Սպիտակաձյունիկը և որսորդը (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սպիտակաձյունիկը և որսորդը
Snow White & the Huntsman
Постер фильма «Белоснежка и охотник».jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3]
Թվականմայիսի 30, 2012[4] և մայիսի 31, 2012[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRupert Sanders[6][3][7][8][9][10][11]
ՊրոդյուսերՋո Ռոտ և Սեմ Մերսեր
Սցենարի հեղինակԱմինի Հուսեյն, Ջոն Լի Հենկոկ և Evan Daugherty
ԴերակատարներՔրիստեն Ստյուարտ[2][3][7][8][9][10][12][11], Քրիս Հեմսվորթ[2][7][8][9][10][12][11], Շարլիզ Թերոն[2][7][8][10][12][11], Սեմ Կլաֆլին[7][8][10][12][11], Vincent Regan[7][12], Noah Huntley[12], Յան Մակշեյն[7][12], Բոբ Հոսկինս[7][12], Ջոնի Հարիս[7][12], Թոբի Ջոնս[7][10][12], Էդի Մարսան[7][12], Ռեյ Ուինսթոն[7][10][12], Նիք Ֆրոսթ[7][10][12], Lily Cole[7][12], Liberty Ross[12], Matt Berry[12], Brian Gleeson[13], Դեյվ Լեջենո[13], Ռեյչել Ստիրլինգ[13], Greg Hicks[13], Mark Wingett[13], Փիթեր Ֆերդինանդո[13], Անաստասիա Հիլ[13], Ջեյմի Բլեկլի[13], Joey Ansah[13], Raffey Cassidy[13], Խավիեր Աթքինս[13], Սեմ Սպրուել, Կետի ՄաքԳրատ և Միա Ֆերրոու
ՕպերատորՔոնրադ Բաֆֆ IV
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՔոնրադ Բաֆֆ IV
ԿինոընկերությունUniversal Studios և Ջո Ռոտ
Տևողություն127 րոպե
Բյուջե170 000 000 ԱՄՆ դոլար[14]
Շահույթ396 592 829 ԱՄՆ դոլար[14]
ՀաջորդՍպիտակաձյունիկը և որսորդը 2
Պաշտոնական կայքէջ
Snow White and the Huntsman Վիքիպահեստում

«Սպիտակաձյունիկը և որսորդը» (անգլ.՝ Snow White & the Huntsman), Գրիմ եղբայրների հեքիաթի հիման վրա ռեժիսոր Ռոպերտ Սանդերսի նկարահանած ֆանտաստիկ, արկածային ամերիկյան ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2012 թվականի հունիսի 1-ին, Մեծ Բրիտանիայում՝ մայիսի 30-ին, Ռուսաստանում՝ հունիսի 14-ին։ «Օսկար» մրցանակի նոմինանտ Բոբ Հոսկինսի կարիերայի վերջին դերը (կույր թզում Մյուր)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաբոր թագավորություն է ներխուժում ապակե զինվորների բանակը։ Արքա Մագնուսը ջախջախում է թշնամիներին, ազատագրում է գեղեցկունի գերուհի Ռովենաին և ամուսնանում է նրա հետ։ Առաջին գիշերը Ռովենան սպանում է արքային, բացում է դղյակի դարպասները իր եղբայր Ֆիննի բանակի առջև և տիրում է թագավորության վրա իշխանությանը։ Արյունալի խառնաշփոթի մեջ հերցոգ Համոնդին և նրա որդի Ուիլյամին հաջողվում է փախուստի դիմել սակայն արքայի դուստր Սպիտակաձյունիկը գերի է ընկնում Ռովենային։ Չար կախարդուհին արդեն անհաշիվ քանակի տարիներ պահպանում է իր հավերժական երիտասարդությունը՝ աղջիկներից վերքաշելով կյանքաին ուժեր։ Նրա մայրը, նզովքը աղջկան փոխանցելիս, զգուշացրել է, որ Ռավենան կսպանվի առավել գեղեցիկ կնոջ ձեռքով, քան ինքը։ Իմանալով կախարդական հայելուց, որ Սպիտակաձյունիկը դարձել է ավելի գեղեցիկ, Ռովենան պատրաստվում է խորթ աղջկան զոհաբերել, սակայն նրան հաջողվում է աշտարակից փախչել կախարդված Սև անտառ։ Կախարդուհին որսորդ Էրիկին հրամայում է բերել Սպիտակաձյունիկին և խոստանում է որպես պարգև կենդանացնել նրա կնոջը։ Իմանալով, որ Սպիտակաձյունիկը ողջ է, Ուիլյամը նրա հետևից ուղևորվում է Սև անտառ։

