Վենոմ։ Եղիցի նախճիր
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Վենոմ։ Եղիցի նախճիր անգլ.՝ Venom: Let There Be Carnage | |
---|---|
![]() Պաշտոնական լոգո | |
Երկիր | ![]() |
Ժանր | Սուպերհերոսների մասին |
Հիմք | Դևիդ Միշելինիի և Թոդ ՄաքՖարլեյնի կողմից ստեղծված «Վենոմ» կերպար |
Թվական | 2021 |
Պրեմիերա | Հունիսի 25, 2021(Միացյալ Նահանգներ) |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Էնդի Սերքիս |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Քելի Մարքել |
Դերակատարներ |
|
Օպերատոր | Ռոբերտ Ռիչարդսոն |
Երաժշտություն | Մարկո Բելտրամի |
Մոնտաժ | Մարյան Բրանդոն |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Կինոընկերություն |
|
Տևողություն | 120 րոպե |
Շահույթ | 493 472 195 $[1], 212 172 195 $[1], 31 876 647 $[1], 23 927 624 $[1], 22 770 191 $[1], 17 712 228 $[1], 13 076 089 $, 12 103 726 $, 10 090 315 $ և 10 042 817 $ |
Տեղայնացնող | Sony Pictures Releasing |
Նախորդ | Venom? |
IMDb | ID 7097896 |
ԿինոՊոիսկ | ID 1227967 |
Վենոմ։ Եղիցի Նախճիր (անգլ.՝ Venom: Let There Be Carnage), սպասվելիք ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որը հիմնված է Marvel Comics-ի Վենոմ կերպարի վրա, որն արտադրվել է Columbia Pictures-ի կողմից՝ Marvel-ի հետ համագործակցությամբ։ Sony Pictures Releasing ընկերության կողմից տեղայնացվելով, այն դառնալու է երրորդ ֆիլմը Marvel-ի հերոսների Sony Pictures-ի տիեզերքում և 2018 թվականին լույս տեսած «Վենոմ» ֆիլմի սիքվելը[2][3]։ Դրա ռեժիսորն Էնդի Սերքիսն է[4][5], իսկ սցենարի հեղինակը՝ Քելի Մարքելը։ Ֆիլմի գլխավոր դերերում են Թոմ Հարդին, Վուդի Հարելսոնը, Միշել Ուիլյամսը, Ռեյդ Սքոթը և Նաոմի Հարիսը[6]։
Սիքվելի վրա աշխատանքները սկսել են 2019 թվականին[7][8]։ Հաստատվել է, որ Հարդին և Հարելսոնը վերադառնալու են իրենց դերերին, իսկ Մարքելը դառնալու է ֆիլմի սցենարի հեղինակը։ Սերքիսին վարձել են օգոստոսին[9][10]։ Նկարահանումները տեղի են ունեցել Անգլիայի Լիվեսդեն ստուդիայում 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի փետրվար։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել փետրվարին Սան Ֆրանցիսկոյում։ Ֆիլմի անվանման մասին հայտարարվել է 2020 թվականի ապրիլին[11]։
«Վենոմ։ Եղիցի Նախճիր» ֆիլմը նախատեսվում է թողարկել Միացյալ Նահանգներում 2021 թվականի հունիսի 25-ին։ Պրեմիերան հետաձգվել է 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հունիսի 25 COVID-19 համավարակի պատճառով։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմ Հարդի՝ Էդդի Բրոք / Վենոմ[12]
- Վուդի Հարելսոն՝ Կլեթուս Քեսեդի / Կարնաժ[13][14]
- Միշել Ուիլյամս՝ Էնի Ուեյինգ[15]
- Ռեյդ Սքոթ՝ Դեն Լյուիս[16]
- Նաոմի Հարիս՝ Շրիք[17][18]
Սթիվեն Գրեմը և Սին Դելանին նույնպես ընդգկրվել են դերասանական կազմում, սակայն նրանց դերերը չեն բացահայտվել[18][19]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերին սպասվել է, որ Ռեյդ Սքոթը կատարելու է նախորդ ֆիլմում իր կողմից կերտած Ուեյինգի ընկերոջ Դենի դերը[16]։ Ակնկալվում է, որ Շրիք կերպարը նույնպես հայտնվելու է որպես ֆիլմի երկրորդական ոճրագործ և Կարնաժի սիրո հետաքրքրություն։ Այս դերի համար շատ տարբեր դերասանուհիներ են դիտարկվել[20], նախքան հոկտեմբերի կեսերին հրապարակված հայտարարությունը, որի համաձայն Նաոմի Հարիսն է լինելու այդ դերում[17][18]։ Տարվա վերջին Սթիվեն Գրեմը նույնպես միացել է ֆիլմին՝ չբացահայտված դերում[18]։
