Քևին Ֆայգի (անգլ.՝ Kevin Feige, հունիսի 2, 1973(1973-06-02)[1][2], Բոստոն, Մասաչուսեթս հունիսի 2, 1973, Բոսթոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, Marvel Studios-ի ղեկավարը: Հատկապես հայտնի է Marvel Entertainment-ի կոմիքսների բազմաբյուջետային էկրանավորման պրոդյուսերության շնորհիվ: The New York Times-ը 2011 թվականին վերջինիս բնորոշել է հետևյալ կերպ՝ Ամենակարող մարդկանցից մեկը կինոյում:
Ամուսնացած է, կինը մասնագիտությամբ սրտաբան-բժիշկ է: Ունի մեկ աղջնակ: Ապրում է Վեստֆիլդում, սիրում է հանգստանալ Walt Disney World-ում և հետաքրքրվում է կոմիքսներով:
Դեռ մանկուց Ֆայգին երազել է բացառապես աշխատել կինոբիզնեսի ոլորտում: Այս հանգամանքի վրա հատկապես մեծ ազդեցություն է գործել Նրա պապը՝ Ռոբերտ Շորտը, ով ժամանակին զբաղվում էր օպերաների պրոդյուսերությամբ:
90-ականներին ապագա պրոդյուսեր Ֆայգին սովորում է Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում, փորձաշրջան է անցել Լոռեն Շուպեր Դոնների միջամտությամբ: Ուսումն ավարտելուց հետո նույն Դոնների մոտ աշխատել է որպես օգնական: Այս աշխատանքում մասնակցել է «Ձեզ նամակ» ֆիլմի ստեղծման նկարահանումներին: Մասնավորապես այստեղ նրա աշխատանքը եղել է գլխավոր դերակատար Մեգ Ռայանին սովորեցնել էլեկտրոնային փոստի հետ աշխատելու կանոնները: 2000 թվականին երբ Դոնները հանդիսանում էր հայտնի «Իքս մարդիկ« ֆիլմի պրոդյուսերներից մեկը, բարձրացնում է Ֆայգիի կոչումը, դարձնելով վերջինիս ևս ֆիլմի պրոդյուսեր: Այս հանգամանքը Դոնները բացատրել է այսպես. Ֆայգիի ունեցած գիտելիքները կոմիքսների առումով մեծ աջակցություն կարող է հանդիսանալ ֆիլմի էկրանավորման պրոցեսում: Շնորհիվ այն բանի, որ ֆիլմն ունենում է մեծ հաջողություն՝ 75 միլիոն բյուջեյի դիմաց շահույթ բերելով 300 միլիոն դոլար, Ֆայգին արժանանում է այդ ժամանակում Marvel Studios-ի ղեկավար Ավա Առադայի ուշադրությանը: Ֆայգիի հետագա ղեկավարած ֆիլմերը, որոնք հանդիսանում էին բազմաբյուջետային բլոքբաստերներ, նույնպես ունենում են հաջողություններ և այս հանգամանը Ֆայգիին 2007 թվականին բարձրացնում են մինչև Marvel Studios-ի ղեկավարի պոշտոնին: 2006 թվականին Ավա Առադան լքել էր ղեկավարի աթոռը:
Պրոդյուսեր Քևին Ֆայգին իր աշխատաոճում կարևորում է կոնսերվատիզմի և ռիսկի միջև եղած հաշվեկշռի պահպանումը: Իր ֆիլմերում Ֆայգին փորձում է պահպանել բնօրինակի առկայությունը: Այսինքն փորձում է հնարավորինս ֆիլմը նմանեցնել կոմիքսին: Չնայած ֆիլմերի հաջողություններին և ներդրված թանկ բյուջեյին, Ֆայգին ավելի շատ նախընտրում է նկարահանվելու հրավիրել քիչ հայտնի դերասանների և այնպիսի ռեժիսորների, որոնց անգործությունը երկար չի շարունակվել:
Շատ հաճախ Քևին Ֆայգիին համեմատում են Սթեն Լիի հետ, մեջբերելով այն, որ 60-ականներին Սթեն Լին կարողացավ բոլոր հետաքրքիր կոմիքսային կերպարներին միավորել մեկ ընդհանուր համաստեղությունում, իսկ 2000-ականներից սկսած Քևին Ֆայգին այդ նույնն արեց կինոէկրանավորման մեջ, կոմիքսային կերպարներին միավորելով
Marvel-յան համաստեղության լավագույն ֆրանշիզներում: