The xx

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The xx
The xx live at La Casa 139.jpg
The xx-ի համերգը 2009 թվականի հոկտեմբերի 18-ին Միլանում
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրերինդի-փոփ,
փոսթփանկ-րիվայվլ,
դրիմ-փոփ
Գործունեություն2005 (2005)–մինչ այժմ
ԼեյբլXl, Young Turks
Կայքaudioslave.com
Անդամներ
Ռոմի Մեդլի Քրոֆթ,
Օլիվեր Սիմ,
Ջեյմի Սմիթ
Նախկին անդամներ
Բարիյա Կուրեշի
Commons-logo.svg The xx Վիքիպահեստում
The xx խմբի համանուն ալբոմի շապիկը

The xx, բրիտանական ինդի փոփ խումբ, որ ձևավորվել է 2005 թվականին Լոնդոնում։ Խմբի առաջին ալբոմը բարձր գնահատականներ է ստացել երաժշտական քննադատների կողմից և առաջադրվել է Մերկուրիի մրցանակի, որը խումբը ստացավ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին։ Խմբի երկրորդ ալբոմը՝ Coexist-ը, թողարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 10-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2009 թվականներ. Խմբի ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը հանդիպեց մինչ Էլիոթ դպրոցում սովորելը, որում սովորել են նաև Hot Chip-ը, Բուրիալը, Ֆոթ Թեթը և Փիրս Բրոսնանը[2]։ Խումբը սկսեց ազդվել այդ երաժիշտներից.

Aquote1.png Մի ուսուցիչ, որը մեզ երբևէ դաս չէր տվել, ասաց, թե ինչքան լավն էինք մենք։ Դա յուրահատուկ ձևով օգնեց մեզ։ Aquote2.png

Օլիվեր Սիմը և Ռոմի Մադլի-Քրոֆթը բացեցին խումբը որպես դուետ, երբ նրանք 15 տարեկան էին։ Կիթառահար Բարիա Քուրեշին միացավ նրանց և սկսեց կատարել 2005 թվականին, մեկ տարի անց խմբին միացավ Ջամի Սմիթը։

2009-2011 թվականներ. xx[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի համանուն ալբոմը թողարկվեց բրիտանական մասնավոր ձայնագրային լեյբլ Young Turks-ի հետ 2009 թվականի օգոստոսի 17-ին[3] և դիմավորվեց քննադատների ծափահարություններով՝ ստանալով «ունիվերսալ ողջույն» գնահատականը Metacritic-ի կողմից։ Ալբոմը նաև լավ հորիզանականներում էր, տարվա լավագույն երգերի ցանկերում՝ լինելով 9-րդը Rolling Stone կայքի ցանկում և երկրորդը NME-ում։ 2009 թվականին Nme-ի ապագայի 50 լավագույն խմբերի ցանկում xx-ը 6-րդն էր և 2009 թվականի հոկտեմբերին խումբը ընդգրկված էր CMJ-ի երաժշտական մրցանակաբաշխության թոփ 10-ում։ Խմբի առաջին հաջողությունից հետո Crystalised սինգլը ներառվել է iTunes-ումորպես շաբաթվա սինգլ սկսած 2009 թվականի օգոստոսի 18-ին։

Չնայած խումբը նախկինում աշխատել էր պրոդյուսերների հետ՝ ներառյալ Դիպլոյին և Քվեսին, նրանք ինքնուրույն են ստեղծել xx-ը։ Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել փոքր ավտոտնակում, հաճախ գիշերները և դա նպաստել է ալբոմի ցածր, շշուկային բնության գոյությանը[4]։

The xx խմբի համերգը 2009 թվականի դեկտեմբերի 2-ին

2009 թվականի օգոստոսին խումբը ունեցավ իր սեփական համերգային շրջագայությունը։ The xx-ը համերգն ունեցավ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Friendly Fires, The Big Pink և Micachu-ն։ 2010 թվականի հունվարին Մեթ Գրոնինգը առաջարկեց խմբին նվագել All Tomorrow's Parties փառատոնին, որ տեղի ունեցավ Անգլիայի Մինահեդ քաղաքում։

2009 թվականի վերջին երկրորդ կիթառահար և ստեղնաշարային գործիքներ նվագող Բարիա Քուրեշին լքեց խումբը։ Նշված է, որ նա պարզապես ուժասպառ էր եղել, սակայն ավելի ուշ Օլիվեր Սիմը ասել է.

