Զենդայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Զենդայա
Zendaya by Gage Skidmore.jpg
Զենդայան 2016 թվականին
Ծնվել է սեպտեմբերի 1, 1996(1996-09-01) (22 տարեկան)
Ծննդավայր Օքլենդ, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն աֆրոամերիկացի
Մասնագիտություն Դերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան 2009-ներկա
Ժանրեր Փոփ ռոք
IMDb ID ID 3918035
zendaya.com

Զենդայա Մարի Շտյորմեր Կոուլման (անգլ.՝ Zendaya Maree Stoermer Coleman), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Նա հայտնի է դարձել «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենդայան ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 1-ին Օքլենդ քաղաքում, Կլեր Շտյորմերի և Կազեմբե Աջամի ընտանիքում[1]։ Վաղ տարիքում նա իր մասնակցությունն է Կալիֆոռնիայի Շեքսպիրի անվան թատրոնի ներկայացումներում, որտեղ իր մայրը աշխատում էր մենեջեր[2]։ Օկլենդի արվեստի դպրոցում սովորելու տարիներին նա խաղացել է «Մի անգամ այս կղզում» (անգլ.՝ Once on This Island) մյուզիքլում, ինչպես նաև մարմնավորել է տղամարդու կերպար «Caroline or Change» մյուզիքլում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենդայան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է որպես մոդել` համագործակցելով Macy's, Mervyns և Old Navy բրենդների հետ[4]։ Նա իր դերասանական կարիերան սկսել է 2010 թվականին` նկարահանվելով «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) հեռուստասերիալի գլխավոր դերում, որտեղ մարմնավորել է Ռոքի Բլուին[5]։

2013 թվականին Զենդայան թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը` «Zendaya», որում ընդգրկված է նաև «Replay» սինգլը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]