Բենջամին Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Բենջամին Ուոքեր
Benjamin Walker WonderCon 2012.jpg
Ծնվել էհունիսի 21, 1982(1982-06-21)[1][1] (40 տարեկան)
ԾննդավայրCartersville, Ջորջիա, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Interlochen Center for the Arts?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և ստենդ ափ երգիծաբան
Ամուսին(ներ)Կայա Սքոդելարիո
Համատեղ ապրող(ներ)Մեմի Գամեր

Բենջամին Ուոքեր[2] (անգլ.՝ Benjamin Walker Scodelario-Davis, հունիսի 21, 1982(1982-06-21)[1][1], Cartersville, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Թոնի» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Ուոքեր Դևիսը ծնվել է 1982 թվականին Ջորջիա նահանգի Կարտերսվիլ քաղաքում։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո սովորել է Միչիգանի արվեստի ակադեմիայում։ 2004 թվականին Նյու Յորքի Ջուլիարդի դպրոցում ավարտել է դերասանական դասընթացներ։ Որոշ ժամանակ մասնակցել է Նյու Յորքի և Լոս Անջելեսի կատակերգական շոուներին։

2007 թվականի փետրվարին խաղացել է Լիցեյ թատրոնում՝ Բերտրամ Քեյթսի բրոդվեյական «Կհնձես փոթորիկ» բեմադրությունում, իսկ 2008 թվականի ապրիլին՝ Ռաունդեբաութ թատրոնի բեմում «Վտանգավոր կապեր» բեմադրությունում Շևալ Դենսենի դերով։

Բենջամինի մնացած թատերական աշխատանքներից են՝ «The Arrangements» Ատլանտյան թատերական համագործակցություն, մի քանի ներկայացում Լինքոլնի անվան թատրոնի բեմում, «Lady Windermere’s Fan» և «Ռոմեո և Ջուլիետ» Ուլիամս Թաուն թատերական փառատոնում[3]։

Բենջամինը «Bloody Bloody Andrew Jackson» մյուզիքլում խաղացել է նաև Էնդրյու Ջեքսոնի դերը։ Այդ դերի համար հրաժարվել է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում Զվերի դերից։

2012 թվականին նա խաղացել է «Նախագահ Լինքոլն։ Վամպիրների որսորդ» ֆիլմի գլխավոր դերում[4], իսկ 2015 թվականին՝ «Ծովի սրտում» ֆիլմում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին հուլիսի 16-ին ամուսնացել է դերասանուհի Մեմի Գամերի հետ[6], իսկ 2013 թվականի մարտին զույգը բաժանվել է[7]։

2014 թվականի ապրիլին սկսել է հանդիպել դերասանուհի Կայա Սկոդելարիոյի հետ։ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին կայացել է նշանադրությունը[8], իսկ 2015 թվականի վերջին զույգը ամուսնացել է։ 2016 թվականի նոյեմբերի վերջին զույգը ունեցել է որդի[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Քինսի Kinsey Քինսին 19 տարեկանում
2005 ֆ Տխրահռչակ Բեթի Փեյջը The Notorious Bettie Page Ջիմ
2006 ֆ Անգիտակից Unconscious Ջոն Ստրեդլետեր
2006 ֆ Մեր հայրերի դրոշները Flags of Our Fathers Հերլոն Բլոկ
2006 ս 3 ֆունտ 3 lbs․ Նիկ Ռոսս
2007 կ Բոլոր սրբերի օրը All Saints Day Մեթյու
2009 ֆ Պատերազմի տղաներ The War Boys Դավիթ
2010 ֆ Մարզիչ Coach Էնդի
2010 ֆ Ուշ գիշեր Ջիմի Ֆելոնի հետ Late Night with Jimmy Fallon Էնդրյու Ջեքսոն
2012 ֆ Նախագահ Լինքոլն։ Վամպիրների որսորդ Abraham Lincoln: Vampire Hunter Աբրահամ Լինքոլն
2013 ֆ Մուհամեդ Ալիի մեծագույն մենամարտը Muhammad Ali's Greatest Fight Քևին Քենեդի
2015 ֆ Ծովի սրտում In the Heart of the Sea Ջորջ Փոլարդ-մլ․
2016 ֆ Ընտրությունը The Choice Թրևիս Շոու
2017 ֆ Շումմերի լիճ Shimmer Lake Զիկ Սայքս
2018 ֆ Թագավորի դուստրը The King's Daughter Իվ դո լա Կուրա
2019 ս Ջեսիկա Ջոնս Jessica Jones Էրիկ Գելդեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]