Թոլմաքն ասել է, որ մեծագույն դասը, որը նա սովորել է առաջին «Վենոմ» ֆիլմից այն է, որ երկրպագուները սիրում են Բրոքի և Վենոմի միջև հարաբերությունները, և, որ այդ պատճառով էլ սիքվելը կենտրոնանալու է այդ երկու կերպարների վրա[21]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին[22] Անգլիայի Հերթֆորդշիր քաղաքի Լիվեսեն ստուդիայում՝ «Fillmore» աշխատանքային անվանման տակ[23][24]։ Ռոբերտ Ռիչարդսոնը դարձել է ֆիլմի օպերատոր՝ վերամիանալով Սերքիսի հետ այն բանից հետո, երբ նրանք միասին աշխատել են 2017 թվականին լույս տեսած «Շնչիր հանուն մեզ» ֆիլմի վրա[25]։ Նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնի հարավային ծովափի համալսարանի կամպուսում 2020 թվականի հունվարի կեսերին[26]։ Հարդին պատմել է, որ Անգլիայում նկարահանումներն ավարտվել են փետրվարի 8-ին, իսկ հետո արտադրությունը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ տեղի է ունենում ֆիլմի գործողությունը[27]։ Այս քաղաքում նկարահանումները շարունակվել են մի քանի շաբաթվա ընթացքում՝ անցնելով մի քանի շրջաններում, այդ թվում՝ Տենդերլոյնում, Նորթ Բիչում, Նոբ Հիլում և Պոտրերո Հիլում։ Ֆիլմի նկարահանումները նաև տեղի են ունեցել Մարինա շրջանի Գեղարվեստի պալատում[28]։
Հետարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի հետարտադրությունը սկսվել է այն բանից քիչ առաջ, երբ շատ կինոարտադրություններ ստիպված են եղել փակվել COVID-19 համավարակի պատճառով, իսկ Սերքիսը Լոնդոնում սկսել է աշխատանքները ֆիլմի մոնտաժի խմբագրական բաժնի հետ։ Երբ հետարտադրությունը ստիպված փակվել է, ֆիլմի խմբագիրը վերադարձել է Միացյալ Նահանգներ և սկսել է հեռակա աշխատել Սերքիսի հետ՝ ֆիլմի մոնտաժն ավարտելու համար[29]։ Դերասան Շոն Դելանին 2020 թվականի ապրիլի սկզբին հայտարարել է, որ նա սիքվելում «շատ փոքր դեր է ունեցել, թարթիր և բաց կթողնես ինձ», իսկ Sony-ն հաստատել է, որ ֆիլմը պետք է լույս տեսներ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին և պետք է պահպաներ թողարկման այդ ամսաթիվը՝ չնայած համավարակին[19]։ Ավելի ուշ Sony-ն տեղափոխել է ֆիլմի պրեմիերան 2021 թվականի հունիսի 25-ին։ Sony-ն նաև հայտարարել է ֆիլմի անվանումը՝ «Վենոմ։ Թող Կարնաժ լինի» (անգլ.՝ Venom: Let There Be Carnage)[30]։ Սերքիսը զգում էր, որ հետաձգումը ավելի շատ ժամանակ է տալու ֆիլմի տեսողական էֆեկտների բարելավման համար և օգնելու է ապահովել, որ հեռուստադիտողները հարմարավետ զգան իրենց կինոթատրոններում ֆիլմը դիտելուց[29]։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի ապրիլին ֆիլմի պաշտոնական անվանման մասին հայտարարելուց հետո, Sony-ն նաև թողարկել է կարճ թիզեր՝ օգտագործելով ֆիլմի պաշտոնական լոգոն[31]։ Վենոմի կոմիքսների շատ երկրպագուներ քննադատել են այս անվանումը, և ոմանք զարմանում էին, թե ինչու կոմիքսային գծի «Maximum Carnage» անվանումը չի օգտագործվել[32]։ Սեմ Բարսանթին The A.V. Club-ից նույնպես կարծել է, որ «Maximum Carnage» անվանումն ավելի լավ կաշխատեր, կամ անգամ «Վենոմ 2»-ը, և համեմատել է պաշտոնական անվանումը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (անգլ.՝ Batman v Superman: Dawn of Justice), «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» (անգլ.՝ The Assassination of Jesse James by the Coward Robert Ford) և «Պահապանների լեգենդը։ Գահուլի բուերը» (անգլ.՝ Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole) ֆիլմերի անվանումների հետ[33]։ Իթան Անդերթոնը /Film-ից ճանաչել է այդ քննադատությունները, սակայն համարել է, որ դա հրաշալի անվանում է, քանի որ նախորդ ֆիլմը «զարմանալիորեն հիմար» էր[34]։ Վինի Մանքուսոն Collider-ից համաձայնվել է, անվանելով այն «կատարյալ անվանում գեղեցիկ հիմար ֆիլմաշարի համար»[35]։ Թոմ Ռեյմանը՝ նույնպես Collider-ից, նկարագրել է թիզերն ասելով, որ Sony-ն «հպարտորեն ցուցադրել է նոր ֆիլմի լոգոն, կարծես անվանումն այնքան էլ խելահեղ չէ»[31]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վենոմ։ Թող Կարնաժ լինի» ֆիլմի թողարկումը նախատեսվում է Միացյալ Նահանգներում 2021 թվականի հունիսի 25-ին[30]։ Մինչ այդ այն նախատեսվում էր թողարկվել 2020 թվականի հոկտեմբերի 2-ին[19], սակայն պրեմիերան հետաձգվել է COVID-19 համավարակի հետևանքով[30]։
Ապագա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսին Հարդին հաստատել է, որ պայմանագիր է կնքել «Վենոմ» ֆիլմաշարի երրորդ ֆիլմում մասնակցելու համար[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Box Office Mojo — 1999.
