Տաբոր թագավորություն է ներխուժում ապակե զինվորների բանակը։ Արքա Մագնուսը ջախջախում է թշնամիներին, ազատագրում է գեղեցկունի գերուհի Ռովենաին և ամուսնանում է նրա հետ։ Առաջին գիշերը Ռովենան սպանում է արքային, բացում է դղյակի դարպասները իր եղբայր Ֆիննի բանակի առջև և տիրում է թագավորության վրա իշխանությանը։ Արյունալի խառնաշփոթի մեջ հերցոգ Համոնդին և նրա որդի Ուիլյամին հաջողվում է փախուստի դիմել սակայն արքայի դուստր Սպիտակաձյունիկը գերի է ընկնում Ռովենային։ Չար կախարդուհին արդեն անհաշիվ քանակի տարիներ պահպանում է իր հավերժական երիտասարդությունը՝ աղջիկներից վերքաշելով կյանքաին ուժեր։ Նրա մայրը, նզովքը աղջկան փոխանցելիս, զգուշացրել է, որ Ռավենան կսպանվի առավել գեղեցիկ կնոջ ձեռքով, քան ինքը։ Իմանալով կախարդական հայելուց, որ Սպիտակաձյունիկը դարձել է ավելի գեղեցիկ, Ռովենան պատրաստվում է խորթ աղջկան զոհաբերել, սակայն նրան հաջողվում է աշտարակից փախչել կախարդված Սև անտառ։ Կախարդուհին որսորդ Էրիկին հրամայում է բերել Սպիտակաձյունիկին և խոստանում է որպես պարգև կենդանացնել նրա կնոջը։ Իմանալով, որ Սպիտակաձյունիկը ողջ է, Ուիլյամը նրա հետևից ուղևորվում է Սև անտառ։
Էրիկը գտնում է Սպիտակաձյունիկին, սակայն Ֆիննը հայտարարում է, որ Ռովենան չի կարող վերակենդանացնել մահացածներին։ Խաբված որսորդը որոշում է աղջկան տանել Համոնդի մոտ և ստանալ պարգևը։ Նրանք հասնում են գյուղակին, որը բնակեցված է փախստականներով, սակայն գիշերը գյուղի վրա է հաձակվում Ֆիննի ջոկատը։ Հերոսները հանդիպում են թզուկների ութնյակի, նրանցից մեկը հայտարարում է, որ միայն Սպիտակաձյունիկը կարող է հաղթել Ռովեննային։ Էրիկը հասկանում է, որ սիրահարվել է Սպիտակաձյունիկին։ Ֆիննի մարդիկ նորից հասնում են հերոսներին, թզուկ Հասը զոհաբերում է իրեն, նետերից փակելով Սպիտակաձյունիկին, Էրիկը սպանում Ֆիննին։ Ջոկատին է միանում արքայազն Ուիլյամը։ Ռովենային հաջողվում է ընդունել նրա կերպարը և թունավորել Սպիտակաձյունիկին, սակայն ավարտին հասցնել մտադրությունը չարագործուհուն խանգարում են հայտնված Էրիկը և Ուիլյամը։ Հերոսները արքայադստեր մարմինը հասցնում են Համոնդի ամրոց, որտեղ Էրիկին հաջողվում արթնացնել արքայադստերը համբույրով։ Սպիտակաձյունիկը առաջնորդում է հերցոգի բանակը դեպի Ռովենայի դղյակը։ Թզուկները ամրոց են ներթափանցում կոյուղու թունելի միջով և բացում են դարպասները։ Գրոհող ջոկատը, որը մտել էր դղյակ, ընկնում է Ռովենայի թակարդը, սկսվում է համառ մարտ։ Սպիտակաձյունիկը այդ ընթացքում գտնում է կախարդուհուն և նրանց միջև գոտեմարտ է սկսվում։ Կախարդուհին փրձում է սպանել Սպիտակաձյունիկի և վերջնականապես անմահություն ձեռք բերել, սակայն Սպիտակաձյունիկը, խորթ մորը խոցելով դաշույնով, հաղթանակ է տանում և բարձրանում է գահին։
Եթե Ստյուարտը բացասական պատասխան տար, ապա Սպիտակաձյունիկի դերը կարող էին խաղալ Դակոտա Ֆենինգը, Սիրշա Ռոնանը, Ռայլի Կիոն, Ֆելիսիթի Ջոնսը, Բելլա Հիտկոտը, Ջեննիֆեր Լոուրենսը, Սելենա Գոմեսը, Լիլի Քոլինզը, Վանեսսա Հադջենսը, Էմմա Սթոունը, Էմմա Ռոբերթսը, Էմիլի Բրաունինգը կամ Ալիսիա Վիկանդերը, որոնց նույնպես առաջարկվել էր կատարել այդ դերը։ Վերջին պահին Սպիտակաձյունիկի դերը կատարելու առաջարկ ուղարկվել էր երգչուհի Թեյլոր Սվիֆթին, նրանում տեսնում էին կանացիություն, որն անհրաժեշտ էր Սպիտակաձյունիկին, սակայն նա հրաժարվում է իր նոր ալբոմի ստեղծման աշխատանքներով զբաղված լինելու պատճառով[16]։
Ռովենայի դերի կատարման համար Շարլիզ Թերոնը հրաժարվում է Քլինթ Իսթվուդի «Ջ. Էդգար» («J. Edgar») ֆիլմում նկարահանումներից, որտեղ նրա խաղնկերը կարող էր լինել Լեոնարդո ԴիԿապրիոն[16]։ Շարլիզ Թերոնը «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմում նկարահանվելու հրավերքին համաձայնություն է տալիս միայն այն ժամանակ, երբ հայտնի է դառնում «Խելահեղ Մաքս 4» (Mad Max: Fury Road) ֆիլմի նկարահանումները ավելի ուշ ժամանակ տեղափոխելու մասին և նրա աշխատանքային ժամանակացույցում ազատ ժամանակ է հայտնվում։
Ֆիլմն արժանանում է կինոքննադատների ոչ միանշանակ արձագանքների։ «Rotten Tomatoes»-ում հավաքվել է 135 գրախոսական, 48 %-ը՝ դրական, միջին ռեյտինգը կազմում է 5,6 10-ից[18]։