Jump to content

Փիթր Փեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթր Փեն
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, ֆենթզի ֆիլմի կերպար և հեռուստատեսային կերպար
ՀեղինակՋեյմս Մեթյու Բարրի
ՍտեղծագործությունՓիթր Փենը Կենսինգստոնյան այգիներում
Փիթր Փեն
Փիթրը և Վենդին
Ներկայացված էՓիթրը և Վենդին, Peter Pan, or The Boy Who Would Not Grow Up?, Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում և Peter Pan in Scarlet?
Սեռարական
Ազգությունանգլիացի
Բնակության վայրՆեվերլենդ
Հրարած տիեզերքիցPeter Pan universe?
ՄականունՏղա, ով չէր ուզում ծերանալ
Դերը կատարել ենՆինա Բուսիկո, Բեթի Բրոնսոն, Մոդ Ադամս (դերասանուհի), Մերի Մարթին, Ռոբին Ուիլյամս, Ջերեմի Սամփթեր, Ռոբի Քեյ և Լևի Միլլեր
 Peter Pan (character) Վիքիպահեստում

Փիթր Փեն (անգլ.՝ Peter Pan), շոտլանդացի գրող Ջեյմս Մեթյու Բարրի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» (անգլ.՝ Peter Pan in the Kensington Gardens), «Փիթր Փեն» (անգլ.՝ Peter Pan, պիես, 1904) և «Փիթրը և Վենդին» (անգլ.՝ Peter Pan and Wendy, 1911) գրքերի հերոս, XX դարի մանկական գրականության հայտնի կերպատներից մեկը։ Տվյալ կերպարի նախատիպը Մայքլ Դևիսն է։

Փիթր Փենը տղա է, ով չի ուզում ծերանալ։ Նա միշտ մնում է երիտասարդ, նրա մոտ պահպանվում են կաթնատամները։ Նա ծխնելույզով փախել էր տնից և գնացել Կենսինգստոնյան այգիներ, որտեղ և ծանոթացել էր փերիների հետ։ Ավելի ուշ նա ապրում էր Նեվերլենդում այն տղաների հետ միասին, ովքեր կորել էին Կենսինգստոնյան այգիներում, նրանց մեջ էր նաև Վենդի Դարլինգը։ Նա ուներ իր առանձին փերին՝ Զընգ-զնգը (անգլ.՝ Tinker bell)։ Նրա ոխերիմ թշնամին էր Կապիտան Կրյուկը։

Փիթր Փենի մասին պատմությունները բազմիցս էկրանավորվել են։ Հայտնի են 1953 թվականին Ուոլտ Դիսնեյի «Փիթր Փեն» մուլտֆիլմը և 1991 թվականին նկարահանված «Կապիտան Կրյուկ» ֆիլմը։ 1987 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց «Փիթր Փեն» 2 սերիանոց ֆիլմը, որի պրիմիերան կայացել է 1988 թվականի Ամանորին՝ ԽՍՀՄ համամիութենական հեռուստածրագրում։

1929 թվականին Ջեյմս Մեթյու Բարրը «Փիթր Փեն»-ի հրատարակության իրավունքը հանձնեց Քրեյթ Օրմոնդ սթրիթի վրա գտնվող մանկական հիվանդանոցին։ Այն ավելի ուշ ներառվեց նրա կտակում այն պայմանով, որ ստացված գումարները երբեք չպետք է հրապարակվեն։ 1937 թվականին նա մահացավ, որից հետո նրա հեղինակային իրավունքները պահպանվեցին հետագա 50 տարիների ընթացքում, իսկ հետո ստեղծագործությունը պետք է դառնար հանրային։ Սակայն 1988 թվականին ընդունվեց հատուկ օրենք, համաձայն որի հիվանդանոցն իրավունք ստացավ տնօրինել «Փիթր Փեն» ստեղծագործության հրատարակություններից ու այլ օգտագործումից ստացված եկամուտները[1]։

Փիթր Փենի քանդակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթր Փենը Կենսինգստոնյան այգիներում

