Ուիլյամ Սթեյգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Սթեյգ
անգլ.՝ William Steig
Ծնվել էնոյեմբերի 14, 1907(1907-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 3, 2003(2003-10-03)[1][2][3][…] (95 տարեկան)
Վախճանի վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, քանդակագործ, նկարազարդող, մանկագիր և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունԹաունսենդ Հարիսի ավագ դպրոց
Ուշագրավ աշխատանքներՍիլվեստրը և մոգական բյուրեղը, Դոկտոր դե Սոտոն և Շրեկ
Պարգևներ
ԱմուսինElizabeth Mead?
ԶավակներJeremy Steig?
Կայքwilliamsteig.com/williamsteig.htm

Ուիլյամ Սթեյգ (Սթայգ[6], անգլ.՝ William Steig, նոյեմբերի 14, 1907(1907-11-14)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 3, 2003(2003-10-03)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ- մուլտիպլիկատոր, գրաֆիկ, քանդակագործ և գրող, մանկական և պատանեկան բազմաթիվ գրքերի հեղինակ։ Այդ շարքում են՝ «Շրեկ», որի հիման վրա նկարահանվել է հայտնի մուլտիպլիկացիոն սերիան, ինչպես նաև «Դոկտոր դե Սոտոն» (Doctor De Soto), «Աբելի կղզին» (Abel’s Island), «Սիլվեստրը և մոգական բյուրեղը» (Sylvester and the Magic Pebble) և այլն։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Սթեյգը ծնվել է Բրուքլինում՝ լեհ- հրեա ներգաղթյալ ընտանիքում, որն ԱՄՆ է տեղափոխվել Ավստրո - Հունգարիայից։ Ուիլյամի հայրը նկարիչ է եղել՝ ձախ սոցիալիստական հայացքներին հավատարիմ։ Նրա եղբայր Իրվինը դարձել է հայտնի լրագրող և նկարիչ, մյուս եղբայրը՝ Հենրին՝ գրող, նկարիչ և սաքսոֆոնահար, երրորդ եղբայրը՝ Արթուրը՝ գրող և բանաստեղծ։ Դեռ մանկուց Սթեյգը շատ ժամանակ էր հատկացնում և՛ ընթերցանությանը, և՛ նկարչությանը։ Նրա մանկության սիրելի գիրքն էր «Պինոկկիոն»։ Պատանեկության տարիներին շատ է զբաղվել սպորտով, եղել է ջրագնդակի համաամերիկյան ուսանողական խմբի անդամ։ Չնայած նրան, որ Սթեյգը 2 տարի սովորել է Նյու Յորքի Սիթի քոլեջում, հետո՝ 3 տարի Դիզայնի ազգային ակադեմիայում, դրանից հետո ընդունվել է Եյլի համալսարանին կից գեղեցիկ արվեստների դպրոց, միևնույն է, նա լիարժեք բարձրագույն կրթություն չի ստացել։

Որպեսզի օգնի իր կարիքավոր ընտանիքին Մեծ ճգնաժամի տարիներին, Սթեյգը, լինելով ազատ նկարիչ և Պիկասոյի արվեստի երկրպագու, սկսել է գումար վաստակել տարբեր հրատարակությունների համար նկարազարդումներ անելով։ Նրա առաջին նկարազարդումն ընդունվել է «The New Yorker» թերթի կողմից 1930 թվականին։ Դրան հաջորդել են ևս 117 նկարներ, որոնք հրապարակվել են թերթի առաջին էջերում։ Ապրելով Կոնեկտիկուտ նահանգի Հեյլորդսվիլ փոքրիկ քաքաքում՝ նկարիչը ստեղծել է ավելի քան 1600 նկարներ, որոնք տպագրվել են ամերիկյան տարբեր հրատարակություններում, որի համար ազդեցիկ «Newsweek» ամսագիրը նրան արժանացրել է «King of Cartoons» տիտղոսի։ 1949 թվականի ամռանը Սթեյգը եղել է մեկը 250 քանդակագործներից, որի աշխատանքները ցուցադրվել են Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում 3-րդ համաժողովրդական ցուցահանդեսի ժամանակ։