Էրիկը գտնում է Սպիտակաձյունիկին, սակայն Ֆիննը հայտարարում է, որ Ռովենան չի կարող վերակենդանացնել մահացածներին։ Խաբված որսորդը որոշում է աղջկան տանել Համոնդի մոտ և ստանալ պարգևը։ Նրանք հասնում են գյուղակին, որը բնակեցված է փախստականներով, սակայն գիշերը գյուղի վրա է հաձակվում Ֆիննի ջոկատը։ Հերոսները հանդիպում են թզուկների ութնյակի, նրանցից մեկը հայտարարում է, որ միայն Սպիտակաձյունիկը կարող է հաղթել Ռովեննային։ Էրիկը հասկանում է, որ սիրահարվել է Սպիտակաձյունիկին։ Ֆիննի մարդիկ նորից հասնում են հերոսներին, թզուկ Հասը զոհաբերում է իրեն, նետերից փակելով Սպիտակաձյունիկին, Էրիկը սպանում Ֆիննին։ Ջոկատին է միանում արքայազն Ուիլյամը։ Ռովենային հաջողվում է ընդունել նրա կերպարը և թունավորել Սպիտակաձյունիկին, սակայն ավարտին հասցնել մտադրությունը չարագործուհուն խանգարում են հայտնված Էրիկը և Ուիլյամը։ Հերոսները արքայադստեր մարմինը հասցնում են Համոնդի ամրոց, որտեղ Էրիկին հաջողվում արթնացնել արքայադստերը համբույրով։ Սպիտակաձյունիկը առաջնորդում է հերցոգի բանակը դեպի Ռովենայի դղյակը։ Թզուկները ամրոց են ներթափանցում կոյուղու թունելի միջով և բացում են դարպասները։ Գրոհող ջոկատը, որը մտել էր դղյակ, ընկնում է Ռովենայի թակարդը, սկսվում է համառ մարտ։ Սպիտակաձյունիկը այդ ընթացքում գտնում է կախարդուհուն և նրանց միջև գոտեմարտ է սկսվում։ Կախարդուհին փրձում է սպանել Սպիտակաձյունիկի և վերջնականապես անմահություն ձեռք բերել, սակայն Սպիտակաձյունիկը, խորթ մորը խոցելով դաշույնով, հաղթանակ է տանում և բարձրանում է գահին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարլիզ Թերոնը և Քրիստեն Ստյուարտը WonderCon ցուցահանդեսում, 2012 թվական

Գլխավոր հերոսներ

Դերասան Դեր
Քրիստեն Ստյուարտ Սպիտակաձյունիկ[15]
Ռեֆի Քեսիդի Սպիտակաձյունիկը մանկությունում
Քրիս Հեմսվորթ Որսորդ Էրիկ
Շարլիզ Թերոն Ռովենա
Իզմի Մեյքլ Սմալ Ռովենան մանկությունում
Սեմ Կլաֆլին Արքայազն Ուիլյամ
Խավիեր Էտկինս Ուիլյամը մանկությունում
Սեմ Սպրուել Ֆինն[16]
Էլիոթ Ռիվ Ֆիննը մանկությունում
Լիլի Կոուլ Գրետա[16]
Վինսենտ Ռիգան Հերցոգ Համոնդ
Նոյ Հանտլի Արքա Մագնուս
Լիբերտի Ռոսս Թագուհի Էլեոնորա
Քրիստոֆեր Օբի Օգուգուա (ձայն) Հայելի
Ռեյչել Ստիրլինգ Աննա
Հետի Գոտոբեդ Լիլի
Գրեգ Հիքս Սև ասպետների գեներալ
Պիտեր Ֆերդինանդո Սև ասպետ
Անաստասիա Հիլլ Ռովենաի մայրը

Թզուկներ

Դերասան Դեր
Յան Մակշեյն Բիտ
Բոբ Հոսկինս Մյուր
Ջոնի Հարիս Կուերտ
Տոբի Ջոնս Կոլ
Էդդի Մարսան Դյուր
Ռեյ Ուինստոն Գորտ
Նիկ Ֆրոստ Նիոն
Բրայան Գլիսոն Գաս

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարի նկարահանումները անցել են 2011 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 10-ը, Մեծ Բրիտանիայում:[18]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանանում է կինոքննադատների ոչ միանշանակ արձագանքների։ «Rotten Tomatoes»-ում հավաքվել է 135 գրախոսական, 48 %-ը՝ դրական, միջին ռեյտինգը կազմում է 5,6 10-ից։[19]

