Իսկական խուզարկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկական խուզարկու
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, նեո նուառ, քրեական հեռուստասերիալ, mystery television series? և Investigative television series?
ՍտեղծողՆիկ Պիցոլատո
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՔերի Ֆուկունագա
Գլխավոր
դերերում
Մեթյու Մակքոնահի և Adria Arjona?
Գործադիր պրոդյուսերՆիկ Պիցոլատո
ՍցենարիստՆիկ Պիցոլատո
ԵրաժշտությունT Bone Burnett?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա և Լուիզիանա
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին էհունվարի 12, 2014[1]-ից
ՀեռուստաալիքHBO
ԸնկերությունHBO
ԴիստրիբյուտորHulu և Max?
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Իրական խուզարկու (անգլ.՝ True Detective), ամերիկյան արտադրության հեռուստատեսային քրեական դրամա, որի պրեմիերան կայացել է 2014 հունվարի 12-ին ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքով[2]։ Սերիալի ստեղծողն ու սցենարի հեղինակը Նիկ Պիցոլատոն է։ Սերիալը հեռարձակվում է անթոլոգիկ ձևաչափով՝ յուրաքանչյուր եթերաշրջան ունի իր սյուժեն և գործող անձինք[3]։

Առաջին եթերաշրջանում պատմվում է Լուիզիանա նահանգի ոստիկանական բաժանմունքի երկու խուզարկուների մասին, որոնք փորձում են բացայատել առեղծվածային սպանության գործը։ Սակայն հանցագործին գտնելու նրանց փորձերը ձգվում է 17 տարի։ Գլխավոր դերերում են հանդես եկել Մեթյու Մակքոնահին, Վուդի Հարելսոնը և Միշել Մոնագանը։ Երկրորդ եթերաշրջանը հեռուստադիտողին տեղափոխում է Կալիֆորնիայ, որտեղ ոստիկանության 3 բաժինների 3 խուզարկու հետաքննում են հանցագործությունների մի շարք, որը, ըստ իրենց, կապված է կաշառակեր քաղաքական գործչի սպանության հետ։ Գլխավոր դերերում նկարահանվել են Քոլին Ֆարելը, Ռեյչել ՄաքԱդամսը, Վինս Վոնը, Քելի Ռայլին և Թեյլոր Կիտչը[4][5]։

Սերիալի առաջին եթերաշրջանն արժանացավ քննադատների հիացական արձագանքներին, իսկ ոմանք սերիալը համարեցին տարվա լավագույն հեռուստատեսային դրամա։ Այն արժանացավ 5 «Էմմի», Սպուտնիկ, TCA, BAFTA և այլ մրցանակների։ Սցենարիստ Նիկ Պիցոլատոն Սցենարիստների ամերիկյան գիլդիայի կողմից ստացավ երկու մրցանակ։ Երկրորդ եթերաշրջանն ավելի շատ քննադատվեց, քան առաջինը, թեև ընդհանուր առմամբ սերիալի շարունակության մասին լավ կարծիքներ հնչեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. Porter Rick (2013-10-16)։ «'Girls' Season 3 gets a January premiere date along with 'True Detective' and 'Looking'»։ Zap2it (անգլերեն)։ Վերցված է 2014-01-22 
  3. Goldberg Lesley (2013-04-30)։ «HBO Lands Matthew McConaughey, Woody Harrelson Cop Drama»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2014-01-22 
  4. Ausiello Michael (ապրիլի 9, 2015)։ «True Detective Season 2 Trailer Is Here!»։ TVLine։ Վերցված է ապրիլի 9, 2015 
  5. Kim Monica (հունիսի 17, 2015)։ «Meet the Troubled Cast of True Detective’s Season 2»։ Vogue։ Վերցված է հունիսի 18, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]