Վենոմ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենոմ 3
անգլ.՝ Venom: The Last Dance
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և թրիլեր
Թվականնոյեմբերի 8, 2024
Լեզուանգլերեն
ՌեժիսորKelly Marcel?
ՊրոդյուսերԱվի Արադ[1], Matt Tolmach?[1], Էմի Պասկալ[1], Kelly Marcel?[1], Թոմ Հարդի[1], Հաթչ Փարքեր[1] և Samir Buzatu?[1]
ԴերակատարներԹոմ Հարդի, Չիվիթել Էջիոֆոր, Ջունո Թեմփլ և Clark Backo?
ՕպերատորՖաբիան Վագներ
ԿինոընկերությունColumbia Pictures

«Վենոմ 3» (անգլ.՝ Venom 3), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է Marvel Comics-ի կողմից հրատարակված կոմիքսների վրա, որտեղ ներկայացված է հակահերոս Վենոմը։ Արտադրված է Columbia Pictures-ի կողմից և տարածվել է Sony Pictures Releasing-ի կողմից։ Այն «Վենոմ։ Եղիցի նախճիր» (2021) կոմիքսային ֆիլմի շարունակությունն է, ինչպես նաև «Վենոմ» եռագրության վերջին ֆիլմը և վեցերորդ ֆիլմը Sony-ի «Սարդ-մարդու տիեզերքի» մեդիաֆիլմաշարում։ Ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերը Քելի Մարսելն է։ Թոմ Հարդին կատարելու է Էդդի Բրոքի/Վենոմի դերը, Հարդին նաև հանդիսանում է ռեժիսոր և սցենրիստ Մարսելի հետ։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջունո Թեմփլը և Չիվեթել Էջիոֆորը։

2018 թվականի օգոստոսին Հարդին հայտարարել է, որ ստորագրել է «Վենոմ»-ի երրորդ ֆիլմում նկարահանվելու պայմանագիրը, որի մշակումը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ երկրորդ ֆիլմի թողարկումից հետո։ Մարսելն ու Հարդին գրել են «Վենոմ 3»-ի սցենարը 2022 թվականի հունիսին, իսկ Քելլին ռեժիսոր է նշանակվել նույն թվականի հոկտեմբերին։ Նկարահանումները սկսվել են 2023 թվականի հունիսի վերջին Իսպանիայում, սակայն հաջորդ ամիս դադարեցվել են SAG-AFTRA գործադուլի պատճառով։ Նոյեմբերին՝ գործադուլի ավարտից հետո, նկարահանումները վերսկսվել են և նախատեսվում է, որ դրանք անցկացվելու են նաև Լոնդոնում։

Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերի 8-ին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Հարդի՝ Էդդի Բրոք/Վենոմ։ Հետաքննող լրագրող, որը հնդիսանում է այլմոլորակային Վենոմ սիմբիոտի կրողը, որը նրան տալիս է գերմարդկային ունակություններ[2]։

Ջունո Թեմփլը և Չիվեթել Էջիոֆորը նկարահանվել են չբացահայտված դերերում[3][4]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին Թոմ Հարդին հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Վենոմի երեք ֆիլմերում նկարահանվելու համար[2]։ 2021 թվականի սեպտեմբերին Հարդին նշել է, որ պրոդյուսերները կզարգացնեն Sony-ի Սարդ-մարդու տիեզերքը ապագա ֆիլմերում՝ հավելելով, որ ստեղծողները հետաքրքրված են նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի հետ ավելի մեծ քրոսովերներով հանդես գալով[5]։ Վենոմ 2 (2021) ֆիլմի ռեժիսոր Էնդի Սերկիսը ցանկություն է հայտնել վերադառնալ որպես եռագրության ռեժիսոր[6],Ըստ Սերկիսի, կան շատ հետաքրքիր բաներ, որոնք կարող են ցուցադրվել Վենոմի ապագա նախագծերում, ներառյալ Ռեյվենքրոֆթի ինստիտուտի և այնտեղ պահվող այլ չարագործների հետագա ուսումնասիրությունը[6]՝ նախքան ապագա քրոսովերում կերպարի հետ Սարդ-մարդու հետ հանդիպումը[7]։ Հոկտեմբերին Թոմ Հոլանդը հայտարարել է, որ ինքը և պրոդյուսեր Էմի Պասկալը քննարկել են «Վենոմ 3»-ում Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքից Փիթեր Փարքերի/Սարդ-մարդու դերին վերադառնալու հնարավորությունը[8]։ Նույն թվականի դեկտեմբերին Պասկալը հայտնել է, որ Վենոմ 3-ը գտնվում է մշակման փուլում[9]։ 2022 թվականի ապրիլ CinemaCon-ում Sony ստուդիան հայտարարել է եռագրության մշակման մեկնարկի մասին[10]։ Հունիսին Հարդին հայտնել է, որ նա աշխատում է պատմության վրա Քելլի Մարսելի հետ, որը գրում էր սցենարը[11]։ Մարսելը նախկինում աշխատել է Վենոմի նախորդ ֆիլմերի վրա։ 2022 թվականի հոկտեմբերին Քելլին միացել է ֆիլմի ռեժիսորական և պրոդյուսերական կազմերին՝ Ավի Արադի, Մեթ Թոլմաչի, Էմի Պասկալի, Հաթչ Փարքերի և Թոմ Հարդիի հետ միասին[12]։ Սերկիսը չի վերադարձել երրորդ մասը բեմադրելու համար՝ ներգրավված լինելով «Կենդանիների ֆերմա» անիմացիոն ֆիլմի արտադրության մեջ[13]։

