Մեմի Գամեր
| Ծնվել է | օգոստոսի 3, 1983[1][2][3] (42 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց, Քենթի դպրոց, Օրիորդ Փորթերի դպրոց և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ Դոն Գամմեր, մայր՝ Մերիլ Սթրիփ |
| Ամուսին(ներ) | Բենջամին Ուոքեր և Մեհար Սետհի |
| Երեխա(ներ) | Հարրիսոն Սետհի |
| Պարգևներ և մրցանակներ | |
Մերի Ուիլա «Մեմի» Գամեր (անգլ.՝ Mary Willa "Mamie" Gummer, օգոստոսի 3, 1983[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։
Դերասանուհի Մերիլ Սթրիփի դուստրը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Գամերը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 3-ին դերասանուհի Մերիլ Սթրիփի և քանդակագործ Դոն Գամերի ընտանիքում[5]։ Նա իր ավագ եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Գրեյսի ու Լուիզայի հետ մեծացել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում և Կոնեկտիկուտում։
Գամերը հաճախել է Միս Պորտյորի դպրոց, հետո ավարտել է Կոնեկտիկուտի Կենտիի դպրոցը, իսկ ավելի ուշ կրթությունը շարունակել է Հյուսիսարևմտյան համալսարանում, որն ավարտել է 2005 թվականին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամերը երկրորդական պլանի իր դերերով հայտնի է հեռուստատեսությունում և «Լավ կինը», «Առանց կոորդինատների» հեռուստասերիալներում, որոնք հեռարձակվել են 2011 թվականին։
Կինոյում փոքր դերերով նկարահանվել է «Սատանան կրում է Պրադա» (2006) և «Երեկո» (2007) ֆիլմերում, բայց, վերջին հաշվով, նրա մասնակցությամբ տեսարանները ֆիլմից կտրվել են։ 2012 թվականին գլխավոր դեր է ստացել «Բժիշկ Էմիլի Օուենս» հեռուստասերիալում[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2013 թվականներին Մեմին ամուսնացած է եղել դերասան Բենջամին Ուոքերի հետ[7][8][9]։
2018 թվականի օգոստոսին կայացել է Մեմիի նշանադրությունը սցենարիստ և պրոդյուսեր Մեհար Սեթհիի հետ։ 2019 թվականին զույգն ունեցել է որդի[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1986 | ֆ | Խանդ | Heartburn | Էնի |
| 2006 | ֆ | Խաբեություն | The Hoax | Դեյնա |
| 2007 | ֆ | Երեկո | Evening | Լայլա Ուիթենբերգ |
| 2007 | ֆ | Բոլոր սրբերի օր | All Saints Day | Լիլի |
| 2008 | ս | Ջոն Ադամս | John Adams | Սալի Սմիթ Ադամս |
| 2009 | ֆ | Վուդստոկի գրավումը | Taking Woodstock | Տիշա |
| 2009 | ֆ | Լույսի պահապանները | The Lightkeepers | Ռութ |
| 2010 | ֆ | Հիվանդասենյակ | The Ward | Էմիլի |
| 2010-2015 | ս | Լավ կինը | The Good Wife | Նենսի Քրոզե |
| 2011 | ս | Առանց կոորդինատների | Off the Map | բժիշկ Մինա Մինարդ |
| 2011 | ս | Տաղանդավոր մարդ | A Gifted Man | Ջեմա |
| 2012-2013 | ս | Բժիշկ Էմիլի Օուենս | Emily Owens, M.D | բժիշկ Էմիլի Օուենս |
| 2013 | ֆ | Փրկարարը | The Lifeguard | Մել |
| 2013 | ֆ | Կողմնակի էֆեկտ | Side Effects | Քայլա |
| 2014 | ֆ | Տորթ | Cake | Բոննի |
| 2014 | հֆ | Փող | The Money | Թրիշա Կասթման |
| 2015 | ֆ | Շրջագայության ավարտը | The End of the Tour | Ջուլի |
| 2015 | ֆ | Ռիկին և Ֆլեշը | Ricki and the Flash | Ջուլի |
| 2015 | ս | Մանհեթեն | Manhattan | Նոռա |
| 2018 | ֆ | Կապույտից դուրս | Out of Blue | Ջենիֆեր Ռոքուել |
| 2019 | ս | Իսկական խուզարկու | True Detective | Լյուսի Փերսել |
Թատրոնի դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 — «Our Very Own Carlin McCullough»
- 2017 — «The Siegel»
- 2015 — «Ugly Lies the Bones»
- 2008 — «Քեռի Վանյա» / Uncle Vanya
- 2008 — «Վտանգավոր կապեր» / Les Liaisons Dangereuses
- 2008 — «Hunting and Gathering»
- 2007 — «Դեզդեմոնա» / Desdemona
- 2007 — «The Autumn Garden»
- 2006 — «The Water’s Edge»
- 2005 — «Mr. Marmalade»
- 2004 — «The House of Blue Leaves»
- 2004 — «12 Volt Heart»
- 2003 — «The Laramie Project»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Mamie Gummer- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Lacey Rose (11 мая 2012). «CW's 'Carrie Diaries,' 'Arrow,' 'Cult,' 'First Cut,' 'Beauty and the Beast' Ordered to Series». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Eng, Joyce (2009 թ․ հոկտեմբերի 20). «Mamie Gummer, Meryl Streep's Daughter, Gets Engaged». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Mamie Gummer Engaged to Stage Actor Ben Walker». BroadwayWorld.com. 2009 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ http://www.usmagazine.com/celebrity-news/news/mamie-gummer-husband-benjamin-walker-split-meryl-streeps-daughter-ending-marriage-2013303>
- ↑ Meryl Streep’s Daughter Mamie Gummer and Fiance Mehar Sethi Welcome First Child
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեմի Գամեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