Բոբ Հոսկինս
![]() | |
---|---|
![]() Հոսկինսը 2009 թվականին | |
Ծնվել է | 1942 թվականի հոկտեմբերի 24-ին |
Ծննդավայր | Բերի Սենթ Էդմենդս, Սուֆոլկ, Անգլիա |
Մահացել է | 2014 թվականի ապրիլի 29-ին (71 տարեկանում) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | անգլիացի |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Այլ անուն(ներ) | Ռոբերտ Ուիլյամս Հոսկինս |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1972—2012 |
Ամուսին(ներ) | Jane Livesey? և Linda Banwell? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոբերտ Ուիլյամս «Բոբ» Հոսկինս (անգլ.՝ Robert William «Bob» Hoskins; 1942 թվականի հոկտեմբերի 26-ին, Բերի Սենթ Էդմենդս, Սուֆոլկ — 2014 թվականի ապրիլի 29-ին, Լոնդոն)[2], անգլիացի դերասան, BAFTA-ի և «Ոսկե Գլոբուս»-ի հաղթող։ Նաև արժանացել է Օսկար 1987 թվականին Նիլա Ջորդանի դերի համար։ Հոսկինսը նկարել է չորս ֆիլմ, որից երկուսում եղել է պրոդյուսեր, իսկ մեկում սցենարիստ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Ուիլյամ Հոսկինսը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 26-ին Սուֆոլկ վարչաշրջանում։ Նրա մայրը եղել է խոհարար և ուսուցչուհի, աշխատել է Էլսի Լիլիան մանկապարտեզում, նրա հայրը եղել է բեռնատար մեքենայի վարորդ[4][5]։ 15 տարեկանում նա թողնում է դպրոցը և սկսում է աշխատել բենզալցակայարանում բենզին լիցքավորող, որպեսզի մի փոքր թեթևացնի իր ծնողների հոգսը[6]։ Երեք տարի սովորել է, որպես մեխանիկ, սակայն դա նույնպես թողել է[7]։ 1969 թվականին նա պատահաբար հայտնվում է Լոնդոնի «Unity Theatre» թատրոնում և ստանում է մի դեր, նա պետք էր օգներ իրենից մեծ մարդկանց[8]։ 1976 թվականին նա ստանում է կինոֆիլմի իր առաջին դերը՝ «Շարժման մեջ» ֆիլմում[9]։
Լինելով փոքրահասակ, Հոսկինսը գրավում է «Պեննին երկնքից» («Pennies from Heaven») ֆիլմի ղեկավարներին, և հրավիրվում է այդ ֆիլմում դեր խաղալու։ Բացի դրանից նա նաև խաղացել է Լոնդոնի «Երկար և լավ ուրբաթ» («The Long Good Friday», 1980) ֆիլմում։
Հոսկինսը իր դերասանական կարիերան շատ լավ կատարելու համար պարգևատրվում է Բրիտանական BAFTA մրցանակով և Ոսկե Գլոբուս մրցանակով, որպես ամենալավ տղամարդու կատարած դեր՝ «Մոնա Լիզա» ֆիլմում խաղացած դերով։ 1995 թվականին նա նկարել է էլի մի ֆիլմ «Ծիածան» անվանումով[8]։
Համաշխարհային հայտնություն նրան բերել են Ռոբերտ Զեմենիսի նկարահանած Ով է դավել Ռոջեր ճագարին ֆիլմում իր դերը և առաջին համակարգչային ֆիլմի՝ «Մարիո եղբայրները» ֆիլմում իր կերտած դերերը[10]։
Նրա մյուս լավագույն դերերն են՝ «Դենի շղթայված շուն» ռեժիսոր Լուի Լետերեի կողմից նկարահանված։ Նկարահանվել է նաև «Մեռնող աղոթք» և «Ջրահարսները» ֆիլմերում։
Նրա ճանաչված դերը համարվում է «Կոթոնների ակումբը» ֆիլմում իր կերտած գանգսթերի դերը, նաև ավելի սիրված ու ճանաչված է «Պատը» ֆիլմում իր կերտած դերը։
Նրա կյանքի վերջին տարիներին Հոսկինսը շատ ծանր էր տանում իր հիվանդությունը։ 2011 թվականի աշնանը բժիկները նրա մոտ հայտնաբերում են Պարկինսոնյան հիվանդություն և դրանից մեկ տարի անց 2012 թվականին նա ավարտում է իր դերասանական կարիերան[11]։ 2014 թվականի ապրիլի 29-ի գիշերը 71-ամյա Հոսկինսի կյանքը ավարտվում է, թոքերի բորբոքման պատճառով[12][13]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980— «Երկար և լավ ուրբաթ» / The Long Good Friday
- 1981— «Մանանա» / Pennies from Heaven
- 1981— «Օտելո» — Յագո
- 1982— «Պատը» / The Wall
- 1983— «Լեսիստեր» / Lassiter
- 1983— «Պատվավոր հյուպատոս» / The Honorary Consul
- 1984— «Կոթոնների ակումբ»
- 1985— «Մուսոլինը և ես» — Մուսիլինի
- 1985— «Բրազիլիա» / Brazil
- 1986— «Մոնա Լիզա» / Mona Lisa
- 1987 — «Մեռնող աղոթք»
- 1988 — «Ով է դավել Ռոջեր ճագարին» / Who Framed Roger Rabbit?