Վենոմ 3-ը արտադրվում է Arad Productions-ի, Matt Tolmach Productions-ի, Pascal Pictures-ի, Hutch Parker Entertainment-ի և Columbia Pictures-ի կողմից[14]։ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարվել է, որ ֆիլմը կլինի Վենոմ եռագրության վերջին ֆիլմը[15]։ Եռյակում Էդդի Բրոքի/Վենոմի դերը խաղալու համար Թոմ Հարդին կստանա 20 միլիոն դոլար հոնորար[16]։

Նախաարտդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի փետրվարին Հարդին հայտարարել է նախնաարտադրության մեկնարկի մասին[17]։ Ապրիլին Ջունո Թեմփլը բանակցություններ է սկսել չբացահայտված «գլխավոր դերում» դերասանական կազմին միանալու համար[3]։ Մայիսին Չիվեթել Էջիոֆորը Թեմփլի հետ միացել է դերասանական կազմին[4]։ Հունիսի տվյալներով ֆիլմի թողարկումը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերին[18]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման գործընթացը սկսվել է 2023 թվականի հունիսի 26-ին Կարթագենայի (Իսպանիա) Լոս Մատեոսի տարածքում, ինչպես նաև Կալբլանկի ազգային պարկում[19][20]։ Ֆաբիան Վագները հանդես է եկել որպես օպերատոր, Վագները նախկինում աշխատել է Վենոմ 2-ում որպես լրացուցիչ օպերատոր[21]։ SAG-AFTRA գործադուլի բռնկումը 2023 թվականի հուլիսի կեսերին հանգեցրել է նկարահանումների դադարեցմանը[22]։ Դերասանների գործադուլի ավարտից անմիջապես հետո ֆիլմի թողարկումը հետաձգվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 8-ը՝ ամսաթիվ, որը Sony-ն նախկինում վերապահել էր Marvel-ի անանուն ֆիլմի համար։ Նկարահանումները վերսկսվել են նոյեմբերի 16-ին[23] և ինչպես հայտնի է՝ տեղի են ունենում նաև Լոնդոնում[21][24]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թողարկումը ԱՄՆ-ում նախատեսված է 2024 թվականի նոյեմբերի 8-ին[25]։ Սկզբում թողարկումը նախատեսված է եղել 2024 թվականի հոկտեմբերին, իսկ հետո՝ 2024 թվականի հուլիսի 12-ին[26][27]։