1968 թվականին Սթեյգը, որն իրեն անվանում էր «հավերժական, չհասունացած երեխա», գրել է իր առաջին գիրքը երեխաների համար։ Այն շատ լավ է ընդունվել և՛ քննադատների, և՛ ընթերցողների կողմից։ Արդեն իր 3-րդ գրքի համար՝ Sylvester and the Magic («Սիլվեստրը և մոգական բյուրեղը»), գրողն արժանացել է հայտնի Կալդեկոտի մեդալի։ Իր ողջ կյանքի ընթացքում Սթեյգը գրել է ավելի քան 30 մանկական գրքեր, այս թվում 1990 թվականին լույս ընծայված և իր կողմից նկարազարդված «Շրեկ» գիրքը, որի հիման վրա ստեղծվել են կրեատիվ մուլտիպլիկացիոն ֆիլմեր «Shrek», «Shrek 2» և այլն։ «Shrek 2» ֆիլմը էկրան է բարձրացել 2004 թվականին՝ Ուիլյամ Սթեյգի մահից մեկ տարի անց, և նվիրվել է գրողի հիշատակին («In memory of William Steig 1907—2003»):

Սթեյգն ամուսնացել է չորս անգամ, և այդ ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները։ Նրա որդին՝ Ջերեմի Սթեյգը, ամերիկացի հայտնի ջազային երաժիշտ է։

Աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1939 թվական, About People
  • 1941 թվական, How to Become Extinct (հեղինակ՝ Ուիլ Կապի, նկարազարդումը՝ Ու. Սթեյգի)
  • 1942 թվական, The Lonely Ones
  • 1945 թվական, Persistent Faces
  • 1946 թվական, Mr. Blandings Builds His Dream House (նկարազարդումը՝ Ու. Սթեյգի)
  • 1950 թվական, The Decline and Fall of Practically Everybody (հեղինակ՝ Ուիլ Կապի, նկարազարդումը՝ Ու. Սթեյգի)
  • 1951 թվական, The Rejected Lovers
  • 1953 թվական, Dreams of Glory
  • 1968 թվական, CDB!
  • 1968 թվական, Roland the Minstrel Pig
  • 1969 թվական, Sylvester and the Magic Pebble
  • 1969 թվական, Bad Island
  • 1971 թվական, Amos and Boris
  • 1972 թվական, Dominic
  • 1973 թվական, The Real Thief
  • 1974 թվական, Farmer Palmer’s Wagon Ride
  • 1976 թվական, Abel’s Island
  • 1976 թվական, The Amazing Bone
  • 1977 թվական, Caleb & Kate.
  • 1978 թվական, Tiffky Doofky
  • 1979 թվական, Drawings
  • 1980 թվական, Gorky Rises
  • 1982 թվական, Doctor De Soto
  • 1984 թվական, CDC?
  • 1984 թվական, Doctor De Soto Goes to Africa
  • 1984 թվական, Ruminations
  • 1984 թվակա, Yellow & Pink
  • 1984 թվական, Rotten Island
  • 1985 թվական, Solomon: The Rusty Nail
  • 1986 թվական, Brave Irene
  • 1987 թվական, The Zabajaba Jungle
  • 1988 թվական, Spinky Sulks
  • 1990 թվական, Shrek!
  • 1992 թվական, Alpha Beta Chowder
  • 1994 թվական, Zeke Pippin
  • 1996 թվական, The Toy Brother
  • 1998 թվական, A Handful of Beans: Six Fairy Tales / retold by Jeanne Steig (նկարազարդումը՝ Ու. Սթեյգի)
  • 1998 թվական, Pete’s a Pizza
  • 2000 թվական, Made for Each Other
  • 2000 թվական, Wizzil
  • 2001 թվական, A Gift from Zeus
  • 2002 թվական, Potch & Polly
  • 2003 թվական, When Everybody Wore a Hat
  • 2003 թվական, Yellow & Pink (վերամշակված)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 William Steig (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. jeugdliteratuur.org
  5. https://www.nationalbook.org/books/doctor-de-soto/
  6. Произношение в оригинале: [1] Արխիվացված 2014-07-14 Wayback Machine[2]