Շրեկը և Ամանորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շրեկը և Ամանորը
անգլ.՝ Shrek the Halls
Shrek the Halls poster.jpg
Տեսակ կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և հեռուստաֆիլմ
Ժանր ֆենթեզի, կինոկատակերգություն[1], սուրբծննդյան ֆիլմ և cinematic fairy tale
Հորինված երկիր Shrek
Ռեժիսոր Գերի Թրուսդեյլ
Հնչյունավորում Մայք Մայերս[2], Էդի Մերֆի, Քեմերոն Դիազ և Անտոնիո Բանդերաս
Երաժշտություն Գարի Գրեգսոն-Ուիլյամս
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն DreamWorks
Տևողություն 27 րոպե
Պրիկվել Շրեկ 4-D
Սիկվել Հավերժ Շրեկ
Թվական 2007
dreamworksanimation.com/tv/shrek/

Շրեկը և Ամանորը (անգլ.՝ Shrek The Halls), կարճրամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված 2007 թվականին՝ Սուրբ Ծնունդից առաջ։ Այս սերիան անսպասելի էր։ Պաշտոնական ցուցադրությունը հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 27-ին ABC հեռուստաաիլքով։ Ֆիլմում պատմվում է այն մասին, թե ինչպես է Շրեկը փորձում իր ընտանիքի համար իսկական Սուրբ Ծնունդ կազմակերպել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանակը Շրեկին համոզում է Սուրբ Ծնունդը դիմավորել իր ընտանիքի հետ։ Բայց Շրեկը նույնիսկ չգիտի, թե ինչ է Սուրբ Ծնունդը։ Այդ պատճառով էլ գնում է գրախանութ, որը գտնվում էր սարի վրա։ Շրեկը գնում է «Սուրբ Ծննդյան մասին չիմացողներ համար» գիրքը և այն ընթերցելուց հետո իր տունը զարդարում է դրասանգներով և լապտերներով։ Այժմ Շրեկը կարող է տոնել Սուրբ Ծնունդը իր ընտանիքի հետ։ Սակայն պարզվում է, որ ավանակն իր ողջ «ընտանիքին» (Շրեկի ընկերներին ու իր ընտանիքի անդամներին) հրավիրել է տոնելու Սուրբ Ծնունդը։ Չնայած դրան՝ Շրեկը հետևում է գրքի «քայլ 4-ին», այսինքն՝ պատմել Սուրբ Ծննդյան պատմություն։ Նրա պատմելու ընթացքում միջամտում են նրա ընկերները, որոնցից յուրաքանչյուրը պատմում է այդ պատմության իր տարբերակը։ Ավանակը պատմում է, թե ինչպես է ինքը համտեսել Սանտայի վաֆլե հսկայական արձանը (թեև հետո պարզվում է, որ նա լիզել է Շրեկի ոտքը)։ Կատուն իր պատմության վերջում սկսում է խաղալ Սանտա Կլաուսի գլխարկից կախված զանգի հետ։ Պրյանյան պատմում է, որ Սանտան կերել է իր ընկերուհի Սյուզիին (այդ պատճառով էլ նա վախենում է Սանտայից)։

Ավանակը վերցնում է Շրեկի գիրքը, և դրան հետևած կռվի պատճառով ավերվում է Շրեկի տունը։ Սուրբ Ծննդյան տրամադրությունը փչանում է, և Շրեկը վռնդում է իր ընկերներին։ Ֆիոնան հասնում է հեռացող ընկերների հետևից և պատմում, որ դա Շրեկի առաջին Սուրբ Ծնունդն է։ Ավանակը հասկանում է, որ ինքը շատ կոպիտ է վարվել և ներողություն է խնդրում Շրեկից։ Շրեկը նրան ներում է և պատմում մի նոր պատմություն, բայց ոչ թե Սանտա Կլաուսի, այլ Սանտա Շրեկի մասին։ Երեխաները քնում են, իսկ Շրեկն ու նրա ընկերները լսում են զանգերի ղողանջները և դուրս գալիս փողոց, որտեղ տեսնում են Սանտա Կլաուսին ու նրա եղջերուներին։ Ընկերներն ուրախ նայում են նրանց, իսկ Պրյանյան վախեցած փախչում է։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Donnas — «Christmas Wrapping»
  • Carmen Carter — «Gonna Make You Sweat (Everybody Dance Now)»
  • Santana — «Jingo (Gin Go La Ba)»
  • Seals & Crofts — «Summer Breeze»
  • Eels — «The Stars Shine In The Sky Tonight»
  • Journey — «Don’t Stop Believing»
  • The Waitresses — «Christmas Wrapping»
  • FatBoy Slim — «Because We Can»
  • Carl Orff — «Carmina Burana»

Դերերը հնչունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.videobuster.de/titledtl.php/shrek-oh-du-shrekliche-129284.html?tab=details
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.