2021 թվականի ապրիլին Sony-ն պայմանագիր է ստորագրել Netflix-ի և Disney-ի հետ՝ 2022-ից 2026 թվականներին թողարկված իրենց ֆիլմերը ցուցադրելու իրավունքի վերաբերյալ՝ կինոթատրոնում և տնային կրիչներում թողարկումից հետո[28][29]։ Netflix-ը 18-ամսյա բացառիկ պայմանագիր է կնքել Վենոմ ֆիլմերի տարածման համար, որոնք թողարկվել են Վենոմ 2-ից հետո[28]։ Դիսնեյը պայմանագիր է կնքել, որը ներառում է Disney+ և Hulu հոսքային ծառայություններում ֆիլմերը ցուցադրելու, ինչպես նաև Disney հեռուստատեսային ցանցերով հեռարձակման իրավունքների համար[29][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://deadline.com/2022/10/venom-3-kelly-marcel-set-to-direct-next-installment-starring-tom-hardy-1235157025/
  2. 2,0 2,1 Outlaw, Kofi (2018 թ․ օգոստոսի 24). «Tom Hardy Is Already Signed for 'Venom' Movie Trilogy». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  3. 3,0 3,1 Kroll, Justin (2023 թ․ ապրիլի 20). «'Ted Lasso's Juno Temple Lands Lead Role In Sony and Marvel's 'Venom 3'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
  4. 4,0 4,1 Kroll, Justin (2023 թ․ մայիսի 16). «'Venom 3': Chiwetel Ejiofor Joins Tom Hardy In Next Installment». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  5. LaBonte, Rachel (2021 թ․ սեպտեմբերի 20). «Tom Hardy Wants To Explore The Multiverse In Venom Sequels». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 Crossman, Ash (2021 թ․ սեպտեմբերի 28). «Andy Serkis Interview: Venom 2». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Venom 2 Interview – Andy Serkis Talks Venom Joining MCU, Fighting Spider-Man, and Sinister Six. Jake's Take. 2021 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին – via YouTube.
  8. Hermanns, Grant (2021 թ․ հոկտեմբերի 28). «Tom Holland Pitched Venom & Kraven Movies To Sony After Marvel Split». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Weintraub, Steve (2021 թ․ դեկտեմբերի 6). «Producer Amy Pascal on 'Spider-Man: No Way Home' and the Status of 'Venom 3'». Collider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. D'Alessandro, Anthony (2022 թ․ ապրիլի 25). «'Venom 3' Teased During Sony's Closing CinemaCon Reel». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  11. Tapp, Tom (2022 թ․ հունիսի 16). «Tom Hardy Updates Fans On 'Venom 3' Progress With Script Photo». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  12. Kroll, Justin (2022 թ․ հոկտեմբերի 28). «'Venom 3': Kelly Marcel Set to Direct Next Installment Starring Tom Hardy». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. Scott, Ryan (2022 թ․ նոյեմբերի 3). «Andy Serkis Explains Why He Didn't Come Back To Direct Venom 3 [Exclusive]». /Film. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  14. «Production Weekly – Issue 1296 – Thursday, April 28, 2022 / 170 Listings – 40 Pages». Production Weekly. 2022 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  15. Siegal, Jacob (2022 թ․ հոկտեմբերի 28). «Venom 3 will be the 'final chapter' of the Tom Hardy trilogy». bgr.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. «How Much Tom Hardy Will Be Paid For Venom 3 Revealed». Screen Rant (անգլերեն). 2022 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  17. Outlaw, Kofi (2023 թ․ փետրվարի 22). «Venom 3: Tom Hardy Announces The Start of Pre-Production». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  18. Bell, BreAnna (2023 թ․ հունիսի 11). «'Ted Lasso' Stars Hannah Waddingham and Juno Temple Offer Updates on 'Venom 3' and 'Mission Impossible: Dead Reckoning Part Two'». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  19. Duthie, Alex (2023 թ․ հունիսի 26). «First 'Venom 3' Set Images Potentially Reveal New Movie Setting Details». Covered Geekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  20. «New Marvel blockbuster to be filmed in Cartagena». Murcia Today. 2023 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  21. 21,0 21,1 Giardina, Carolyn (2023 թ․ մայիսի 23). «'Venom 3' Enlists 'Justice League' Cinematographer Fabian Wagner (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
  22. Couch, Aaron; Giardina, Carolyn; Kit, Borys (2023 թ․ հուլիսի 14). «'Deadpool 3,' 'Mission: Impossible 8' and 'Venom 3' Halted Amid Actors Strike». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 14-ին.
  23. Freeman, Molly (2023 թ․ նոյեմբերի 16). «Tom Hardy Shares New Venom 3 Set Photo As Filming Starts Again». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
  24. Kit, Borys; Couch, Aaron (2023 թ․ մայիսի 5). «Marvel Hits Pause on 'Blade' Due to Writers Strike (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  25. D'Alessandro, Anthony (2023 թ․ նոյեմբերի 8). «'Venom 3' Stakes Out Late Fall 2024 Theatrical Release As Actors Strike Ends & Pic Resumes Production». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  26. Bell, BreAnna (2023 թ․ հունիսի 11). «'Ted Lasso' Stars Hannah Waddingham and Juno Temple Offer Updates on 'Venom 3' and 'Mission Impossible: Dead Reckoning Part Two'». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  27. Donnelly, Matt (2023 թ․ հուլիսի 28). «'Beyond the Spider-Verse' Taken Off Sony Release Calendar as Strikes Delay 'Kraven' and 'Ghostbusters' Sequel to 2024». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 29-ին.
  28. 28,0 28,1 Galuppo, Mia (2021 թ․ ապրիլի 8). «Netflix Nabs Post-PVOD Streaming Rights to Sony's Feature Films in Multiyear Deal». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  29. 29,0 29,1 Hayes, Dade (2021 թ․ ապրիլի 21). «Disney And Sony Reach Windows Deal That Can Sling 'Spider-Man' To Disney+ For First Time, Along With Reach Across Hulu, ABC, FX & More». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  30. Couch, Aaron (2021 թ․ ապրիլի 21). «Sony Films Will Move to Disney After Netflix Window Expires». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.