Aquote1.png Անկեղծ ասած, մարդիկ մտածում են, որ նա է լքել խումբը, սակայն դա այպես չէ։ Դա իմ, Ռոմիի և Ջեմիի որոշումն էր։ Այն պետք է կատարվեր[5][6]։ Aquote2.png

Նրանց առաջին ալբոմի երաժշտությունը հաճախակի էր օգտագործվում հեռուստատեսությամբ և մեդիայով, ինչպիսիք են 24/7, Person of Interest, NBC-ի ձմեռային օլիմպիական խաղերի թողարկումը[7], Cold Case, Suits, Mercy սերիաներում, թոփ մոդել-ի հունական տարբերակում և այլն։ 2010 թվականին Intro սինգլը ԲիԲիՍիի կողմից օգտագործվել է 2010 թվականի նախագահական ընտրությունների մասին թողարկման ժամանակ։

2010 թվականի սեպտեմբերին խմբի առաջին ալբոմը ստացավ Մերկուրիի մրցանակ։ Դրանից հետո ալբոմը 16-րդ հորիզոնականից բարձրացավ 3-րդ հորիզոնական Մեծ Բրիտանիայի ալբոմների վարկանշային աղյուսակում։

2011-2012 թվականներ. Coexist[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերին Սմիթը ցույց է տվել, որ ցանկանում է թողարկել xx-ի երկրորդ LP-ն, երբ նա ոգեշնչված էր ակումբային երաժշտությունից։

2012 թվականի հունիսի 1-ին հայտարարվեց, որ խմբի երկրորդ ալբոմը՝ coexist-ը պետք է թողարկվի սեպտեմբերի 10-ին։ 2012 թվականի հուլիսի 16-ին նրանք հայտարարեցին, որ «Angels» երգը պետք է լինի ալբոմի առաջին երգը։ 2012 թվականի սեպտեմբերի 3-ին Internet Explorer-ի գործակցության ժամանակ xx-ը թողարկեց ամբողջ Coexist ալբոմը և այն հայտնվեց իրենց կայքում սեպտեմբերի 11-ին։

Խումբը Ֆինլանդիայի փառատոնի ժամանակ

2012 թվականի սեպտեմբերի 9-ին խումբը կատարեց բոլոր ժամանակների ամենամարդաշատ փառատոնի ընթացքում։ Իրենց առաջին հյուսիսամերիկայն շրջագայությունը սկսվեց Կանադայի Վանկուվեր քաղաքում հոկտեմբերի 5-ին։

2013-մինչև հիմա. Շրջագայություններ և երրորդ ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին The xx-ը 3 փառատոնանման համերգներ ունեցավ Բեռլինում, Լիսաբոնում և Լոնդոնում, որ կոչվում էր "Night+Day": Փառատոնները ընդգրկում էին կատարումներ DJ-ների ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր փառատոն ավարտվեց խմբի գիշերային համերգով։ Խումբն առաջադրվել էր Brit մրցանակի լավագույն բրիտանական խումբ հանդիսանալու համար։

2013 թվականի ապրիլին The xx-ը զարգացեց «Մեծ Գեթսբին» ֆիլմի "Together" երգը։ 2014 թվականի մարտին խումբը մի շարք կատարումներ ունեցավ Նյու Յորքի հարմոնիայի այգում։ Շոուն ներառում էր կենդանի էֆֆեկտներ և ուներ սահմանափակ արտադրողականություն։

2014 թվականի մայիսին խումբը հայտարարեց, որ նրանք աշխատում են իրենց երրորդ ալբոմի վրա պրոդյուսեր Ռոդայթ ՄաքԴոնալդի հետ Տեխասում[8]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոմի Մեդլի Քրոֆթ՝ կիթառ և վոկալ
  • Օլիվեր Սիմ՝ բաս և վոկալ
  • Ջեմի Սմիթ, հայտնի է նաև որպես Ջեմի xx՝ արտադրություն, էլեկտրոնիկա, հարվածային գործիքներ

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարիա Քուրեշի՝ ստեղնաշարային գործիքներ և կիթառ (2005-2009)
Տարի Տեղեկություն ալբոմի մասին Հորիզոնականը վարկանշային աղյուսակում Որակավորում
UK
[9]
US
[10]
AUS
[11]
BEL
[12]
BEL
[12]
FRA
[12]
GER
[13]
IRE
[14]
NZL
[12]
SWE
[15]
2009 xx
  • Թողարկում՝ 2009 թվականի օգոստոսի 17
  • Լեյբլ։ Young Turks
  • Ձևաչափ։ CD, Music download
3 92 40 9 41 35 73 14 13 44 UK: Պլատինե[16]
2012 Coexist
  • Թողարկում՝ 2012 թվականի սեպտեմբերի 10
  • Լեյբլ։
  • Ձևաչափ։
1 5 2 1 6 2 3 3 1 1 UK: Ոսկե[16]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հորիզոնականը վարկանշային աղյուսակում Ալբոմ
UK
[9]
UK Indie
[17]
BEL (FL)
[18]
FRA
[19]
US
Alt

[20]
2009 «Crystalised» xx
«Basic Space»
«Islands»
2010 «VCR» 132 15
«Islands» 34 3 16 90
«Crystalised» 1 14 37

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Basic Space»
  • «Crystalised»
  • «VCR»
  • «Islands»
  • «Teardrops»
  • «Infinity»
  • «Heart Skipped A Beat»
  • «Night Time»
  • «Stars»
  • «Shelter»
  • «Chained»
  • «Intro»
  • «Fiction»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]