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և անվանակարգումների ցուցակ
Թվական Արժանացող Մրցանակ Նոմինացիա Արդյունք
2012 Շարլիզ Թերոն Teen Choice Award Ֆիլմի լավագույն չարագործ Հաղթանակ
2012 Քրիստեն Ստյուարտ Teen Choice Award Լավագույն ամառային ֆիլմի աստղ - կին Հաղթանակ
2012 Քրիս Հեմսվորթ Teen Choice Award Լավագույն ամառային ֆիլմի աստղ - տղամարդ (նաև «Վրիժառուները» ֆիլմի համար) Հաղթանակ
2012 Սեմ Կլաֆլին Teen Choice Award Լավագույն առաջընթաց Առաջադրված
2012 Շարլիզ Թերոն Teen Choice Award Լավագույն ֆիլմի չարագործ Առաջադրված
2012 Շարլիզ Թերոն Teen Choice Award Լավագույն ամառային ֆիլմի աստղ - կին (նաև «Պրոմեթեյ» ֆիլմի համար) Առաջադրված
(պարտվել է Քրիստեն Ստյուարտին)
2012 Քրիս Հեմսվորթ GQ Award Տարվա միջազգային առաջընթացի մրցանակ GQ տղամարդու համար Հաղթանակ
2012 Կոլին Էթֆուդ Gucci Award Լավագույն հագուստի դիզայն Առաջադրված
2012 Florence and the Machine World Soundtrack Awards Լավագույն երգ, գրված հատուկ ֆիլմի համար Առաջադրված
2012 Կրիս Մանրո և Կրեյգ Հենիգան Սպուտնիկ Լավագույն ձայն Առաջադրված
2012 Wild Card և Universal Pictures Golden Trailer Award Լավագույն սցենար Հաղթանակ
2012 Universal Pictures Golden Trailer Award 2012 TV Spot-ի լավագույն ամառայաին բլոկբաստեր («Ռովենայի» համար) Հաղթանակ
2012 Universal Pictures Golden Trailer Award Լավագույն գործողություն, տիտրների գրաֆիկա Առաջադրված
2012 Universal Pictures և Wild Card Golden Trailer Award 2012 TV Spot-ի լավագույն ամառայաին բլոկբաստեր («Bound»-ի համար) Առաջադրված
2012 Universal Pictures և Aspect Ratio Golden Trailer Award 2012 TV Spot-ի լավագույն ամառայաին բլոկբաստեր («Թագավորության» համար) Առաջադրված
2012 Universal Pictures և Wild Card Golden Trailer Award Լավագույն շոու Առաջադրված
2012 Սեդրիկ Նիկոլաս Տրոյան, Ֆիլիպ Բրենան, Նեյլ Կորբուլդ և Մայքլ Դոուսոն St. Louis Gateway Film Critics Association Լավագույն վիզուալ էֆեկտներ Առաջադրված
2012 Գրեգ Ֆրեյզեր San Diego Film Critics Society Awards Հատուկ մրցանակ Հաղթանակ
2012 Սպիտակաձյունիկը և որսորդը People's Choice Awards Սիրելի ֆիլմ Առաջադրված
2013 Քրիս Հեմսվորթ People's Choice Awards Հեռուստաֆիլմի լավագույն կինոաստղ Առաջադրված
2013 Շարլիզ Թերոն People's Choice Awards Լավագույն դրամատիկ դերասան (նաև «Պրոմեթևսի» համար) Առաջադրված
2013 Քրիստեն Ստյուարտ և Քրիս Հեմսվորթ People's Choice Awards Սիրելի էկրանային դուետ Առաջադրված
2013 Քրիստեն Ստյուարտ People's Choice Awards Սիրելի հերոսի դեմք Առաջադրված
2013 Կոլին Էթֆուդ Academy Awards Հանդերձանքի լավագույն դիզայն Առաջադրված
2013 Սեդրիկ Նիկոլաս Տրոյան, Ֆիլիպ Բրենան, Նեյլ Կորբուլդ և Մայքլ Դոուսոն Academy Awards Լավագույն վիզուալ էֆեկտներ Առաջադրված
2013 Քրիստեն Ստյուարտ Ոսկե Ազնվամորի Վատագույն դերասանուհի (նաև «Մթնդաղ։ Սագա. Լուսաբաց - Մաս 2» ֆիլմի համար) Հաղթանակ
2013 Սպիտակաձյունիկը և որսորդը Սատուրն Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ Առաջադրված
2013 Շարլիզ Թերոն Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
2013 Կոլին Էթֆուդ Սատուրն Լավագույն հանդերձանք Առաջադրված
2013 Սեդրիկ Նիկոլաս Տրոյան, Ֆիլիպ Բրենան, Նեյլ Կորբուլդ և Մայքլ Դոուսոն Սատուրն Լավագույն վիզուալ էֆեկտներ Առաջադրված
2013 Քրիստեն Ստյուարտ 2013 MTV Movie Awards Լավագույն հերոս Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2012/06/01/movies/snow-white-and-the-huntsman-with-kristen-stewart.html?ref=movies
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/snow-white-and-the-huntsman
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film859684.html
  4. Freebase Data DumpsGoogle.
  5. Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. http://www.imdb.com/title/tt1735898/
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 http://www.bbfc.co.uk/releases/snow-white-and-huntsman-2012-0
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=187396.html
  9. 9,0 9,1 9,2 http://www.interfilmes.com/filme_25272_Branca.de.Neve.e.o.Cacador-(Snow.White.and.the.Huntsman).html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 http://www.fotogramas.es/Peliculas/Blancanieves-y-la-leyenda-del-cazador
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.adorocinema.com/filmes/filme-187396/
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 http://www.imdb.com/title/tt1735898/fullcredits
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 ČSFD — 2001.
  14. 14,0 14,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=snowwhiteandthehuntsman.htm
  15. Robstenation and all things Twilight: Kristen is Officially Playing 'Snow White'
  16. 16,0 16,1 Lily Cole Joins Snow White & The Huntsman
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Snow White and the Huntsman (2012) - Trivia - IMDb
  18. Snow White and the Huntsman (2012) - Box office / business
  19. Snow White and the Huntsman - Rotten Tomatoes

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]