նոր արկածները» կատակերգական սերիալում։ Նա նաև դարձել է «Ուիլ և Գրեյս» սերիալի էպիզոդի հրավիրված աստղ։ Նույն թվականին հնչյունավորել է «Անտառային եղբայրություն» մուլտֆիլմի Ստելային, «Կոտոշներ և սմբակներ» մուլտֆիլմի Բեսիին և «Եղբայր արջ 2» մուլտֆիլմի Ինոկոյին, նկարահանվել է նաև «Իմ սուպեր նախկինը» և «Ամենակարող Էվանը» ֆիլմերում։ Նույն թվականի հոկտեմբերին HBO ալիքով ցուցադրվել է Վանդայի «Wanda Sykes: Sick & Tired» կոչվող առաջին սթենդափ ելույթը, որը առաջադրվել է «Էմմի» մրցանակի[9]։

Վանդա Սայքսը 2004 թվականի սեպտեմբերին

2008 թվականի հոկտեմբերին Սայքսը նկարահանվել է «Մտածիր նախքան խոսելը» գովազդային կամպանիայում, որն ուղղված էր երիտասարդական համայնքներում հոմոֆոբիայի կանխարգելմանը[10][11]։ 2009 թվականի մարտին հայտարարվել է, որ թողարկվելու է շաբաթօրյա «Վանդա Սայքսի շոուն», որի պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 7-ին[12][13]։ 2009 թվականի ապրիլին «Out» ամսագիրը նրան ընդգրկել է «50 ազդեցիկ մարդիկ» ամենամյա ցուցակում։

«Wanda Sykes: I'ma Be» երկրորդ սթենդափ ելույթի պրեմիերան նույնպես կայացել է HBO հեռուստաալիքով 2009 թվականի հոկտեմբերին[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1998 թվականներին Սայքսը ամուսնացած է եղել պրոդյուսեր Դեյվ Հոլի հետ[7]։

2008 թվականի նոյեմբերին Սայքսը կատարել է քամինգ աութ՝ հայտարարելով, որ լեսբուհի է։ Դա տեղի է ունեցել Լաս Վեգասի միտինգի ժամանակ, որտեղ ցուցարարները քվեարկել են սահմանադրական ուղղումների համար, որն արգելում է միասեռ ամուսնությունները Կալիֆոռնիայում[7][14]։ Մեկ ամիս առաջ Սայքսը ամուսնացել է իր խաղընկեր Ալեքսի հետ, որի հետ ծանոթացել է 2006 թվականին։ 2009 թվականին զույգը ուներ երկու երեխա[15]։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 19-ին «Էլեն Դեջեներեսի շոու»-ի ժամանակ Վանդան խոստովանել է, որ նրա մոտ ախտորոշվել է ոչ ինվազիվ կրծքագեղձի քաղցկեղ։ Սայքսին նշանակվել է երկկողմանի մաստեկտոմիա՝ երկու կրծքերի հեռացում[16]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայքսը երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, որը ստացել է 1999 թվականին «Վարյետեի լավագույն սցենար կամ երաժշտական կատակերգություն» անվանակարգում։ 2001 թվականին ստացել է ամերիկյան կատակերգական մրցանակ «Նշանավոր կին-կատակերգու» անվանակարգում։ Սեփական շոուի վրա աշխատանքի համար երեք անգամ ստացել է «Էմմի» մրցանակ (2002, 2004 և 2005 թվականներին)[17]։ 2010 թվականին ստացել է «GLAAD» մրցանակը գեյերի և լեսբուհիների իրավունքների հավասարության աջակցության համար[18][19]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
2000 Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը Շանտալ
2001 Ներքև դեպի գետնին Վանդա
2005 Եթե սկեսուրը հրեշ է Ռուբի
2006 Եղբայր նապաստակի արկածները Մունի քույրը Հնչյունավորում
Անտառային եղբայրություն Ստելա Հնչյունավորում
Իմ սուպեր նախկինը Կարլա
Կոտոշներ և սմբակներ Բեսի Հնչյունավորում
Եղբայր արջ 2 Ինոկո Հնչյունավորում
2007 Ամենակարող Էվանը Ռիտա
Ամուսնության արտոնագիր բուժքույր Բորման Տիտրերում նշված չէ
2011 Ռիո Խլոյա Հնչյունավորում
2012 Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ Սիդի տատիկը Հնչյունավորում
2013 Մակընթացություններ Ֆլորին Քլարքսոթ
2016 Սառցե դարաշրջան Սիդի տատիկը Հնչյունավորում
2016 Շատ վատ մայրիկները բժիշկ Կառլ
2017 Շատ վատ մայրիկները 2 բժիշկ Կառլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Best of the Rest»։ Entertainment Weekly։ մարտի 19, 2004։ Վերցված է 2008-12-25 
  2. «Wanda Sykes Official Site»։ Wanda Sykes Returns To Fox։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2009-04-03 
  3. «The Wanda Sykes Show»։ The Wanda Sykes Show on Fox։ Վերցված է 2009-07-12 
  4. Lee Felicia R. (2012-03-19)։ «Wanda Sykes Finds Ancestors Thanks to Henry Louis Gates Jr»։ The New York Times։ Վերցված է 2012-08-18 
  5. 5,0 5,1 5,2 Katz Lee Michael։ «Funny Girl»։ Washingtonian.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2010-06-11 
  6. «Wanda Sykes Biography»։ Yahoo! Movies։ AEC One Group Stop, Inc.։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2008-12-11 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Karpel Ari (март 2009)։ «Black and Gay Like Me»։ The Advocate (1024)։ Վերցված է 2012-08-18 
  8. 8,0 8,1 «Wanda Sykes»։ The Notable Names Database։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2008-12-29 
  9. «Complete List of 2007 Emmy Nominations»։ Associated Press։ 2007-07-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2009-11-27 
  10. Juergens Brian (2008-10-08)։ «Hilary Duff and Wanda Sykes on "That's so gay": Knock it off!»։ After Elton։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2009-11-27 
  11. «Think before you speak. Don't say "That's So Gay."»։ thinkb4youspeak.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-12-04 
  12. «Wanda Returns to Fox!»։ Fox։ 2009-04-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2009-11-27 
  13. 13,0 13,1 Ostrow Joanne (2009-11-07)։ «Wanda Sykes brings her sass to late night»։ Denver Post։ Վերցված է 2009-11-27 
  14. McKinley Jessie (2008-11-15)։ «Across U.S., Big Rallies for Same-Sex Marriage»։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2009-11-27 
  15. Julie Jordan (մայիսի 13, 2009)։ «Wanda Sykes Becomes Mom of Twins!»։ People։ Վերցված է 2009-05-13 
  16. Silverman, Stephen M. (September 23, 2011)։ «"Wanda Sykes: I Had a Double Mastectomy"»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-12-04 
  17. «Wanda Sykes Biography»։ Comedy Central։ 11 мая 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-29-ին։ Վերցված է 2009-05-11 
  18. «Wanda Sykes accepts her GLAAD award»։ After Ellen։ April 20, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-12-04 
  19. «TV Week GLAAD to honor Wanda Sykes»։ TV Week։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-12-04