Բենեդիկտ Վոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենեդիկտ Վոնգ
Benedict Wong by Gage Skidmore.jpg
Վոնգը San Diego Comic-Con International-ում,
2016 թվականի հուլիս
Ի ծնե անուն՝Benedict Wong
Ծննդյան թիվ՝հուլիսի 3, 1971(1971-07-03) (48 տարեկան)
Ծննդավայր՝Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն՝կրկնօրինակող, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Կարիերա՝1992-ից
IMDb։ID 0938950

Բեմեդիկտ Վոնգ (անգլ.՝ Benedict Wong, հուլիսի 3, 1971(1971-07-03)[1], Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան։ Ավելի հայտնի է «Netflix»«Մարկո Պոլո» հեռուստասերիալի Խուբիլայ խանի, «Մարսեցին» ֆիլմի Բրյուս Ինի, «BBC One»-ի «Մեծ խաղ» հաղորդման Փիթ Չենի և «Marvel»Դոկտոր Սթրենջ ֆիլմի Վոնգի դերերով։ Վոնգը ոչ միայն հեռուստասերիալային և կինոդերասան է, այլ նաև թատրոնի դերասան։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոնգը ծնվել է Մեծ Մանչեսթերի Էկլեսե քաղաքում՝ Անգլիայի հյուսիս-արևմուտքում։ Ծնողները Հոնկոնգից Իռլանդիայի տարածքով որպես փախստական եկել էին Անգլիա։ Վոնգը մանկությունը անցկացրել է Սիթի օֆ Սալֆորդում։

Նա երկու տարի դերասանական դասընթացների է հաճախել Սալֆադորի քոլեջում։ Սովորելու հետ համատեղել է տոմսավաճառի աշխատանքը՝ «Գրին Ռում» թատրոնում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոնգի առաջին դերը եղել է 1993 թվականին՝ «Կայ Մեյ համեմունք» ներկայացման ժամանակ, որը հեռարձակվել է «BBC Radio»-ում: Վերջինիս հեղինակն էր Քևին Վոնգը։ Նա նկարահանվել է Շոն Լոքի հետ «Տասնհինգհարկանի» սիթքոմում և խաղացել բժիշկ Ֆրանկլին Ֆուի դերը՝ «Անհեթեթ բնագիտություն» սերիալի երկրորդ եթերաշրջանում[3]։

2007 թվականին Վոնգը մարմնավորել է «Արա ինքդ քեզ» ֆիլմի գլխավոր դերը[4]։

Վոնգը հայտնվել է նաև «Շանհայ» ֆիլմում՝ մարմնավորելով Յուսո Կիտայի դերը և BBC-ի «Ոգու մարտիկներ» հեռուստասերիալում՝ Լիի դերում[5]։

2012 թվականին Վոնգը հայտնվել է երկար սպասված «Պրոմեթևս» ֆիլմում[6]։

2013 թվականին հայտարարվել է, որ Վոնգը Համպստեդի թատրոնում ստացել է «Այ Վեյվեյի կալանավորումը» բեմականացման գլխավոր դերը[7]։ Որոշ ժամանակ անց, Ալմեիդա թատրոնը հայտարարել է, որ Վոնգը միացել է «Կիմերիկա» ներկայացման դերասանական կազմին[8]։

2014 թվականի դեկտեմբերին «Netflix»-ը ներկայացրել է «Մարկո Պոլո» սերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ Վոնգը խաղացել է Հանիբալ խանի դերը[9][10]։ 2016 թվականի հուլիսին դուրս է եկել սերիալի երկրորդ եթերաշրջանը, որտեղ Վոնգը մարմնավորել է միևնույն կերպարը։

2015 թվականին Վոնգը կատարել է Բրյուս Ինի դերը՝ Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմում[11]։

2016 թվականին միացել է սուպերհերոսների մասին պատմող «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի դերասանական կազմին՝ Վոնգի դերում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսպանիայի ազգային գրադարան — 1711.
  2. Midlane Tom (17 June 2011)։ «Manchester's Greenroom closes its doors for good»։ Mancunian Matters։ Վերցված է 10 August 2016 
  3. O'Neill Phelim (9 March 2007)։ «First sight: Benedict Wong»։ The Guardian։ Վերցված է 13 July 2014 
  4. Kelly Ann (11 June 2007)։ «Benedict Wong - Grow Your Own interview»։ BBC Films։ Վերցված է 13 July 2014 
  5. «Press Office - Spirit Warriors press pack: introduction»։ BBC։ 21 December 2009։ Վերցված է 13 July 2014 
  6. K. Cameron (20 February 2012)։ «Actor Benedict Wong talks about Prometheus»։ Den of Geek։ Dennis Publishing։ Վերցված է 13 July 2014 
  7. «Casting announced for #aiww: The Arrest of Ai Weiwei»։ Hampstead Theatre։ 1 March 2013։ Վերցված է 13 July 2014 
  8. «Benedict Wong People»։ Headlong։ 13 September 2013։ Վերցված է 13 July 2014 
  9. Aroesti Rachel (13 December 2014)։ «Benedict Wong: 'Television is reflecting an era that has passed, it’s wrong'»։ The Guardian։ Վերցված է 10 August 2016 
  10. Hughes Sarah (29 November 2014)։ «The 'Chinese Game of Thrones': Marco Polo sets sail for Netflix»։ The Independent։ Վերցված է 10 August 2016 
  11. «The Martian full cast and crew»։ IMDb։ Վերցված է 28 September 2015 
  12. Kit Borys (21 January 2016)։ «'The Martian' Actor Nabs Key 'Doctor Strange' Role»։ The Hollywood Reporter։ Վերցված է 10 August 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]