Թիմոթի Օլիֆանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Թիմոթի Օլիֆանտ
Timothy Olyphant March 19, 2014 (cropped).jpg
Ծնվել էմայիսի 20, 1968(1968-05-20)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[4], USC Roski School of Fine Arts and Design? և Fred C. Beyer High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, լողորդ, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ John Vernon Bevan Olyphant?[5]
Պարգևներ և մրցանակներ

Թիմոթի Դեյվիդ Օլիֆանտ (անգլ.՝ Timothy David Olyphant, մայիսի 20, 1968(1968-05-20)[1][2][3], Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Մեծ ճանաչում է ձեռք բերել նկարահանվելով «Հիթմեն» և «Պինդ ընկույզ 4.0» ֆիլմերում, ինչպես նաև «Դեդվուդ» (2004—2006) և «Արդարադատություն» (2010) հեռուստասերիալներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Timothy Olyphant at the 70th Annual Peabody Awards.jpg

Մեծացել է Կալիֆոռնիայում։ 1986 թվականին ավարտել է Մոդեստո քաղաքի Ֆրեդ Ս. Բեյերի անվան դպրոցը[7]։ Կրթությունը շարունակել է Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է արվեստ և թատրոն։ Ուսանողական տարիներին հաջողությամբ մասնակցել է լողի մրցումների (ֆինալիստ ամերիկական ազգային մրցումներում ՝ 200 մետր ազատ ոճում)։

Հետագայում տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է աշխատել թատրոնում։

Ներկա ժամանակաշրջանում ակտիվ նկարահանվում է ֆիլմերում, ինչպես նաև վարում է առավոտյան ստորտային հաղորդումը Լոս Անջելեսի Indie 103.1 ռադիոկայանում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիֆանտը 1991 թվականին ամուսնացել է Ալեքսիս Նիֆի հետ[8]։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ երկու աղջիկ՝ Գրեյսը (ծնված 1999 թվականին) և Վիվիենը (ծնված 2003 թվականին), և մեկ որդի՝ Հենրին (ծնված 2001 թվականին)։ Հիմա ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսում։

Timothy Olyphant 2011 (cropped).jpg

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Timothy Olyphant Peabody Awards 2011 (8166714309) (cropped).jpg
  • 2000 — արժանացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակին՝ «Էկստազի» (1999) ֆիլմում լավագույն վատ տղայի՝ թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող Թոդ Հեյնսի դերը կատարելու համար։
  • 2007 — արժանացել է «Հիլդիի կինոդերասան» մրցանակին՝ «Դեդվուդ» հեռուստասերիալում դերակատարելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Former StudentsWilliam Esper Studio.
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  6. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  7. Millegan Lisa (2010-05-17)։ «Olyphant back with a badge»։ Modesto Bee։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-01-ին։ Վերցված է 2010-06-06 
  8. Patterson John (2010-04-29)։ «Timothy Olyphant: a law unto himself»։ The Guardian։ Վերցված է 2010-06-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]