- ↑ Busch Anita (August 4, 2014)։ «Sony Launches Female Superhero Movie Mining Spider-Man Universe»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից May 20, 2017-ին։ Վերցված է May 20, 2017
- ↑ Siegel Tatiana, Kit Borys (June 21, 2017)։ «How Sony Learned to Cede Control to Marvel on 'Spider-Man: Homecoming'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից June 21, 2017-ին։ Վերցված է June 21, 2017
- ↑ Couch Aaron (January 7, 2019)։ «'Venom' Sequel in the Works With Writer Kelly Marcel»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2019-ին։ Վերցված է January 8, 2019
- ↑ N'Duka Amanda, Hipes Patrick (July 26, 2019)։ «'Venom 2': Andy Serkis, Travis Knight, Rupert Wyatt Among Those In Director Mix»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից July 26, 2019-ին։ Վերցված է July 27, 2019
- ↑ Sneider Jeff (September 26, 2019)։ «'Venom 2': 'Logan' Producer Հաթչ Փարկեր Joins Tom Hardy Sequel»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից September 27, 2019-ին։ Վերցված է September 27, 2019
- ↑ Donnelly Matt (November 21, 2018)։ «Sony Dates Two Marvel Movies for 2020»։ Variety։ Արխիվացված օրիգինալից November 21, 2018-ին։ Վերցված է November 22, 2018
- ↑ Clark Travis (November 6, 2018)։ «Venom' gives Sony an edge over Disney in its fight to keep 'Spider-Man,' according to industry experts»։ Business Insider։ Արխիվացված օրիգինալից November 7, 2018-ին։ Վերցված է November 7, 2018
- ↑ Shepherd Jack (August 2, 2019)։ «Exclusive: Andy Serkis confirms he's in discussions to direct Venom 2: "I've had meetings with Sony"»։ GamesRadar+։ Արխիվացված է օրիգինալից August 2, 2019-ին։ Վերցված է August 11, 2019
- ↑ Kit Borys (August 5, 2019)։ «Andy Serkis Closes Deal to Direct 'Venom 2' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից August 5, 2019-ին։ Վերցված է August 5, 2019
- ↑ ««Վենոմի» շարունակությունը ստացել է անվանում եւ թողարկման նոր ամսաթիվ | ԿինոՊրես» (հայերեն)։ 2020-04-28։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-15-ին։ Վերցված է 2020-08-19
- ↑ 12,0 12,1 Outlaw Kofi (August 24, 2018)։ «Tom Hardy Is Already Signed for 'Venom' Movie Trilogy»։ ComicBook.com։ Արխիվացված է օրիգինալից August 30, 2018-ին։ Վերցված է August 31, 2018
- ↑ Weintraub Steve (May 25, 2018)։ «Woody Harrelson on Filming 'Lost in London' in Real Time and in a Single Take»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից May 26, 2018-ին։ Վերցված է May 26, 2018
- ↑ Weintraub Steve (October 12, 2018)։ «Director Ruben Fleischer on 'Venom', Carnage, and Tom Hardy's Insane Performance»։ Collider։ Արխիվացված օրիգինալից October 16, 2018-ին։ Վերցված է October 17, 2018
- ↑ Kroll Justin (January 7, 2019)։ «'Venom' Sequel in Works With Kelly Marcel Returning to Pen Script (Exclusive)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2019-ին։ Վերցված է January 8, 2019
- ↑ 16,0 16,1 Kit Borys (September 26, 2019)։ «'Venom 2' Adds 'X-Men' Films Producer to Ranks»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից September 26, 2019-ին։ Վերցված է September 26, 2019
- ↑ 17,0 17,1 Kroll Justin (October 18, 2019)։ «'Venom 2': Naomie Harris Eyed to Play Villain Shriek Opposite Tom Hardy (Exclusive)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2019-ին։ Վերցված է October 19, 2019
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 N'Duka Amanda, D'Alessandro Anthony (December 5, 2019)։ «'Venom 2': 'The Irishman' & 'Rocketman' Actor Stephen Graham Boards Sony Sequel»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից December 5, 2019-ին։ Վերցված է December 5, 2019