1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 — «Ջրահարսները»
- 1990 — «Վերանորոգված սիրտ»
- 1991 — «Մտերմիկ ընկերը» — Բերիյա
- 1991 — «Կրյուկ նավապետը» / Hook
- 1991 — «Սպասելու ժամերը և հսկա ձուկը»
- 1991 — «Վդրեբեզգի» / Shattered
- 1992 — «Հանգյուցալը»
- 1992 — «Կապույտ սառույց»
- 1993 — «Մարիո սուպերեղբայրները» / Super Mario Bros.
- 1995 — «Բալտո» / Balto — բադի ձայնը
- 1995 — «Նիկսոն» / Nixon — Գուվեր Ջոն Էդգար
- 1995 — «Ծիածան» / Rainbow — Ֆրենկ Բեյլի
- 1996 — «Մայկլ»
- 1996 — «Գաղտնի ագենտը»
- 1998 — «Ճակատագրական կրակոց»
- 1998 — «Կուզինա Բեթա» / Կրեվել
- 1998 — «Սպիտակ գետի տղան»
- 1999 — «Ֆելիցիի արկածները» / Felicia’s Journey
- 1999 — «Ջեկ նավապետը» /Captain Jack
- 1999— «Դեվիդ Կոպերֆիլդ» / David Copperfield
2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 — «Ամիկյան կույսը»
- 2000 — «Հպարտության սիրուհին»
- 2000 — «Վերջին ասպետը»
- 2001 — «Թշնամին դռան մոտ»
- 2001 — «Վերջին ցանկություն»
- 2001 — «Անհետ աշխարհ»
- 2002 — «Աղախինը»
- 2002 — «Քնած բառարան»
- 2002 — «Այնտեղ, որտեղ ապրում են էսկիմոսները»
- 2003 — «Առյուծի գլխում»
- 2003 — «Բարի հայրիկ»
- 2004 — «Ծովի ափին»
- 2005 — «Օրիորդ Հենդերսոնը ներկայացնում է»
- 2005 — «Դեննի շղթայված շունը»
- 2005 — «Ապրիր»
- 2005 — «Մասկիի որդին»
- 2006 — «Փարիզ ես քեզ սիրում եմ»
- 2007 — «Օրենքից դուրս տարածք»
- 2008 — «Դատաստանի օրը»
- 2008 — «Պինոկիո» / Pinocchio
- 2009 — «Սուրբ ծննդյան պատմություն» / A Christmas Carol
2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 — «Դագենհամեյում արվածը»
- 2011 — «Ուիլ»
- 2012 — «Սպիտակաձյունիկը և որսորդը»
Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20180312083520/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1997.76.0.html
- ↑ «Twitter / BBCBreaking: Actor Bob Hoskins has died»։ Twitter.com։ Վերցված է ապրիլի 30, 2014
- ↑ Умер британский актёр Боб Хоскинс — Интерфакс
- ↑ Bob Hoskins Biography (1942-)
- ↑ Bob Hoskins: 'The Method? Living it out? Cobblers!' | Film | The Guardian
- ↑ Ъ — Умер Боб Хоскинс
- ↑ Bob Hoskins interview: 'My own mum wouldn’t call me pretty' — Telegraph
- ↑ 8,0 8,1 Скончался британский актёр Боб Хоскинс — Газета. Ru | Культура
- ↑ Актер Боб Хоскинс умер в Великобритании — Росбалт.ру
- ↑ «Guinness World Records Gamer’s Edition — Nintendo Records»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-05-ին։ Վերցված է 2015-12-28
- ↑ «Боб Хоскинс завершил карьеру из-за болезни Паркинсона»։ Lenta.ru։ 9 августа, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-08-18-ին
- ↑ Lenta.ru: Культура: Кино: Скончался актёр Боб Хоскинс
- ↑ Британский актёр Боб Хоскинс скончался от пневмонии — BBC Russian — Лента новостей
Տարի | Շնորհում | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունքները |
---|---|---|---|---|
1987 | Ոսկե Գլոբուս | Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն տղամարդու դեր | Մոնա Լիզա | Հաղթանակ |
1989 | Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն տղամարդու դեր | Ով է դավել Ռոջեր ճագարին | Առաջադրված | |
2006 | Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն երկրորդական տղամարդու դեր | Օրիորդ Հենդերսոնը ներկայացնում է | Առաջադրված | |
1979 | BAFTA | Լավագույն տղամարդու դեր | Պեննին երկնքից | Առաջադրված |
1982 | BAFTA | Լավագույն տղամարդու դեր | Երկար և լավ ուրբաթ | Առաջադրված |
1984 | Պարգևատրվում է BAFTA-ով, որպես լավագույն երկրորդական տղամարդու դեր | Պատվավոր հյուպատոս | Առաջադրված | |
1987 | Լավագույն տղամարդու դեր | Մոնա Լիզա | Հաղթանակ | |
1987 | Օսկար | Լավագույն տղամարդու դեր | Մոնա Լիզա | Առաջադրված |
|