Փիթր Փենի առաջին քանդակը քանդակագործին պատվիրել է գրող Ջորջ Ֆրեմպտոնը (անգլ.՝ George Frampton), իսկ քանդակը՝ որպես լոնդոնցիներին մայիսմեկյան անակնկալ, տեղադրվել է 1912 թվականի ապրիլի 30-ի գիշերը։ Քանդակն անվանվել է «Փիթր Փեն՝ տղա, ով չէր ուզում մեծանալ»։ Չնայած սկանդալներին՝ այն մնաց թագավորական այգում։ Կան օրիգինալ ևս 6 քանդակներ, որոնք տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքներում՝ Լիվերպուլում (Անգլիա), Բրյուսելում (Բելգիա), Կամդենում (ԱՄՆ), Պերտում (Ավստրալիա), Տորոնտոում (Կանադա), Սենթ Ջոնս (անգլ.՝ St. John's) քաղաքի Բոուրինգ այգում (Կանադա

Դիսնեյան կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթր Փենը Պ. Հոգանի «Փիթր Փեն» ֆիլմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում Փիթր Փենին մարմնավորել է Ջերեմի Սամթերը։ Այդ սյուժեում նա ցանկանում է երբեք չմեծանալ։ Նրա համար Վենդիի զգացմունքները ուղղակի խաղ էր։ Փիթրի պարտությունից հետո Վենդին համբուրում է նրան. դրանից հետո Փենը պարտության է մատնում Կրյուկին։ Շուտով Փենը Վենդիին և տղաներին տանում է ծովահենների նավով։ Ավելի ուշ նա և Դին Դինը հետ են վերադառնում Նեվերլենդ։

Փիթր Փենը Նիկ Ուիլինգի «Նևերլենդ» մինի սերիալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթրը որբ է, ում Ջիմի Կրյուկը վերցրել էր աշխատանքային տնից։ Լոնդոնում Ջիմին երեխաներից կազմել էր գողերի խումբ։ Մի անգամ նա երեխաներին հրամայում է գողանալ կախարդական գանձը, որի շնորհիվ կարելի է հայտնվել այլ աշխարհում՝ Նևերլենդում։ Դա աշխարհի կենտրոնում գտնվող փոքր մոլորակ է, որտեղ ժամանակը կանգ է առել։ Այստեղ են հայտնվում տարբեր ժամանակների մարդիկ։ Այնտեղ էին հայտնվել նաև XVIII դարի ծովահենները, որոնց գլխավորում էր Էլիզաբեթ Բոնին, ինչպես նաև հնդկացիների մի ցեղ։ Հնդկացիները նրանից փորձում են պաշտպանել հոգիների ծառը։ Նրանց միջև վաղուց պայքար էր ընթանում։ Նևերլենդում են հայտնվում նաև գլխավոր հերոսները՝ Կրյուկը, Փիթրը և նրա ընկերները։ Փիթրը ընկերացել էր հնդկացիների առաջնորդի աղջկա՝ Լիլիայի հետ։ Հոգիները Փիթրին շնորհում են թռչելու ունակություն։ Դին Դինը դառնում է Փիթրի ընկերը։ Էլիզաբեթ Բոնին մահանում է։ Կրյուկը գլխավորում է ծովահեններին՝ խոստանալով նրանց այնտեղ ուղարկել ժամանակակից զենքեր և գերիներ։

Վերջնական պայքարում Փիթրը կտրում է Կրյուկի ձեռքը։ Նաև ընկնում է Փիթրի մորը պատկանող ժամացույցը, որը ժամանակին դուր էր եկել Կրյուկին։ Այդ ամենը ուտում է կոկորդիլոսը։ Ծովահեններից մեկը Ջիմին խորհուրդ է տալիս ձեռքի փոխարեն դնել մանգաղ։ Չնայած նրան, որ Փիթրը կարող էր ազատ տեղափոխվել մի աշխարհից մյուսը, նա իր ընկերների, հնդկացիների և ծովահենների հետ մնում է Նևերլենդում, որպեսզի երբեք չծերանա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթր Փեն» հոդվածին։