- ↑ 19,0 19,1 19,2 Acuna Kirsten (April 10, 2020)։ «'Killing Eve' star Sean Delaney says he has a 'blink-and-you'll-miss-it' role in 'Venom 2'»։ Insider։ Վերցված է April 14, 2020
- ↑ Boucher Geoff (October 15, 2019)։ «'Venom 2' : Carnage Gets Company As Sony Sequel Adds Second Marvel Villain»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից October 15, 2019-ին։ Վերցված է October 19, 2019
- ↑ Evans Nick (December 5, 2019)։ «The Big Venom Lesson That The Producer Says Is Informing Venom 2»։ CinemaBlend։ Արխիվացված է օրիգինալից December 6, 2019-ին։ Վերցված է December 7, 2019
- ↑ Ridgley Charlie (November 15, 2019)։ «Venom 2 Starts Production Today»։ ComicBook.com։ Արխիվացված է օրիգինալից November 16, 2019-ին։ Վերցված է November 16, 2019
- ↑ Marc Christopher (September 8, 2019)։ «Exclusive: Tom Hardy's 'Venom 2' Will Shoot At Warner Bros. Studios Leavesden»։ HNEntertainment։ Արխիվացված է օրիգինալից November 15, 2019-ին։ Վերցված է November 16, 2019
- ↑ Fiduccia Christopher (September 12, 2019)։ «Venom 2 Reportedly Begins Filming This November»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից September 14, 2019-ին։ Վերցված է September 22, 2019
- ↑ Kit Borys (August 16, 2019)։ «'Venom 2' Adds 'Once Upon a Time in Hollywood' Cinematographer Robert Richardson (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից August 16, 2019-ին։ Վերցված է August 17, 2019
- ↑ «Venom 2: scenes for Tom Hardy movie filmed at LSBU campus»։ London SE1։ January 21, 2020։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2020-ին։ Վերցված է April 5, 2020
- ↑ Perine Aaron (February 8, 2020)։ «Venom 2 Production Celebrates Production Wrap in London»։ ComicBook.com։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2020-ին։ Վերցված է February 10, 2020
- ↑ Grady Pam (February 24, 2020)։ «What you need to know about 'Venom 2' filming in San Francisco»։ San Francisco Chronicle։ Արխիվացված է օրիգինալից February 29, 2020-ին։ Վերցված է April 5, 2020
- ↑ 29,0 29,1 AP Archive (May 12, 2020)։ Andy Serkis in lockdown - editing 'Venom' sequel and spending time with family։ YouTube։ Վերցված է May 17, 2020
- ↑ 30,0 30,1 30,2 D'Alessandro Anthony (April 21, 2020)։ «'Venom 2' Swings To Summer 2021»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2020-ին։ Վերցված է April 21, 2020
- ↑ Seddon Dan (April 22, 2020)։ «Venom fans aren't happy about the sequel's title for one main reason»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից April 24, 2020-ին։ Վերցված է April 23, 2020
- ↑ Barsanti Sam (April 22, 2020)։ «The Venom sequel has a name and a (delayed) release date»։ The A.V. Club։ Արխիվացված է օրիգինալից April 25, 2020-ին։ Վերցված է April 23, 2020
- ↑ Anderton Ethan (April 22, 2020)։ «'Venom: Let There Be Carnage' Teaser Makes It Clear That Yes, That Really is the Title»։ /Film։ Արխիվացված է օրիգինալից April 26, 2020-ին։ Վերցված է April 23, 2020
- ↑ Mancuso Vinnie (April 21, 2020)։ «'Venom: Let There Be Carnage' Is the Perfect Title for a Beautifully Stupid Franchise»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից April 22, 2020-ին։ Վերցված է April 23, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վենոմ։ Թող Կարնաժ լինի(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Արտադրությունում գտնվող ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Columbia Pictures ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Marvel-ի կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր