Նորֆոլկ կղզու ազգային պարկ
Տեսակ | Ավստրալիայի ազգային պարկ |
---|---|
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Նորֆոլք |
Հիմնվել է | 1984 |
Մակերես | 6,5 կմ² |
Նորֆոլկ կղզու ազգային պարկ (անգլ.՝ Norfolk Island National Park), գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզիներում, որը պատկանում է Ավստրալիային, մոտ 1500 կմ արևելք Բրիսբենից։ Պարկը զբաղեցնում է Նորֆոլոք կղզու 14%, իսկ Ֆիլիպ և Նեպին կղզիներն ամբողջությամբ։
Ազգային պարկի ընդհանուր տարածքը մոտ 6,5 քկմ, որի մեծ մասը 4,6 քկմ գտնվում է Նորֆոլք կղզու Մաունտ Փիթ լեռնային շրջանում, մնացած մասը 1,9 քկմ Ֆիլիպ և Նեպին կղզիներին։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Պարկի ստեղծման հիմնական նպատակն է պահպանել և վերականգնել էնդեմիկ բույսերի և կենդանիների, բնական էկոհամակարգի և էկոլոգիական գործընթացների զարգացումը, ինչպես նաև ստեղծելու հանգստի համար հնարավորություններ Նորֆոլոք կղզու զբոսաշրջիկների համար։
Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային պարկում աճում են շուրջ 200 տեսակի բույսեր, որոնցից էնդեմիկ են 40-ը։ Առավել հայտնի է Նորֆոլք կղզու խորհրդանիշ համարվող արաուկարիա բազմատերևը կամ նորֆոլոքյան սոճի, որն ունի մինչև 60 մ բարձրություն։ Ամբողջ աշխարհում մշակվում է որպես դեկորատիվ բույս, իսկ նորֆոլքյան սոճին որպես բնափայտ օգտագործվում է շինարարության մեջ։ Ծառի սերմերը ծառայում են սնունդ արդեն ոչնչացման եզրին գտնվով (Cyanoramphus cookii) թութակի համար։
Մեծ վնաս են հասցրել կղզու բուսական ու կենդանական աշխարհին՝ առնետները, նապաստակները, խոզերը, այծերը և վայրիացած կատուները[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորֆոլկ կղզու ազգային պարկ» հոդվածին։ |
|