Ֆիլիպ կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ կղզի
Տեսակկղզի
ՄայրցամաքԱվստրալիա
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՆորֆոլք
Երկարություն2,2 կմ
Լայնություն1,9 կմ
Մակերես1,9 կմ²
Աշխարհագրական տեղադրությունՆորֆոլկ կղզու ազգային պարկ
Ջրլիցի ափինԽաղաղ օվկիանոս
Անվանված էԱրթուր Ֆիլիպ
Քարտեզ
Քարտեզ

Ֆիլլիպ կղզի (անգլ.՝ Phillip Island), ամայի կղզի, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում, 6 կմ հարավ Նորֆոլկ կղզուց։ Կղզի համարվում է վարչական տարածք Նորֆոլկ կղզու։ Նեպին կղզու հետ միասին և Նորֆոլկ կղզու ոչ մեծ մասը միասին հանդիսանում են Նորֆոլկ կղզու ազգային պարկի մաս։ Ֆիլիպ կղզին ընդգրկված է Ավստրալիայի Ազգային Ժառանգությունում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ ազգային պարկը Նորֆոլկ կղզուց

Կղզին ունի հրաբխային ծագում։ Ձգվածությունը արևմուտքից արևելք կազմում է 2,1 կմ, հյուսիսց հարավ՝ 1,95 կմ։ Մակերեսը 1,90² կմ։ Ամենաբարձր կետը՝ Ջեքի-Ջեքի լեռն է, բարձրությունը 280 մետր է ծովի մակարդակից։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Clianthus carneus

XIX դարի կեսերին կղզի ներկրվեցին մեծ քանակությամբ խոզեր, այծեր և ճագարներ։ Որը պատճառ է դարձել բուսականության ընդհանուր ոչնչացմանը, որպես հետևանք կղզին ենթարկվել է ուժեղ էրոզիայի և կղզում տարածված է կարմրա–գորշ հողեր։ Սակայն XX դարի սկզբից սկսած կղզուց ոչնչացվեցին խոզերն ու այծերը, ճագարները միայն 1988 թվականից։ Այդ ժամանակից ի վեր ակտիվ աշխատանքներ են տարվում բնական միջավայրի վերականգման համար։ Ներկայումս իրականացվում է ծրագիր անտառների վերականգման համար, քանի որ ժամանակին կղզին ծածկված է եղել անտառներով։ Ֆիլիպ կղզում հաշվում են մոտ 80 տեսակի բույսեր։ Ամբողջությամբ անհետացել է ստրեբլորիզ հիասքանչ (լատին․՝ Streblorrhiza speciosa) էնդեմիկ բուսատեսակը, որը XX–րդ դարում Եվրոպայում համարվում էր ամենատարծված ջերմոցային մշակաբույսը[1]։ Կղզում հանդիպում է երկու տեսակի սողուններ գեկոն (լատին․՝ Gekkonidae) և (լատին․՝ Scincidae)։ Շուրջ 12 տեսակի ծովային թռչուններ, այդ թվում այնպիսի տեսակներ ինչպիսիք են՝ թայֆուն սալանդրա, ավստրալիական օլուշա, մոխրագույն կրաչկա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու անունը ի պատիվ Արթուր Ֆիլիպի, ով եղել է Նոր Հարավային Ուելսի մարզպետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Белоусова Л. С., Денисова Л. В. Стреблориза прекрасная (Streblorrhiza speciosa Endl.) // Редкие растения мира. — М.: Лесн. пром-сть, 1983. — С. 291. — 344 с. — 20 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ կղզի» հոդվածին։