CGI (գրաֆիկա)
CGI (անգլ.՝ computer-generated imagery, համակարգչով գեներացված պատկերներ), անշարժ և շարժական պատկերներ, որոնք գեներացվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով և օգտագործվում են կերպարվեստում, կինեմատոգրաֆական հատուկ էֆեկտներում։ Համակարգչային խաղերում հիմնականում օգտագործում են համակարգչային գրաֆիկա, սակայն ժամանակ առ ժամանակ ավելանում ներխաղային վիդեոներ, որոնք հիմնված են CGI֊ի վրա։
Շարժական պատկերների հիմքում ընկած է համակարգչային անիմացիան, որը համարվում է CGI-ի ավելի նեղ դաշտը։ Այն օգտագործվում է կինեմատոգրաֆիայում՝ այնպիսի էֆեկտներ ստեղծելով, որ չի կարող ստեղծել ավանդական գրիմը։ Հանակարգչային անիմացիան կարող է փոխարինել կասկադյորներին, ինչպես նաև դեկորացիաներին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համակարգչային գրաֆիկան առաջին անգամ օգտագործվել է 1973 թվականի «Արևմուտքի աշխարհ» ֆիլմում[1]։ 1970-ականներին ֆիլմերում օգտագորրծվեցին եռաչափ համակարգչային գրաֆիկայի տարրեր։ Այդ ֆիլմերից էին՝ «Ապագայի աշխարհը», «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» և «Օտարը» ֆիլմերը։ 1980֊ական թվականներին, մինչև երկրորդ «Տերմինատորի» դուրս գալը, Հոլիվուդը սկսեց շատ չօգտագործել համակարգչային գրաֆիկա[2]։
«Յուրայի դարաշրջանի այգում» առաջին անգամ կարողացան փոխարինել կասկադյորին։ Հենց նույն ֆիլմում էլ առաջին անգամ կարողացան անընդհատ օգտագործել CGI (դինոզավրի կաշին և մկանները ավելացվել էին համակարգչային գրաֆիկայով) լուսանկարչությամբ[3]։ 1995 թվականի «Խաղալիքիների պատմություն»֊ը եղավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմը, որն ամբողջովին մոդելավորված էր համակարգչով։ «Վերջին ֆանտազիա։ Ոգիները մեր մեջ» ֆիլմում առաջին անգամ կարողացան CGI֊ի օգնությամբ մարմնավորել իրական մարդկանց[4]։
CGI ստուդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համակարգչային գրաֆիկայի ստուդիաներից դարձել է «Industrial Light & Magic» ընկերությունը, որը հիմնադրվել է Ջորջ Լուկասի կողմից 1975 թվականին։ «ILM»֊ն մտցրեց վիզուալ էֆեկտների հասկացությունը ֆիլմերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Greatest Visual and Special Effects (F/X) — Milestones in Film» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-08
- ↑ J. Hoberman. Film after Film. Verso Books, 2012. ISBN 9781844677511. Page 8.
- ↑ Kerlow, p. 55.
- ↑ La Ferla, Ruth. (6 мая 2001)։ «Perfect Model: Gorgeous, No Complaints, Made of Pixels» (անգլերեն)։ New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-08
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել CGI (գրաֆիկա) կատեգորիայում։ |